Ինչու է Վանեցյանը դաշինք կազմել Սերժ Սարգսյանի հետ, որի իշխանությանը թալան էր վերագրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.07.2026 | 12:17
Ալեքսան Ալեքսանյանը կշարունակի մնալ կալանքի տակ
31.07.2026 | 12:10
Նարեկ Կարապետյանի տանը խուզարկություն է// «Մուլտի Վելնես»-ը վերաբացվել է հեռացված ցուցանակով․ ԼՈՒՐԵՐ
31.07.2026 | 11:59
Մարոկկոյից հազարավոր միգրանտներ խախտել են սահմանն ու ներխուժել Իսպանիա․ Մադրիդը զորքեր է տեղակայում Սեուտայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 11:50
Հեռացվել է «Մուլտի Վելնես» անվանումը, քաղաքապետարանի դրոշն է բարձրացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 11:45
«Հայաստանի ժողովրդավարական հետագիծը ընտրություններից հետո» թեմայով քննարկում. ՈՒՂԻՂ
31.07.2026 | 11:41
Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ Քոչարյանը նրան նաև 200 հազար դրամ փաստաբանի վարձատրության գումար պետք է վճարի
31.07.2026 | 11:36
12 թիմով մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը
31.07.2026 | 11:30
Դնեպրոպետրովսկի մարզում ռուսական հարձակման հետևանքով զոհեր ու վիրավորներ կան
31.07.2026 | 11:21
Կյանքից հեռացել է աշխարհի չեմպիոն Ֆրանկո Բարեզին
31.07.2026 | 11:15
Բաքվում կայացած ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում. ՈՒՂԻՂ
31.07.2026 | 11:11
Ուկրաինան կրկին հարձակվել է Wildberries-ի վրա․ հարվածներ են հասցվել Վոլգոգրադի և Թաթարստանի պահեստներին
31.07.2026 | 10:54
Իրավապահները խուզարկում են Նարեկ Կարապետյանի տունը
31.07.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի լիակատար զինաթափման հարցում պատմական համաձայնություն է ձեռք բերվել
31.07.2026 | 10:36
Դոլարն ու եվրոն արժևորվել են․ արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 31-ի դրությամբ
31.07.2026 | 10:22
Մոսկվան հայտարարում է, թե «ՌԴ-ն իրավունք ունի ՀՀ-ից փոխհատուցում պահանջել» երկաթուղու հետ կապված պարտավորությունների միակողմանի վերանայման դեպքում
Բոլորը

Շուրջ 20 տարի Ազգային անվտանգության ծառայությունում աշխատած Արթուր Վանեցյանը պնդում է՝ 2018-2019 թվականներին, երբ զբաղեցրել է ԱԱԾ տնօրենի պաշտոնը, պետական բյուջե է վերադարձրել Հայաստանի նախկին իշխանությունների տարիներին թալանված գումարների ամենամեծ մասը։

«Պատիվ ունեմ» դաշինքի առաջին համարի հրավիրած ասուլիսում հնչած այս պնդումն ուշագրավ է նրանով, որ Վանեցյանն իր նշած նախկին նախագահներից մեկի՝ Սերժ Սարգսյանի հետ դաշինքով է մասնակցել արտահերթ ընտրություններին: ԱԱԾ նախկին տնօրենն այս միտքը Սերժ Սարգսյանի ներկայությամբ մի փոքր այլ ձևակերպմամբ հնչեցրել էր նաև քարոզարշավի օրերին, մասնավորապես՝ հունիսի 13-ին Արաբկիր վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպման ժամանակ։

Արթուր Վանեցյանը որևէ խնդիր չի տեսնում, որ դաշինք է կազմել և այժմ էլ ընդդիմադիր խմբակցության կարգավիճակով մտնելու է խորհրդրարան ՀՀԿ-ական թիմի հետ:

2018-ի մայիսից մինչև 2019-ի սեպտեմբեր, այսինքն՝ Վանեցյանի պաշտոնավարման ժամանակահատվածում, ըստ պաշտոնական տվյալների՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտի վարույթում քննվող քրեական գործերով պետությանը պատճառված ընդհանուր վնասից վերականգնվել է 16 միլիարդ 874 միլիոն 166 հազար 130 ՀՀ դրամ:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի խոսքով՝ այս գումարը, որը հետ է բերվել Վանեցյանի ԱԱԾ տնօրեն եղած ժամանակահատվածում, Հայաստանից գողացված գումարների չնչին մասն է: ԹԻՀԿ ծրագրերի համակարգող Վարուժան Հոկտանյանն էլ ընդգծում է՝ երեսուն տարի թալանված գումաները հետ բերելու համար շուրջ 17 միլիարդ դրամը քիչ գումար չէ, բայց հանրությունն ավելի էական բացահայտումների ակնկալիք ուներ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան