Ալիևի պրովոկացիաներից օգտվում է 5-րդ շարասյունը․ փորձ է արվում ապակայունացնել ՀՀ-ում վիճակը․ Վլադիմիր Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածու Վլադիմիր Վարդանյանի հետ

-Պարո՛ն Վարդանյան, երբ Նիկոլ Փաշինյանը հանրայնորեն համաձայնվում է իր որդուն ուղարկել Բաքու՝ հայ գերիների վերադարձի դիմաց, ասում է, որ պաշտոնապես դիմում են Ադրբեջանին, դա ի՞նչ է նշանակում՝ ինչքանո՞վ է ճիշտ քաղաքական պայքարում այսպիսի քայլի գնալ։

-Միջազգային իրավունքի տեսանկյունից շատ հստակ պետք է ասենք, որ գերիների փոխանակման ինստիտուտ գոյություն չունի։ Կա գերիների հայրենադարձման ինստիտուտ, և գերիները պետք է հայրենադարձվեն՝ անկախ նրանից, թե որ կողմը քանի գերի ունի և այլն՝ առանց որևէ նախապայմանի։ Ես խոսել եմ սրա մասին ԵԽԽՎ-ում Ադրբեջանի հարցով համազեկուցողի հետ, որն ասել է՝ ռազմագերիները պետք է վերադարձվեն առանց որևէ «բայց»-ի կամ «եթե»-ի։ Ինչ վերաբերվում է քննարկմանը և վարչապետի բարձրացրած թեզին, գիտեք՝ քանի որ մենք գործ ունենք միջնադարյան վանդալ պետության հետ՝ ի դեմս Ադրբեջանի, և Ադրբեջանը չի կատարում միջազգային իրավական պարտավորությունները․․․ Ասեմ նաև՝ ԻԼԻՊ-ից Ադրբեջանը տարբերվում է միայն ճանաչված լինելով, ապա բառամթերքը, որ օգտագործում ես՝ Ադրբեջանին ուղղված, պետք է լինի համապատասխան նրան՝ միջնադարում ընդունված այդ կոնցեպտը կա, որ «Ես պատրաստ եմ զոհաբերել ամենաթանկը, ամենակարևորն էլ տալ քեզ, բայց պարտավոր եմ ապահովել իմ պետության անվտանգությունը, և ես պատրաստ եմ, որ իմ որդին դառնա թիվ մեկ հավաքական ռազմագերին, և դուք բոլոր ռազմագերիներին վերադարձնեք իրենց ընտանիքներին»։

-Ընդդիմախոսները հակադարձում են՝ Նիկոլ Փաշինյանը գիտի, որ իր առաջարկը կյանքի չի կոչվելու, այդ պատճառով է այդպես համարձակ առաջարկ անում։ Դա պոպուլիստական հայտարարություն չէ՞։

-Ես կարող եմ ասել, որ այս հարցադրման պատախանը պետք է հնչեցնի Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։ Համարեք սա առաջարկ, համարեք շատ տղայական, համարեք քաղաքական, համարեք միջնադարյան, համարեք քաղաքական զարգացումներին բնորոշ կամ ոչ բնորոշ, բայց այս առաջարկին, որ հնչել է, պետք է պատասխանի Ադրբեջանի նախագահը, որովհետև ՀՀ վարչապետը շատ լուրջ և շատ հստակ, վկայակոչելով միջազգային կառույցները, արել է առաջարկ։ Պատասխանը պետք է հնչի Ադրբեջանից, ես շատ եմ սպասում Ալիևի պատասխանին։ Ի վերջո՝ մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ վարչապետն ասում է՝ դու այն աստիճանի վայրագ ես և միջնադարյան «տիրակալ», որ ես ստիպված եմ քեզ հետ խոսել ոչ թե միջազգային իրավունքի լեզվով, այլ միջնադարյան ոճով։

-Ալիևի մտադրությունը հայ ռազմագերիներին չվերադարձնելու մասով ո՞րն է, ի՞նչ է առաջարկում, արդյո՞ք դա խաղաղության պայմանագիր ստորագրելու պահանջ է, հետո նոր՝ ռազմագերիներին վերադարձնել։ Իրականում՝ ի՞նչ նպատակ ունի Ալիևը։

-Ալիևի մտադրությունը դա չէ։ Ալիևը կատարում է մեկ պարզ, հստակ գործառույթ, ես սրա մասին հստակ ասել եմ, Ալիևը փորձում է ապակայունացնել Հայաստանում առկա վիճակը, և այս կարգի պրովոկացիաներն ուղղված են նրան, որ Հայաստանում անընդհատ լինի․․․ հաշվի առնելով ՀՀ-ի հասարակությունը շատ ավելի բաց է, քան ադրբեջանականը, ժողովրդավարական է, լրատվամիջոցներն աշխատում են, տեղեկատվական հոսքերը շատ են, փորձում է ապակայունացնել։ Ցավում եմ, բայց դրանից շատ դեպքերում փորձում է օգտվել 5-րդ շարասյունը։ Այ՝ եթե ինչ-որ տեղ դա Ալիևի՝ որպես թշնամու քաղաքականություն կարելի է բացատրել, մեր 5-րդ շարասյան քաղաքականությունը ես չեմ հասկանում, չեմ ընդունում և չեմ ընդունելու։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան