Քրեական հեղինակությունը 21 օր է հացադուլի մեջ է․ նախկին դատապարտյալները հավաքվել էին Գլխավոր դատախազության շենքի մոտ՝ ընկերոջը աջակցելու

Լուրեր

18.03.2026 | 23:19
1-ամյա երեխայի սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող խորթ մայրը կալանավորվեց
18.03.2026 | 23:11
34,576 տեղահանված անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն, մերժման զրո դեպք ունենք․ ՆԳ նախարար
18.03.2026 | 22:50
Ադրբեջանում մեկ անձ է ձերբակալվել, որը, ըստ ՊԱԾ-ի, շանտաժի է ենթարկել Ալիևների ընտանիքին հարսի մասի նյութերով
18.03.2026 | 22:37
Ուղևորափոխադրումների ոլորտում գործող ապահովագրական պահանջների մասով նախատեսվում են նոր կարգավորումներ
18.03.2026 | 22:06
Թրամփը կարծում է, որ Հորմուզի նեղուցի անվտանգությունը նպատակահարմար է թողնել «այն օգտագործող երկրներին»
18.03.2026 | 21:54
Եվրոպան պետք է մասնակցի Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններին․ Մերց
18.03.2026 | 21:30
Առաջարկում եմ ժողովրդավարական ընդդիմությանը սկսել բանակցություն համախմբման նպատակով. Դավիթ Սանասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.03.2026 | 21:16
Իսրայելը հայտնել է Բեն-Գուրիոն օդանավակայանում ինքնաթիռների վնասման մասին
18.03.2026 | 21:00
«Ունենք 2 հայ վիրավոր, մեկը փոքրիկ երեխա է»․ ինչ է կատարվում Իրանի ու Իսրայելի հայաշատ քաղաքներում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.03.2026 | 20:52
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.03.2026 | 20:42
Մարտի 26-ին նախատեսված ԱՄԷ–Հայաստան ընկերական հանդիպումը չեղարկվել է. ՀՖՖ
18.03.2026 | 20:30
ՀՀ-ն միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ն վիզայի ազատականացման երկխոսություն է վարում․ կարծում եմ՝ երկար չի տևի գործընթացը․ Վասիլիս Մարագոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.03.2026 | 20:21
Գլխուղեղի աջակողմյա կաթվածով կալանավորը երկրորդ կաթվածն է ստացել
18.03.2026 | 20:05
Իրանի նախագահը հաստատել է հետախուզության նախարարի մահը
18.03.2026 | 19:52
Երևան-Մեղրի ճանապարհին մեքենան գլորվել է ձորը. ըստ նախնական տվյալների՝ կան զոհեր և տուժած
Բոլորը

 Հանցագործ աշխարհում հեղինակություն վայելող Արկադի Պապյանը, որին «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 10 պաշտոնյաների վերաբերյալ քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու համար, արդեն 21 օր է, հացադուլի մեջ է։ Նա այս ծայրահեղ քայլի միջոցով բողոքում է մեղադրանքի դեմ, որը չի ընդունում։ Այս մասին մեզ հայտնեցին Պապյանի ընկերները։ Նրանք՝ մոտ 20 մարդ, այսօր Վանաձորից եկել էին Գլխավոր դատախազության շենքի մոտ և փնտրում էին մարդկանց, ովքեր կարող են օգնել Արկադի Պապյանին, տեղ հասցնել իրենց բողոքը։

Նրանց մեծ մասը նախկինում դատապարտված անձինք են, որոնց շրջանում ընդունված չէ հրապարակային հայտարարություններ և բողոքի ակցիաներ անելը։ Անգամ նկարահանվել չէին ցանկանում, քանի որ որպես նախկին դատապարտյալներ խոցելի կարգավիճակում են, և ամեն վայրկյան սպասում են ոստիկանության կողմից ճնշումների։

Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբերին ԱԱԾ-ն «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում կոռուպցիոն բացահայտումներ կատարեց, իսկ այս տարվա հունվարին, նախաքննությունն ավարտվեց և գործով անցնող 10 պաշտոնյաների մասով նյութերն ուղարկվեցին հսկող դատախազին։ ԱԱԾ-ն երկար ժամանակ հետևել է հիմնարկի պետ Գևրոգ Մկրտչյանի և նրա ենթակաների գործունեությանը։

Ըստ ՀՔԾ նյութերի՝ ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ի պետ Գևորգ Մկրտչյանը նույն հիմնարկում պատիժ կրող դատապարտյալների շրջանում հեղինակություն վայելող դատապարտյալներ, այսպես կոչված, «զոն նայող» Թամազ Ֆերոյանից և Արկադի Պապյանից նրանց դրսում գտնվող ծանոթի՝ Կարեն Հակոբյանի միջոցով պարբերաբար կաշառք է ստացել, ընդհանուր՝ 2.750.000 ՀՀ դրամի չափով՝ դրա դիմաց տալով կալանավայրում խցերի դռներ բաց թողնելու, թղթախաղ, թմրամիջոցներ, ալկոհոլ օգտագործելու, արգելված իրեր ներս մտցնելու, հեռախոսից, ինտերնետից օգտվելու, անարգել տարբեր խցեր ելումուտ կատարելու թույլտվություն։

Անցած տարեվերջին «Զոն նայողներին» «Վանաձոր» ՔԿՀ-ից տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ։ Այս գործով Արկադի Պապյանի, Թամազ Ֆերոյանի և «Վանաձոր» ՔԿՀ պետ Գևորգ Մկրտչյանի դեմ ցուցմունք գրողները՝ Կարեն Հակոբյանը, նաև նույն կալանավայրի օպերմասի նախկին պետ Ռուբեն Կիրակոսյանը ազատության մեջ են։ Նրանք ստորագրություն են տվել չհեռանալու վերաբերյալ։ Պապյանի ընկերները չեն բացառում, որ նրանք պարտադրված են ցուցմունքներ գրել։

«Մեր ընկերը «սռոկ» ուներ, 10 տարի է, նստած էր, պետք է դուրս գար, բայց վրեն թազա գործ սարքեցին»։ «Մենք մտածում ենք, որ էս ամեն ինչը արվում ա բերդի պետի դեմ, տղաները մեղավոր չեն, նրանք մեղք չունեն, «չերեզ տղերք են» ուզում են գործ սարքեն»։ «Առանց փաստերի մարդու վրա դրել են նոր գործ, ոչ մի ձայնագրություն, ոչ մի փաստ Արկադիի դեմ չկա, բայց մարդու վրա նորից երեքուկես տարվա հոդված են դնում։ Մենք չգիտենք ում դիմենք»։ «Արկադիի դեմ քննիչների ցուցումով «գրել են», նրանք գրեն, դուրսը մնան, իսկ մեր ընկերները՝ բանից բեխաբար, փակվե՞ն»,- Factor.am-ին ասում էին Պապյանի ընկերները։

Արկադի Պապյանի փաստաբան Ամրամ Մակինյանը այս փուլում հրաժարվեց քննարկել քրեական գործի նյութերը, քանի դեռ այն դատարան չի հասել։ Նա ընդամենը նշեց, որ հացադուլավորը չի ընդունում մեղադրանքներն ու առողջական վատ վիճակում է գտնվում։ «Իրեն մեղսագրված արարքը ինքը չի կատարել և մեղադրանքի հետ առնչություն չունի։ Պայմանավորված այս հանգամանքներով, գտնվում է անժամկետ հացադուլի մեջ։ Իր առողջական վիճակը վատթարանում է, հիմա բավականին վատ է, բայց նա չի պատրաստվում հացադուլից դուրս գալ, քանի որ գտնում է, որ իրեն առաջադրված մեղադրանքը հիմնավորված չի»,- ասաց փաստաբանը։

Քրեակատարողական վարչությունից հաստատեցին, որ Արկադի Պապյանը 21 օր հացադուլի մեջ է։ «Արկադի Պապյանը ամսի 8-ից հացադուլի մեջ է, այս պահին բժիշկների հսկողության ներքո է, առողջական վիճակը բավարար է առայժմ։ Անհրաժեշտության դեպքում փորձում ենք դեղորայքային բուժում իրականացնել, բայց նա հրաժարվում է դեղերից», – Factor.am-ին հայտնեց ԱՆ քրեակատարողական վարչության մամուլի խոսնակ Գոռ Ղլեչյանը։

 

Սյուզան Սիմոնյան