Էրդողանի սկանդալային հայտարարությունները․ հայհոյախառն արտահայտություններ՝ ՆԱՏՕ-ի, Եվրոպայի և Իսրայելի հասցեին

Լուրեր

17.02.2026 | 19:38
Էրդողանը, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Թրամփի՝ Վաշինգտոնում կայանալիք Գազայի խաղաղության խորհրդի նիստին
17.02.2026 | 19:31
Կալանքի գինը․ որքան է ծախսում պետությունը բանտում պահվող անձանց վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 19:27
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
17.02.2026 | 19:13
Հայաստանի առաջնության լավագույն ծանրորդները հայտնի են
17.02.2026 | 19:00
Նախկինները դժգոհում են՝ ինչո՞ւ է հասարակությունը հանդուրժում սա․ ձեր բռնություններով քաղաքացի՞ եք ձևավորել, ո՛չ․ Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 18:51
Ունեմ համոզմունք, որ գործընթացը գնալու է ՀԷՑ-ը պետության գերակա շահ ճանաչելու տարբերակով․ Դավիթ Ղազինյան
17.02.2026 | 18:42
Ուրալում ադրբեջանական սփյուռքի ղեկավարին 23 տարվա ազատազրկում է սպառնում
17.02.2026 | 18:30
Վերջին դատավճիռը՝ Բաքվից․ Ալիևը մտադիր չէ համաներում հայտարարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 18:27
ՌԴ Պետդուման ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս ԱԴԾ-ի պահանջով արգելափակել բջջային կապը
17.02.2026 | 18:19
Բևեռացումը բերել է նրան, որ 2 եղբայր իրար վրա զենք են քաշում․ Իզաբելլա Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 18:10
Արմեն Գրիգորյանն ու Գերտ Յան Կուպմանը քննարկել են Հայաստան–ԵՄ երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
17.02.2026 | 18:00
ԵՄ հանձնակատարը Հայաստան կգա // Ռուսաստանում Telegram-ն ամբողջությամբ կարգելափակվի․ ԼՈՒՐԵՐ
17.02.2026 | 17:59
Ռուբեն Վարդանյանը պատժի առաջին 10 տարին պետք է կրի բանտում, ևս 10 տարի՝ խիստ ռեժիմի բանտում․ մանրամասներ դատավճռից
17.02.2026 | 17:57
Տուգանվել է Սարգիս Կարապետյանին սպասարկող «Մայբախ»-ի վարորդը
17.02.2026 | 17:51
Կաթողիկոսի եղբոր գործով դատական նիստին տեսանյութ հրապարակվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վերջին տարիներին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ջանասիրաբար փորձում է կատարել տասնամյակներ առաջ իր շրջապատին տված գաղտնի խոստումը, որի նպատակը ՆԱՏՕ-ի դաշինքը խափանելն է, երբ հնարավորություն ունենար ու համախմբեր իր իշխանությունը։ Այս մասին գրում է Nordic Monitor-ը։

Հրապարակման համաձայն՝ հունիսի 14-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի ղեկավարների գագաթնաժողովին ընդառաջ՝ պատմությունը ցույց է տալիս, որ նախագահ Էրդողանը որոշ չափով իր խոստումը կատարել է՝ մի շարք հարցերում սեպ խրելով ՆԱՏՕ-ի դաշնակիցների ու Թուրքիայի միջև։

Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ այդ խոստումը բացահայտվել է թուրք քննիչների կողմից, որոնք հետաքննություն են իրականացրել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների «Քուդս» խմբի ցանցի ներսում Թուրքիայում։

«Երբ ես հնարավորություն ունենամ, ես գիտեմ՝ ինչ անել ՆԱՏՕ-ի, Եվրոպայի, Իսրայելի հետ։ ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն Իսրայելի պես ահաբեկիչներ են»,- ասել է դեռևս որպես վարչապետ պաշտոնավարող էրդողանը իր մերձավոր պատգամավորներին մասնավոր հանդիպման ժամանակ՝ հայտարարությունը համեմելով հայհոյախառն արտահայտություններով։

Այս արտահայտությունը Էրդողանն արել է Մալաթիայի Քյուրեջիկ շրջանում ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգի շրջանակում նոր ռադիոտեղորոշման ռադարների բազայի ստեղծման մասին զրույցի ընթացքում։

Էրդողանն ակնհայտ գոհ չի եղել 2010 թվականի Լիսաբոնի գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի պլաններից, բայց, միաժամանակ, հասկանում էր, որ նրանց հետ պիտի գնա՝ հակառակ ռազմական ու կառավարության այլ կառույցների ճնշումներին, որոնք Իրանը համարում էր սպառնալիք Թուրքիայի ազգային անվտանգությանը։  Թուրքական կառավարությունը երկար բանակցություններ է վարել ԱՄՆ-ի հետ՝ Իրանին անվանելով սպառնալիք դաշինքի համար, և Իսրայելի հետ՝ հնարավոր հետախուզական տվյալների փոխանակման շուրջ։

Էրդողանը զգացել է, որ Զինված ուժերում կա թեժացում, որը սատարել է ՆԱՏՕ-ի ծրագիրը, և նա չի կարողացել համախմբել նրանց՝ բավարար կերպով իշխանությունն իր ձեռքում պահելու, դիմադրությունը հաղթահարելու համար։ 2011 թվականի սեպտեմբերին էլ թուրք պաշտոնյաները հուշագիր են ստորագրել ԱՄՆ-ի հետ՝ Քյուրեջիկում ամերիկյան ռադարների տեղակայման մասին, որպես ՆԱՏՕ-ի  հակահրթիռային պաշտպանության համակարգի մաս։

Լրատվամիջոցը գրում է, որ Հայրեդդին Չալմաքը՝ Բուրսայից իսլամիստ պատգամավոր, նույնպես մասնակցել է Էրդողանի հետ այդ հանդիպմանը, մյուս պատգամավորն էլ եղել է Մուշից մեկ այլ իսլամիստ՝ Սերաջեդդին Քարայայըզը։

2010 թվականի հոկտեմբերի 19-ին էլ երկու պատգամավորները հաղորդել են, թե ինչ է ասել Էրդողանը ռադիոտեղորոշիչ կայանի մասին «Քուդսի» բարձրաստիճան ներկայացուցիչ Հուսեյն Ավնի Յազըջըօղլուին, որը ժամանակին ահաբեկչության մեղադրանքով դատապարտվել է։ Հանդիպումը կայացել է Ստամբուլի Չամլըջա բլուրի տարածքում: Յազըջըօղլուն հետագայում կազմել է զեկույց զրույցի մանրամասների մասին և այն փոխանցել իր կառավարիչ Նասեր Ղաֆարիին:

Հենց այս զեկույցն էլ այս ու այլ տասնյակ տվյալներով Յազըջըօղլուի կողմից հավաքված, ոստիկանությունը ստացել է նրա կնոջ Կամիլի կողմից, որը որոշել է այն հանձնել, երբ ամուսնու հետ խնդիրներ են սկսվել։ Սկզբում ոստիկանությունը ուշադրություն է չի դարձրել՝ համարելով ընտանեկան խնդիր, սակայն երբ կինը տարբեր փաստաթղթեր, ձեռագիր գրառումներ, թվային նյութեր է հանձնել, ոստիկանությունը հասկացել է գործի լրջությունն ու այն փոխանցել Ստամբուլի ոստիկանությանը։

Էրդողանի մտքերն էլ ՆԱՏՕ-ի ռադարների բազայի մասին հայտնաբերվել են կնոջ կողմից տրված կրիչի վրա 2011թ․-ին։

2014-ին Էրդողանը կարողացել է արագացնել «Քուդսի» դեմ հետաքննությունը և աշխատանքից ազատել ոստիկանության պետերին ու դատախազներին, որոնք մասնակցել են հետաքննությանը։ 2016-ին էլ նա ծանր հարված է հասցրել ՆԱՏՕ-ին՝ սկսելով զանգվածային զտումներ ՆԱՏՕ-ին կողմնակից շտաբի գրեթե բոլոր սպաների շրջանում՝ ներառյալ դաշինքի երկրորդ ամենամեծ բանակի բոլոր գեներալների և ծովակալների երկու երրորդին՝ որպես պատրվակ օգտագործելով կեղծ հեղաշրջումը։

Էմմա Չոբանյան