«Աբովյան Վերին Պուրակ» ջրամբարի մոտից բերման ենթարկվածը հոգեկան խնդիրներ ունի

Լուրեր

11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Բոլորը

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք համացանցում տարածվել էր տեղեկություն, թե երեկ 68-ամյա մի քաղաքացի, իբր, փորձել է թունավորել «Աբովյան Վերին Պուրակ» օրվա կարգավորիչ ջրամբարը։

Ոստիկանությունից հայտնել էին, որ թունավորման մտադրություն ունենալու վարկածը հաստատված չէ։ Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնել այս միջադեպից։ Factor.am-ի հետ զրույցում Քննչական կոմիտեի մամուլի պատասխանատու Վարդան Թադևոսյանը հայտնել է, որ տղամարդը հոգեկան առողջական խնդիրներ ունի և ոչ ադեկվատ վիճակում հայտնվել է հատուկ պահպանվող տարածքում։

Ըստ Թադևոսյանի՝ 68-ամյա տղամարդը ներքին համոզմունք է ունեցել, որ պետք է ջրամբարը թունավորի, սակայն նման փորձ չի արել։ «Տեսնելով,որ ոստիկան է մոտենում՝ ձեռքին գտնվող ձողով 2-3 անգամ հարվածել է նրան»,- նշեց Վարդան Թադևոսյանը։

Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ի մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշով։