Արևելյան գործընկերության շրջանակներում ԵՄ-ն օգնություն կհատկացնի Հայաստանին

Լուրեր

15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրոպական հանձնաժողովը և Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչն այսօր նախանշեցին մեր Արևելյան գործընկեր երկրների հետ առաջիկա տարիների համագործակցության առաջնահերթություններին թափ հաղորդելու վերաբերյալ առաջարկի ընդհանուր նկարագիրը։

Այս օրակարգը հիմնված է հինգ երկարաժամկետ նպատակների վրա՝ հիմքում ունենալով դիմակայունությունը՝ 2020թ մարտին հրապարակված՝ Արևելյան գործընկերության ապագան 2020թ․ հետո տեսլականին համահունչ: Օրակարգը կյանքի կկոչվի տնտեսական և ներդրումային պլանով հասանելի 2.3 միլիարդ եվրո դրամաշնորհների, խառնուրդ ֆոնդերի և երաշխիքային միջոցների բյուջեից, որոնք կարող են հավաքագրել մինչև 1,7 միլիարդ եվրո պետական և մասնավոր
ներդրումներ: Այս առաջարկը կդառնա Արևելյան գործընկերության ապագային միտված քաղաքականության քննարկումների առարկա, այդ թվում`2021թ․ դեկտեմբերին նախատեսված Արևելյան գործընկերության գագաթնաժողովում:

Համապարփակ օրակարգի նպատակն է ավելացնել առևտրի և տնտեսական աճի ծավալները, ստեղծել նոր աշխատատեղեր, միակցվածության ուղղությամբ ներդրումներ կատարել, ամրապնդել ժողովրդավարական հաստատությունները և իրավունքի գերակայությունը՝ աջակցելով «կանաչ» և թվային վերափոխումներին և խթանելով արդար, գենդերային հավասար և ներառական հասարակությունների կայացմանը։

«Եվրոպական միության օրակարգում Արևելյան գործընկերությունը շարունակում է կարևոր դեր ունենալ: Մենք ուզում ենք ձևավորել այնպիսի օրակարգ, որը կարձագանքի այսօրվա աննախադեպ մարտահրավերներին, ինչպես նաև հնարավորություններին՝ միաժամանակ այն համապատասխանեցնելով ապագային:

Ժողովրդավարության, լավ կառավարման և իրավունքի գերակայության խթանումը մեր աշխատանքի զարկերակն է, որը շատ կարևոր է մեր՝ համագործակցությունից բխող դրական և հստակ արդյունքները բացահայտելու գործում։ Այն ներառում է Բելառուսը, որտեղ մենք ուզում ենք շարունակել աջակցել ժողովրդին մեր՝ Արևելյան գործընկերության շրջանակներում», նշել է ԵՄ բարձր ներկայացուցիչ, եվրահանձնաժողովի փոխնախագահ Ջուզեպ Բորելը։

Հայաստանի մասով ԵՄ առաջնահերթությունները հետևյալն են

1. Նորարարական և մրցակցային տնտեսության աջակցություն. Անմիջական աջակցություն 30 000 ՓՄՁ-ների

2. կապի և սոցիալ-տնտեսական զարգացման խթանում. Հյուսիս-Հարավ միջանցք

3. Ներդրումներ թվային վերափոխման, նորարարության, գիտության և տեխնոլոգիայի մեջ

4. Հարավային շրջանների կայունության կառուցում

5. Ներդրումներ կանաչ Երևանում. Էներգաարդյունավետություն և կանաչ ավտոբուսներ