ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերալիցքավորում չի կարող լինել, քանի դեռ Էրդողանը չի հրաժարվել ավտոկրատիայից․ վերլուծաբան

Լուրեր

17.09.2026 | 10:38
Քաղաքացիները կարող են իրենց եկամտային հարկից գումար հատկացնել ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին ու կուսակցություններին․ նախագիծը Կառավարության նիստի օրակարգում է
17.09.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 17-ի դրությամբ
17.09.2026 | 10:15
Դատախազության միջնորդությամբ Վանաձոր համայնքին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
17.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:36
«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն 2026» միջազգային համաժողովը. ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:29
Հայ հոգևոր առաջնորդները Սպիտակ տանը հանդիպել են Թրամփին և աղոթել Հայաստանի ու ԱՄՆ-ի խաղաղության համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիան Միացյալ Նահանգների հետ չի պատրաստվում լավ հարաբերություններ ունենալ, քանի դեռ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է իր ավտոկրատ վարքագիծը և չի փոխում իր արտաքին քաղաքականությունը։ Այս մասին ասել է Հունական Եվրոպական ու արտաքին քաղաքականության հիմնադրամի վերլուծաբան, ավագ գիտաշխատող Նիկոլաս Դանֆորթը, գրում է «Ահվալ» գործակալությունը։

«ԱՄՆ-Թուրքիա ցանկացած փոխգործակցություն, որը նոր ճգնաժամ չի ստեղծում, մենք արդեն պիտի հաղթանակ համարենք»,- ասել է Դանֆոթը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի ու Թուրքիայի նախագահների հանդիպումը։

Էրդողանի համար հանդիպման դրական պատկերը հատկապես կարևոր է։ Թուրք ղեկավարը ձգտում է Թուրքիան ազատել ԱՄՆ պատժամիջոցներից՝ ռուսական S-400 համակարգերի գնման հետ կապված և Բադենին փաստարկներ ներկայացնել, որ Անկարան շարունակում է մնալ Վաշինգտոնի կարևորագույն դաշնակիցը։

«Եթե Թուրքիան հարաբերություններում առաջխաղացում էր ակնկալում, այդ հանդիպումը ցույց տվեց Անկարային, որ մինչև իր արտաքին քաղաքականության մեջ լուրջ փոփոխություններ տեղի չունենան, Վաշինգտոնի հետ հարաբերությունների վերալիցքավորում չի լինի»,- ասել է Դանֆորթը՝ հավելելով․ «Էրդողանը, երևում է, շատ էր ուզում ասել, որ բոլոր խնդիրները Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջև լուծված են, բայց, միևնույն ժամանակ, չի կարող գնալ փոխզիջման առանցքային հարցերի շուրջ»։

Ըստ վերլուծաբանի՝ երկու երկրների միջև կապերը Թրամփի վարչակազմի օրոք պահպանվում էին ինչ-որ ինստիտուցիոնալ հարաբերությունների հաշվին։

«Որևէ վատ բան չկա, որ Բայդենն ու Էրդողանը կարողանան ազնվորեն կարծիքներով փոխանակվել։ Նրանք կարող են ազնիվ հարաբերություններ զարգացնել, որը կարող է լրացնել ինստիտուցիոնալ կապերը»,- նշել է Դանֆորթը։

Նա ասել է, որ Բայդենը, միգուցե, հանդիպմանը բարձրացրել է Թուրքիայում մարդու իրավունքների հարցը, բայց նաև ԱՄՆ-ն ունի իր շահերը։

«Բայդենը հստակ ասել է, որ Թուրքիան երբեք ԱՄՆ-ի հետ չի ունենալու լավ հարաբերություններ, քանի դեռ Էրդողանը շարունակում է իր ավտոկրատ վարքագիծը։ Սակայն դա չի նշանակում, որ Թուրքիան պիտի լքի ՆԱՏՕ-ն, քանի որ ժողովրդավար չէ»,- ասել է վերլուծաբանը՝ նշելով, որ դեռևս կա տատանում Թուրքիային վերջնականապես օտարելու հարցում՝ հարաբերությունները չփչացնելու և ռուսական ճամբար չուղղորդելու համար։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ու Թուրքիայի նախագահների հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 14-ին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո։

Էմմա Չոբանյան