Մեղադրյալները մասնակցում են ընտրությանը՝ քրեական հետապնդումից ազատվելու համար․ Հմայակ Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.07.2026 | 18:38
Մոսկվան հայտարարում է, թե ՆԱՏՕ-ն ձգտում է Հայաստանին «հեռացնել» ՀԱՊԿ-ից
31.07.2026 | 18:29
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները հավաք են անցկացրել և պատրաստվում են առաջիկա մրցաշարերին
31.07.2026 | 18:26
Արայիկ Հարությունյանն ազատվեց պաշտոնից
31.07.2026 | 18:20
Հայ-ադրբեջանական առևտուրը 2026-ին․ ներմուծումն աճում է, արտահանումը դեռևս բացակայում է 
31.07.2026 | 18:09
Չենք ուզում ԵՏՄ-ն փլուզվի, կառույցի մասին ենք մտածում, մեր կառույցն է. Գևորգ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 18:03
Ռուբինյանը ԱԺ պատվո մեդալով է պարգևատրել աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանին
31.07.2026 | 17:59
Զելենսկին հայտնել է հրամանատարներից մեկի նկատմամբ մահափորձի մասին
31.07.2026 | 17:54
Հայաստանի Պրեմիեր լիգան մեկնարկեց առաջնության նորեկի վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 17:45
Ծառուկյանի «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի բաժնետոմսերի կառավարումն անցել է պետությանը
31.07.2026 | 17:38
Լեհաստանը պաշտոնապես հաստատել է, որ երկրի տարածքում ընկած հրթիռը ռուսական է
31.07.2026 | 17:28
Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի Բաքվում
31.07.2026 | 17:17
Թրամփը կհանդիպի կաբինետի անդամների հետ՝ քննարկելու Իրանի հետ պատերազմի հարցը
31.07.2026 | 17:08
ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչների հետ քննարկվել են փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի բարեփոխումները
31.07.2026 | 16:56
Կառավարությունը վեց ամսով արգելել է տոմատի մածուկի ներմուծումը Հայաստան
31.07.2026 | 16:45
Ռուսական հրթիռը Կիևում ոչնչացրել է ամերիկյան ԱԹՍ-ների արտադրության գործարանը․ The Guardian
Բոլորը

Factor TVի հարցազրույցը Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հետ

Պարո՛ն Հովհաննիսյան, ինչո՞ւ ստացվեց այնպես, որ ընտրություններին ընդառաջ 2 հիմնական բևեռ ձևավորվեց՝ Փաշինյան և Քոչարյան։

-Դա, իհարկե, մի շարք պատճառներով եղավ։ Նիկոլ Փաշինյանը, որպես հեղափոխության առաջնորդ, պետք է որ կարողանար երկիրը թալանած ոհմակին կուլակաթափել։ Այսօր ռեսուրսներ ունի իշխանությունը և ռեսուրսներ ունեն խորքային իշխանության ներկայացուցիչները։ Եվ Փաշինյանը, հասկանալով, որ լուրջ սխալ է թույլ տվել՝ առանց այդ ուժերին պատասխանատվության ենթարկելու, այսօր գիտակցել է իր սխալը։

Ըստ Ձեզ՝ ի՞նչն է պատճառը, որ Սերժ Սարգսյանը նախ ձայնագրություն հրապարակեց Փաշինյանի մասնակցությամբ, ապա նշեց, թե գաղտնի փաստաթղթի է ծանոթացել, որից պարզ է դարձել, որ Փաշինյանն այլևս շանս չունի իշխանություն ձևավորելու, քանի որ նախկին վարկանիշը չունի։ Ինչի՞ համար են նրա կողմից նման հայտարարություններ արվում։

-Այս հայտարարություններն արվում են այն նպատակով, որ ընտրությունից հետո ասեն, թե դրանք կեղծվել են։ Իրենք հայտարարում են նաև, որ չեն բացառում քաղաքացիական պատերազմը, գործող իշխանությանը սպառնում են քաղաքացիական պատերազմով։ Դա նոր չի, 2018-ին Սերժ Սարգսյանը Փաշինյանի հետ հանդիպմանը նոր Մարտի 1-ով սպառնաց։ Փաշինյանը դա հասկանում է, և դրա համար պատրաստվում է ընտրությունից հետո իր կողմնակիցներին հավաքել Հանրապետության հրապարակում և ցույց տալ, տեսեք՝ այս մարդիկ քվեարկել են իմ օգտին։ Նախկինները մասնակցում են ընտրությանը ոչ թե իրենց վարկանիշն արձանագրելու նպատակով, այլ հետընտրական խժդժություններ կազմակերպելու համար։ Մեղադրյալների նպատակը քրեական հետապնդումներից ազատվելն է։

Այսինքն, Դուք հետընտրական ցնցումները չեք բացառում։

-Այս մարդիկ ինչո՞ւ Արմեն Աշոտյանից ու Էդուարդ Շարմազանովից նախընտրեցին «Քեթրինի Միհրանին», Գալուստ Սահակյանի մաֆիոզ որդուն․ մեթոդաբանությունն այդ է, պետք է նրանք մասնակցեն, որ ատամներով պայքարեն։ Պարզ է, որ եթե Փաշինյանը մնա վարչապետ, պետք է գործի դնի անօրեն կուտակված հարստությունները պետությանը վերադարձնելու վերաբերյալ օրենքը։ Իհարկե, դա պետք է աներ մինչև ընտրությունները, որպեսզի ընտրակաշառքի դիմաց ստիպված չլիներ 1000 դոլար խրախուսում նշանակել։ Նախկինների նպատակը ժողովրդին վախեցնելն է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Մերի Մարտիրոսյան