Զսպվածության կոչ Երևանից. ՀՀ֊ն դուրս կգա՞ ՀԱՊԿ֊ից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.02.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը` ՈՒՂԻՂ
16.02.2026 | 00:04
Հայաստանի գեղասահորդները հաջող մեկնարկեցին Օլիմպիական խաղերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.02.2026 | 23:14
ՔՊ-ում տեղի ունեցած քվեարկության արդյունքները՝ 23։00-ի դրությամբ․ առաջին քառյակը
15.02.2026 | 22:34
ՔՊ-ում տեղի ունեցած քվեարկության առաջատարները․ նախնական արդյունքները՝ 22:00-ի դրությամբ
15.02.2026 | 21:40
Վարազդատ Լալայանը 35 կգ գերազանցեց Սիմոն Մարտիրոսյանին․ ծանրամարտի Հայաստանի չեմպիոնները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.02.2026 | 21:27
Եղիշե Մելիքյանը ներկա է եղել «Ինտեր» – «Յուվենտուս» խաղին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.02.2026 | 20:30
Ուկրաինայի պատերազմում ելքը կսահմանի Եվրոպայի ապագան․ Վոլֆգանգ Իշինգեր
15.02.2026 | 19:50
ԱՄՆ-ը կասկածի տակ չի դնում եվրոպական երկրների եզրակացությունները Նավալնիի էպիբատիդինով թունավորման վերաբերյալ․ Մարկո Ռուբիո
15.02.2026 | 19:16
Ներխուժման դեպքում պատերազմը կտեղափոխենք ՌԴ տարածք․ Էստոնիաի ԱԳ նախարար
15.02.2026 | 18:18
Ժամը 18:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար
15.02.2026 | 17:00
Վենեսուելայում գործողության ժամանակ ԱՄՆ-ն օգտագործել է Claude չաթբոտը. WSJ
15.02.2026 | 16:13
Մեծ Բրիտանիան Հյուսիսային Ատլանտիկա կուղարկի ավիակիր՝ «ռուսական ագրեսիան զսպելու և ստորջրյա ենթակառուցվածքները պաշտպանելու համար»
15.02.2026 | 15:53
Ուկրաինայում ձերբակալվել է էներգետիկայի նախկին նախարար Գերման Գալուշենկոն
15.02.2026 | 15:31
Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
15.02.2026 | 15:11
Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-23-ը կանխատեսվում է նորմայից բարձր․ Լևոն Ազիզյան
Բոլորը

Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակից ՀԱՊԿ-ը հերթական անգամ ՀՀ-ին միայնակ թողեց թշնամի պետությունների դեմ պայքարում: Նախօրեին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ Հայաստանի հարավում իրավիճակի սրումը՝ կապված Ադրբեջանի հետ նոր սահմանի հաստատման հետ, «սահմանային միջադեպ» է և չի համապատասխանում կազմակերպության հավաքական պաշտպանության կանոնադրության դրույթներին:

«Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ-ի ներուժն օգտագործվում է միայն ագրեսիայի, [անդամ երկրներից մեկի վրա] հարձակման դեպքում: Այստեղ գործ ունենք, փաստորեն, սահմանային միջադեպի հետ: Փառք Աստծո, զոհեր չկան, այնտեղ կրակոցներ չկան: Սա սահմանային միջադեպ է, այն պետք է լուծվի, և մենք կողմ ենք այն խաղաղ ճանապարհով լուծելուն»,- հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Նշենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունում կային պնդումներ, որոնք չեն համապատախսանում իրականությանը։ Մասնավորապես, Զասը ռուսական լրատվամիջոցներին հայտնել է, թե սահմանին կրակոցներ չկան, սակայն իրականությունն այն է, որ հայ-ադրբեջանական սահմանի մեկ այլ՝ Գեղարքունիքի մարզի հատվածում՝ Վերին Շորժա գյուղի սահմանին, մայիսի 25-ին պայմանագրային զինծառայող է զոհվել թշնամու արձակած կրակահերթից: Մայիսի 27-ին էլ 6 հոգի գերեվարվել է Վարդենիսի տարածաշրջանի Կութ գյուղի հատվածում։ Թշնամական պետության զինված ուժերի ներկայացուցիչները հաճախակի խոչընդոտում են նաև ՀՀ քաղաքացիներին գյուղատնտեսական աշխատանքներին:

«Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը ՀԱՊԿ-ի այս դիրքորոշումը համարում է հենց Ռուսաստանի պատասխանը Հայաստանին, քանի որ, ըստ փորձագետի, այս կազմակերպությունում գերիշխող դիրք ունի Ռուսաստանը:

Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ ՀԱՊԿ անդամ երկրները, այդ թվում՝ ՌԴ-ն, օրեր շարունակ չէին դատապարտում Ադրբեջանի զորքերի ներխուժումը ՀՀ տարածք: Հովսեփ Խուրշուդյանը նշում է՝ փոխարենը արևմտյան երկրները դատապարտեցին Ադրբեջանի գործողությունները, այն որակեցին սադրանք և պահանջեցին լքել ՀՀ սուվերեն տարածքը:

Հայաստանն այս պահին չի մտածում ՀԱՊԿ-ին անդամակցությունը դադարելու մասին․ պաշտոնական Երևանի տեսակետը Factor TV-ին փոխանցեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

«Նորավանք» գիտակրթական կենտրոնի ղեկավար Գագիկ Հարությունյանի խոսքով՝ ՀԱՊԿ-ի նման դիրքորոշումը տրամաբանական է, քանի որ, ըստ քաղաքագետի, Ռուսաստանում տեսնում են, որ Հայաստանում իշխանության ղեկին հակառուսական կողմնորոշում ունեցող գործիչներ են:

1996-99 թթ. ՀԱՊԿ-ում ՀՀ ներկայացուցիչ Ստեփան Գրիգորյանը սպասելի է համարում կազմակերպության նման արձագանքը: Քաղաքագետը սա բացատրում է այն հանգամանքով, որ ՀԱՊԿ-ի մաս կազմող բոլոր պետություններն ավտորիտար են, այդ պետությունների դիկտատոր ղեկավարները հոգեբանորեն պատրաստ չեն աջակցել ժողովրդավար Հայաստանին:

ՀԱՊԿ-ի՝ Հայաստանին չաջակցող դիրքորոշման ֆոնին հիշարժան է դառնում կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Ստանիսլավ Զասի կապերն Ադրբեջանի հետ: Ստանիսլավ Զասը 1985 թվականին ավարտել է Ադրբեջանի համազորային ռազմական ուսումնարանը, որից հետո շուրջ տասը տարի ապրել է Ադրբեջանում: Զասը 2015-ին նշանակվել է Բելառուսի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար, նա համարվել է Բելառուսի և Ադրբեջանի սերտ գործակցության ամենաակտիվ գործիչներից: 2017 թվականին Բաքվում Ալիևի հետ հանդիպման ժամանակ Զասը հայտարարել է, որ ամեն ինչ կանի՝ միջազգային հարթակներում փոխադարձ աջակցության քայլեր իրականացնելու համար: 2018 թվականին էլ Մինսկում Ստանիսլավ Զասի և Ալիևի ռազմական հարցերով օգնական Ֆուադ Ալեսկերովի հանդիպումից հետո ռուսական մամուլը գրեց, որ Ադրբեջանը Բելառուսի հետ կնքել է բելառուսական արտադրության «Պոլոնեզ» հեռահար հրթիռային զինատեսակի ձեռքբերման առաջին պայմանագիրը:

ՀԱՊԿ-ի մերժողական պատասխանից հետո գնդակն այժմ ՀՀ կառավարության դաշտում է: Թե հետագա համագործակցության ինչպիսի քայլեր կմշակվեն, պաշտոնական Երևանը դեռ չի պարզաբանում: Սակայն ուշագրավ է, որ ԱՄՆ-ն Հայաստանում իր դեսպանի մակարդակով հայտարարում է, որ ՀԱՊԿ-ին անդամակցությունը խոչընդոտում է ՀՀ-ԱՄՆ համագործակցության խորացմանը, իսկ Երևանը զուգահեռ Մոսկվայի հետ քննարկում է Հայաստանում ռուսական նոր ռազմաբազայի տեղակայման հարցը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան