Չպետք է թույլ տանք, որ Ադրբեջանն անպատիժ մնա հայ ռազմագերիներին դատապարտելու համար․ Ադամ Շիֆ

Լուրեր

31.07.2026 | 18:38
Մոսկվան հայտարարում է, թե ՆԱՏՕ-ն ձգտում է Հայաստանին «հեռացնել» ՀԱՊԿ-ից
31.07.2026 | 18:29
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները հավաք են անցկացրել և պատրաստվում են առաջիկա մրցաշարերին
31.07.2026 | 18:26
Արայիկ Հարությունյանն ազատվեց պաշտոնից
31.07.2026 | 18:20
Հայ-ադրբեջանական առևտուրը 2026-ին․ ներմուծումն աճում է, արտահանումը դեռևս բացակայում է 
31.07.2026 | 18:09
Չենք ուզում ԵՏՄ-ն փլուզվի, կառույցի մասին ենք մտածում, մեր կառույցն է. Գևորգ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 18:03
Ռուբինյանը ԱԺ պատվո մեդալով է պարգևատրել աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանին
31.07.2026 | 17:59
Զելենսկին հայտնել է հրամանատարներից մեկի նկատմամբ մահափորձի մասին
31.07.2026 | 17:54
Հայաստանի Պրեմիեր լիգան մեկնարկեց առաջնության նորեկի վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 17:45
Ծառուկյանի «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի բաժնետոմսերի կառավարումն անցել է պետությանը
31.07.2026 | 17:38
Լեհաստանը պաշտոնապես հաստատել է, որ երկրի տարածքում ընկած հրթիռը ռուսական է
31.07.2026 | 17:28
Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի Բաքվում
31.07.2026 | 17:17
Թրամփը կհանդիպի կաբինետի անդամների հետ՝ քննարկելու Իրանի հետ պատերազմի հարցը
31.07.2026 | 17:08
ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչների հետ քննարկվել են փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի բարեփոխումները
31.07.2026 | 16:56
Կառավարությունը վեց ամսով արգելել է տոմատի մածուկի ներմուծումը Հայաստան
31.07.2026 | 16:45
Ռուսական հրթիռը Կիևում ոչնչացրել է ամերիկյան ԱԹՍ-ների արտադրության գործարանը․ The Guardian
Բոլորը

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարել է, որ հայ ռազմագերիների դատավարությունները մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում է, և Ադրբեջանը չպետք է անպատիժ մնա։ Այս մասին ամերիկացի կոնգրեսականը գրել է «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում։

«Լեռնային Ղարաբաղում հակամարտությունից հետո Ադրբեջանի կողմից շարունակվող մարդու իրավունքների ոտնահարումն անընդունելի է։ Ռազմագերիներին դատապարտելը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է և ապացույց այն բանի, որ Ադրբեջանը կոպտորեն արհամարհում է մարդու և միջազգային իրավունքները։

Մինչ մենք շարունակում ենք աշխատել հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակումն ապահովելու ուղղությամբ՝ ԱՄՆ-ն պետք է անհետևանք չթողնի Ադրբեջանի կողմից իրականացվող գործողություններն ու կրկին գործի դնի այն արգելքը, որով արգելվում է ԱՄՆ-ի կողմից ռազմական աջակցությունը Բաքվի ռեժիմին: Մենք չպետք է թույլ տանք, որ Ադրբեջանը անպատիժ խախտի մարդու իրավունքները և ոտնահարի միջազգային նորմերը»,- գրել է Շիֆը:

Հիշեցնենք՝ Բաքուն նախ շինծու քրեական գործ էր հարուցել 14 շիրակցի գերիների, ապա՝ ևս 13-ի նկատմամբ։ Այնուհետև Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունն ու Գլխավոր դատախազությունը հայտարարեցին, որ ևս 26 շիրակցի ռազմագերիների դեմ հարուցված քրեական գործերի նախաքննությունն ավարտել ու գործերն ուղարկել են դատարան։

Հադրութի Հին Թաղեր ու Խծաբերդ բնակավայրերում դեկտեմբերին, ռազմական գործողությունների ավարտից հետո, Շիրակի մարզի տարբեր համայնքներից 62 զինծառայողներ գերեվարվեցին Ադրբեջանի կողմից։ 9 շիրակցիներ արդեն վերադարձել են․ հունվարի 28-ին Հայաստան վերադարձավ 5 շիրակցի գերի, փետրվարի 8-ին՝ ևս 5 գերի, որոնցից 3-ը՝ Գյումրիից։ Եվս մի խումբ՝ 3 ռազմագերի, Հայաստան վերադարձավ մայիսի 4-ին․ նրանցից մեկը Շիրակի մարզից է։ Հունիսի 12-ին էլ Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 15 ռազմագերու, որոնց մեջ շիրակցիներ չկային։

Տաթև Ֆռանգյան