Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետները խնդիրներ են տեսել ԼՂ-ում ռուս խաղաղապահների մանդատի մեջ․ հրադադարը փխրուն է մնում

Լուրեր

14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
14.12.2024 | 13:14
Զինված ուժերում իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերն իմ ամենօրյա ուշադրության ներքո են. ՄԻՊ
14.12.2024 | 12:52
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
14.12.2024 | 12:34
Փրկարարները ձիուն դուրս են բերել փոսից
14.12.2024 | 12:12
Նավթի գներն աճել են
14.12.2024 | 11:55
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ
Բոլորը

Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտից հետո Հայաստանի ու Ադրբեջանի միջև հրադադարը փխրուն է մնում։ Այս մասին նշում են Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետները (International Crisis Group) «Լեռնային Ղարաբաղում հետպատերազմյան հեռանկարները» զեկույցում, գրում է ՌԲԿ-ն։

Անդադար լարվածության աղբյուրներ են հանդիսանում բազմաթիվ գործոններ, այդ թվում՝ կողմերի և բնակելի շրջանների միջև դիրքերի մերձավորությունը, հետպատերազմյան կարգի վերաբերյալ ամենօրյա վեճերը, ինչպես նաև հայկական ու ադրբեջանական կողմերի կախվածությունը կարևոր տրանսպորտային հանգույցների հասանելիության հարցում։
Լարվածության նվազեցման համար զեկույցի հեղինակները մի շարք քայլեր են առաջարկում։

ICG-ի գլխավոր առաջարկներից մեկը ռուս խաղաղապահների մանդատի հաստատումն է։ Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը համաձայնեցրել են դրանց տեղակայումը անցյալ տարվա նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ, որը վերջ դրեց ռազմական գործողություններին։

Հայտարարության մեջ խաղաղապահների առաջադրանքի նկարագրությունը եղել է երեք նախադասությամբ, նրանց մանդատը մանրակրկիտ ներկայացված չի եղել, նշում են փորձագետները, և տեղում Ռուսաստանի ռազմական անձնակազմը կանգնած է բազմաթիվ խնդիրների առջև, որոնք նրանք պետք է լուծեն: Մասնավորապես, խաղաղապահները սկսել են դիտորդական կետերի տեղակայումը, սակայն գրեթե միաժամանակ սկսել են ուղեկցել Երևանից Ստեփանակերտ և այլ շրջաններ վերադարձող խաղաղ բնակիչների ավտոբուսները։ Նրանք նաև ձեռնամուխ են եղել ավերված ենթակառուցվածքների վերականգնմանը։ Եվ սա դեռ ամենը չէ։

Այսպիսով, հունիսի 7-ին, ըստ ՌԴ ՊՆ-ի հայտարարության, խաղաղապահներն ապահովել են Լեռնային Ղարաբաղից 100 ուխտավորների և բնակիչների այցը Ամարասի վանք:

«Հարց է առաջանում՝ ի՞նչ են անելու խաղաղապահները ժամանակի ընթացքում։ Նրանք ոչ միայն պետք է կանխեն ռազմական էսկալացիան, այլ պետք է հաջորդ 5 տարիներին փնտրեն կորած կովերի՞ն։ Որքան էլ լավ լինեն նրանց մտադրությունները, խաղաղապահները չեն կարող ամեն ինչ անել»,- վստահ են միջազգային փորձագետները:

Նրանք նշում են, որ բացի խաղաղապահներից՝ տարածաշրջան է ժամանել Ռուսաստանի ԱԻ նախարարության մի խումբ, այնպես որ՝ ռուս մասնագետների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 4 հազար մարդ: Այնուամենայնիվ, խաղաղապահների համար պաշտոնական մանդատի բացակայությունը դիտորդներին ստիպում է զարմանալ, թե ինչպես են նրանք գործելու հակամարտության նոր սրման դեպքում:

Ըստ ICG-ի տվյալների՝ Մոսկվան աշխատում է խաղաղապահների համար ավելի հստակ մանդատ ձևակերպելու ուղղությամբ, սակայն հակամարտության կողմերն արդեն մերժել են երկու նախապատրաստված տարբերակ: Մոսկվան չի պատրաստվում հրաժարվել իր ջանքերից, բայց շտապելու մտադրություն էլ չունի, զեկույցում նկարագրված է ռուսական մոտեցումը: Ըստ ICG-ի փորձագետների՝ հստակ մանդատի համաձայնեցման օգտին խոսում է նաև այն փաստը, որ իրավիճակի սրման դեպքում ամբողջ բացասական կողմը կուղղվի հենց ռուսական կողմին:

«Չնայած բարդություններին՝ բոլոր կողմերը կարող են շահել խաղաղապահ ուժերի համար ավելի հստակ մանդատ տալու դեպքում: Այժմ ճակատում իրավիճակը հանգիստ է, և խաղաղապահները կարող են պարզապես արձագանքել: Բայց եթե բախումներ առաջանան, բոլոր մասնակիցները կունենան իրենց սպասելիքները, որոնք կարող են հակասել միմյանց և դուրս գալ առաքելության հնարավորությունների սահմաններից: Բնակիչներն ակնկալում են, որ ռուս խաղաղապահները կպաշտպանեն իրենց, մինչդեռ երկու կողմերի պաշտոնյաներն է՛լ ավելի շատ հարցեր ունեին, քան պատասխաններ խաղաղապահների գործունեության վերաբերյալ: Դրանից առաջացած հիասթափությունը կարող է սրել լարվածությունն առաջնագծում»,- ամփոփում են փորձագետները:

Հստակ մանդատը, որում կնշվի, թե երբ ու ինչ պայմաններում խաղաղապահները պետք է միջամտեն, կարո՞ղ են, արդյոք, նրանք կրակել միայն ինքնապաշտպանության նպատակով, թե՞ քաղաքացիական անձանց պաշտպանելու համար ևս կարող են կրակել, ի՞նչ օգնություն նրանք պետք է ցուցաբերեն, ի՞նչ վարչական պարտավորություններ ունեն, եթե այդպիսիները կան և այլն, կարող են կանխել հետագա սրումները։

Պատերազմի ավարտից հետո տարածաշրջանում ստեղծվել է ուժերի փխրուն հավասարակշռություն, որը հղի է բռնության նոր բռնկումներով, նախազգուշացնում են ICG զեկույցի հեղինակները: Այն բանից հետո, երբ հայկական կողմը կորցրեց Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածքների զգալի մասը, հայ բնակչության մեկ երրորդը ստիպված էր տեղափոխվել:

Առաջնագիծը նույնպես փոխվել է. եթե 1994 թվականի պատերազմի արդյունքներով կողմերը բաժանվում էին մի քանի հարյուր մետրով, որոնք պատերազմի ավարտից հետո ամրացվել էին խրամատների և ամրությունների բարդ համակարգի միջոցով, ապա այժմ հայկական և ադրբեջանական կողմերի միջև որոշ շրջաններում հեռավորությունն ընդամենը 30-70 մ է, և երկու կողմերն էլ կենտրոնացել են նոր առաջնագծի ամրացման վրա:

Եթե նախկինում հակառակորդի դիրքը զննելու համար անհրաժեշտ էր հեռադիտակ, ապա այժմ ամեն ինչ կարելի է տեսնել անզեն աչքով, այսպես են իրավիճակը նկարագրում զեկույցի հեղինակները: Միևնույն ժամանակ, ըստ փորձագետների, Ադրբեջանն ունի առավելություն. հայկական կողմն ավելի վատ տեսանելիություն ունի: Բայց կա երկու շրջան՝ Շուշի քաղաքում և Քարվաճառի շրջանի տարածքներում ադրբեջանցի զինվորականները կտրված են իրենց երկրի տարածքից, ուստի նրանք ստիպված են օգտվել հայկական բնակավայրերի ճանապարհներից: Տեղաշարժման ընթացքում նրանց ուղեկցում են ռուս խաղաղապահները. այս ամենը լրացուցիչ լարվածություն է ստեղծում: Այդ իսկ պատճառով, ICG փորձագետներն անհրաժեշտ են համարում երկու կողմերի միջև արտակարգ իրավիճակի համար կապի ստեղծումը:

Փորձագետները նաև փաստում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն այս պահին փակուղում է հայտնվել։ Բաքուն և Երևանն առավելագույնս սրում են հռետորաբանությունը։ Ադրբեջանը բացառում է տարածաշրջանի ինքնավարության իրավունքը՝ Ղարաբաղին առաջարկելով «մշակութային ինքնավարության» կարգավիճակ։ Երևանը պահանջում է ԼՂ անկախություն։ Մայրաքաղաքներից և ոչ մեկում չկա Լեռնային Ղարաբաղի համար երկարաժամկետ ծրագիր, առավել ևս, որ Հայաստանը պատերազմի ավարտից հետո սուզվել է ներքին ճգնաժամի մեջ և հունիսին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, նշում են փորձագետները։

Նման պայմաններում տարածաշրջանի տուժած բնակչությանը կկարողանային օգնել միջազգային կազմակերպությունները, եթե նրանք այդպիսի հնարավորություն ունենային։ Սակայն 1990-ականներից միակ միջազգային կազմակերպությունը, որը կարող է գործել ամբմողջ տարածաշրջանում, մնում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, ասված է զեկույցում։ Մյուս կազմակերպությունների աշխատանքը բախվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի չկարգավորված լինելուն։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել էր Ռուսաստանի ԱԳՆ-ին իրավիճակի մասին տեղեկացնել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակին և ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ինչպես նաև նրանց հետ լիարժեք աշխատանք սկսել: Սակայն, ինչպես գրում են փորձագետները, եթե Երևանը հնարավոր է համարում, որ այդ կառույցների ներկայացուցիչները կարողանան ազատ տեղաշարժվել ամբողջ տարածաշրջանում, ապա Բաքուն պնդում է, որ մուտքն իրականացվի միայն իր վերահսկողության տակ գտնվող տարածքներից: Այնուամենայնիվ, միջազգային կազմակերպությունները կարող են ժամանակավոր լուծում առաջարկել, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղում արդեն աշխատող կազմակերպություններին հատկացվող օգնությունն ավելացնել, ամփոփում է ICG-ն:

Տաթև Ֆռանգյան