Փաշինյանը ընտրությունների հաջորդ օրը 200 հազար մարդու հրավիրում է Հանրապետության հրապարակ, Քոչարյանը չեղարկել է հանրահավաքը

Լուրեր

31.07.2026 | 13:29
Նարեկ Կարապետյանի առանձնատան խուզարկությունն ավարտվել է, ոչինչ չեն տարել. Դավիթ Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 13:18
Իշխող ուժի կողմից արդարադատության ընտրովի կիրառումը նշանակում է՝ երկրում այն չկա․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 13:07
ՊԵԿ-ը 78.4 մլն դրամի չվճարված հարկ է բացահայտել Ծառուկյանի «Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցում
31.07.2026 | 12:56
Ստամբուլի հայկական գերեզմանտան վրա հարձակվողն ընդունել է մեղքը
31.07.2026 | 12:50
Ջանես Նազարյանն ամփոփել է Բաքվում նվաճած չեմպիոնությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:45
Anthropic-ի ԱԲ մոդելները դուրս են եկել վերահսկողությունից ու հարձակվել երեք ընկերությունների համակարգերի վրա
31.07.2026 | 12:34
Ի՞նչ անենք, իր նման մարդ բռնել տա՞նք. Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի մեղադրանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:25
«Բավարիան» 15 գոլ է խփել ընկերական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:17
Ալեքսան Ալեքսանյանը կշարունակի մնալ կալանքի տակ
31.07.2026 | 12:10
Նարեկ Կարապետյանի տանը խուզարկություն է// «Մուլտի Վելնես»-ը վերաբացվել է հեռացված ցուցանակով․ ԼՈՒՐԵՐ
31.07.2026 | 11:59
Մարոկկոյից հազարավոր միգրանտներ խախտել են սահմանն ու ներխուժել Իսպանիա․ Մադրիդը զորքեր է տեղակայում Սեուտայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 11:50
Հեռացվել է «Մուլտի Վելնես» անվանումը, քաղաքապետարանի դրոշն է բարձրացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 11:45
«Հայաստանի ժողովրդավարական հետագիծը ընտրություններից հետո» թեմայով քննարկում. ՈՒՂԻՂ
31.07.2026 | 11:41
Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ Քոչարյանը նրան նաև 200 հազար դրամ փաստաբանի վարձատրության գումար պետք է վճարի
31.07.2026 | 11:36
12 թիմով մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը
Բոլորը

Երևանում հետընտրական հանրահավաքներ են նախատեսվում: Factor.am-ը Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից տեղեկանում է, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության վարչության անդամ Վահագն Հովակիմյանը Երևանի քաղաքապետարանին իրազեկել է հունիսի 21-ին, 22-ին, 23-ին և 24-ին Հանրապետության հրապարակում հավաք անցկացնելու վերաբերյալ:

Իշխող ուժը ցանկանում է հանրահավաք անել նշված օրերին առավոտյան ժամը 10:00-ից մինչև 22:00-ն: Գրեթե նույն օրերին Երևանի Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին քաղաքապետարանին իրազեկել է նաև Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքի անդամ Արամ Վարդևանյանը:

Քոչարյանի թիմը նախընտրում է հանրահավաքն անցկացնել հունիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին՝ ժամը 00.00-23.00-ին:

Ուշագրավ է, որ ՔՊ-ն իրազեկման մեջ նշել է, որ հանրահավաքին մասնակցելու է 200 հազար մարդ, իսկ Քոչարյանի թիմը՝ 25 հազար մարդ:

Հ.Գ. Ավելի ուշ «Հայաստան» դաշինքի անդամ Արամ Վարդևանյանը Factor.am-ին տեղեկացրեց, որ Երևանի քաղաքապետարանը «Հայաստան» դաշինքին չի արտոնել Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնել, առաջարկելով այլ վայր, սակայն, դաշինքը նպատակահարմար չի համարել հավաքի անցկացումը:

Նարեկ Կիրակոսյան