Սերժ Սարգսյանը գիտեր, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով է հարցը լուծելու, և փախել է մարտի դաշտից․ Արմեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ

-Պարո՛ն Գրիգորյան, երեկ ևս մեկ գերեվարման դեպք ունեցանք, բարեբախտաբար՝ նա այսօր վերադարձվեց։ Բայց ինչպե՞ս է լուծվելու գերիների վերադարձի հարցը, եթե այս օրերին եղածներին հետ բերելու փոխարեն՝ նոր գերեվարման դեպքեր ենք գրանցում, և Ադրբեջանում արդեն սկսվել են մեր գերիների դատավարությունները, իսկ Բաքուն նրանց վերադարձնելու մտադրություն չունի։ Եվ, իրավապաշտպանների տվյալներով, այնտեղ պահվում են մոտ 200 զինծառայողներ և քաղաքացիական անձինք։

Որպես այդպիսին՝ գերիների հարցը նոյեմբերի 9-ի փաստաթղթով լուծված էր, բայց գիտեք, որ Ադրբեջանը գործընթացը սկսել է տորպեդահարել և ամեն ինչ արել է, որ գործընթացն ավարտին չհասցվի։ Այդ ուղղությամբ բազմաթիվ աշխատանքներ են կատարվում տարբեր ուղղություններով, հիմնականում դիվանագիտական հույս ունենք, որ հնարավոր կլինի արագ լուծել, գիտեք, որ մի քանի մոտ ենք եղել, բայց Ադրբեջանի պատճառով դա տեղի չի ունեցել։ Գիտեք, որ այդ հարցն Ադրբեջանի կողմից օգտագործվում է մեր երկրում ներքաղաքական իրավիճակը սրելու համար։

Թշնամին արդեն մեկ ամիս է, ինչ ներթափանցել է մեր տարածք և հեռանալու մտադրություն չունի։ Ավելին՝ 7 գերի ու մեկ զոհ ունենք, և պարբերաբար իրար հետ վեճի են կողմերը բռնվում։ Սրա լուծումը իշխանություններն ինչպե՞ս են պատկերացնում, Փաշինյանի առաջարկից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մակարդակով արձագանքներ եղան, բայց գործուն քայլեր չենք տեսնում։ 

-Գործուն քայլեր դեռ չեն եղել, բայց այդ ուղղոոթյամբ քայլեր կատարվում են, այնպես չէ, որ առաջընթաց չունենք։ Մենք ասել ենք, որ սա ոչ միայն ՀՀ սուվերեն տարածքի վրա հարձակում է, այլ նաև նպատակ ունի ՀՀ-ում ժողովրդավարական գործընթացների վրա ազդել՝ ընտրությունների։ Պատահական չէ ընտրված ժամանակահատվածը, հույս ունենք, որ հնարավորինս կկարողանանք արագ հարցը լուծել։ Բայց պետք է հասկանանք, որ եթե այս պահին ընտրել ենք դիվանագիտական ճանապարհով հարցը լուծել, մեզ ժամանակ է պետք։ Եթե մարդիկ մտածում են, որ հարցն արագ է լուծվելու, կարող են հիասթափություն ապրել։

-Փաշինյանի առաջարկը՝ կա՛մ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամների, կա՛մ ՌԴ-ի կողմից դիտորդներ ներգրավելու վերաբերյալ, ի վերջո, Հայաստանի շահերի՞ց էր բխում, քանի որ հենց այդ առաջարկին հաջորդեց ԱԳՆ պաշտոնակատարի հրաժարականը։ Արա Այվազյանը, մասնավորապես, ասել էր, թե որևէ կասկած պետք է չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել։ Քանի որ սա հաջորդեց Փաշինյանի առաջարկին, մեկնաբանվեց, որ հենց այդ առաջարկն էր մեր շահերին դեմ։ Կասե՞ք՝ կոնկրետ որ կետն էր մեր շահերին դեմ։

-Գիտեք, որ դրանից հետո վարչապետի խոսնակը խնդրել էր պարզաբանումներ տալ, որովհետև ոչ մեկի համար հասկանալի չէր, թե պարոն Այվազյանը նման հայտարարություններ անելով՝ ինչ նկատի ունի։ Ընդհանրապես, մեզ մոտ ընդունված է, որ քողարկված հայտարարություն են անում՝ առանց որևէ բացատրության, միակ հասցեատերը, որը կարող է պարզաբանում տալ, ինքն է։ Ես միայն կարող եմ ասել, որ մայիսի 12-ից սկսած Անվտանգության խորհրդի 7-8 նիստ ենք ունեցել կամ ԱԽ անդամներով քննարկումներ ենք ունեցել, այդ 7-8 օրերին քննարկվել են հնարավոր բոլոր տարբերակները, ներկա է եղել նաև Արա Այվազյանը։

-Առարկություններ չի՞ ունեցել այդ հանդիպումների ժամանակ։

-Ես չեմ հիշում, որ Անվտանգության խորհրդի նիստում մեր առաջարկություններին որևէ մեկը առարկություն ունենար։ Տեսեք՝ երբ քննարկվել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ակտիվանա, ես չեմ հիշում, որ որևէ մեկն ասի՝ չէ, ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ակտիվ չլինի։ Չի կարող 7-8 նիստ լինել, օրումեջ քննարկվել այդ հարցերը, և ընդհանուր կոնսենսուս չլինի։ Ես չգիտեմ, թե ինչ միտք է ունեցել նա և շարունակում է լռել։ Բայց Անվտանգության խորհրդի նիստերի արձանագրությունները կան, որտեղ հստակ է, որ այս ճանապարհով ենք գնում, և որևէ առարկություն չի եղել։

-Ճի՞շտ հասկացա՝ պնդում եք, թե Փաշինյանի այդ առաջարկի մեջ պետական շահին դեմ որևէ բան չկա, և որ Արա Այվազյանի խոսքերը Ձեզ համար անհասկանալի են։

-Միանշանակ՝ չի եղել։ Ավելին ասեմ՝ այս հարցերը քննարկվել են, այս մտքերը քննարկվել են, և Անվտանգության խորհրդի նիստում ձևավորվել է կոնսենսուս, և հետաքրքիր է, որ այդ նիստերից հետո նման հայտարարություն է հնչում ու կարելի է կարծել, որ կարող է՝ պարոն Այվազյանի հայտարարությունները չեն սրանք, որովհետև մենք փորձ ունենք՝ Օնիկ Գասպարյանի փորձը։ Սա կարելի է անվանել Օնիկ Գասպարյան-2 գործընթաց։

-Այսինքն՝ ո՞ւմ եք տեսնում պարոն Այվազյանի մեջքի հետևում։

-Իրեն չեմ տեսնում՝ հաստատ։

– Ձեր իշխանությանը մեղադրում են պատերազմում կրած պարտության, չհաշվարկած քայլերի և պատերազմի մեկնարկի համար։ Ընդդիմախոսները պնդում են, որ պատերազմը մեր քթի տակ էր, իսկ այս իշխանությունները զբաղված էին միայն ներսում ընդդիմադիրներին քաղաքական հետապնդումների ենթարկելով․․․

-Ասում են՝ պատերազմի պատճառը հայտարարություններն են, հայտնի հմուտ դիվանագետ, ինչպես իր քաղաքական գործընկերն է ասում՝ Հայաստանի «վերջին բոլշևիկը» ինչո՞ւ ռազմական բյուջեն չի ավելացրել, և ինչ հայտարարություններ է ինքն արել, որ ստացել է 2016-ի պատերազմը։ Եթե պատերազմի պատճառը հայտարարություններն են, ուրեմն 2016-ից առաջ Սերժը կամ «վերջին բոլշևիկը» հայտարարություն է արել, որի արդյունքում էլ ստացել է պատերազմ։ Բայց նա 2016 թվականին խոստացել է, որ մինչև օգոստոս պետք է տարածքներ զիջի, պարզապես «Սասնա ծռերի» պատճառով չի հանձնել, բայց հետո ստացել ենք ավելի մեծ պատերազմ իր պատճառով՝ իր խոստումների պատճառով։ Այսինքն՝ այն ամենակարևոր խնդիրները մի կողմ են դնում, փորձում են խոսել ոչ կարևոր հարցերից, փորձում են հանրությանը շփոթության մեջ գցել։ Ինչպե՞ս կարելի է որևիցե ադեկվատ ձևով չարձագանքել Ադրբեջանի ռազմական բյուջեին և նման հայտարարություններ անել։

ՀՀ-ի ռազմական բյուջեն 1999-2017 թվականներին եղել է 1 միլիարդ դոլար, մենք 2018 թվականից 2 միլիարդ բյուջե ենք ունեցել՝ մեր կառավարման օրոք։ Ռազմական գործի լրջության մակարդակն իջեցնում են «բեսեդկայի» մակարդակի, 30 միլիարդ դոլար է ծախսել այդ պետությունը, երբ դու ծախսում էիր 5 միլիարդ, և չես հետևել իրեն, բա ինչպե՞ս կարող ես պատերազմ չստանալ։

-Իրենք կարող են Ձեզ հակադարձել, որ եթե նույնիսկ, ինչպես Դուք եք ասում, իրենց գրպանի բյուջեն ավելի արագ էր աճում, քան Հայաստանի ռազմական բյուջեն, միևնույն է, իրենք կարողացել են և՛ տարածքները պահել, և՛ խաղաղությունը։

-Չեն կարողացել։ 2015 թվականին հանձնել էին, երբ բյուջեն չէին ավելացրել։ 99-ից, երբ Ադրբեջանն ավելացնում էր ռազմական բյուջեն, իսկ դու, չեմ ասում՝ հավասար, բայց գոնե ադեկվատ չես արձագանքում, այ՝ այդ ժամանակ արդեն հանձնել ես։ Կարող է՝ պատերազմի ակտը մեր օրոք է տեղի ունեցել, բայց գործընթացը եղել է իրենց օրոք։ 2018 թվականի ապրիլին, երբ «վերջին բոլշևիկն» ընտրվում էր վարչապետ, ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ պետք է հույս չունենանք հարցը դիվանագիտական ճանապարհով լուծելու։ Իմաստն այն էր, որ ռազմականով է լուծելու, ինքը գիտեր, որ ռազմականով է լուծելու, և փախել է այդ դաշտից։ Ինքը գիտեր, որ Ադրբեջանը չի  հրաժարվելու ռազմական ճանապարհով հարցը լուծելուց, և դրանից 5-6 օր հետո հրաժարական է տալիս, փախչում է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան