Ավինյանը մակագրել է ԱԳ նախարարի երեք տեղակալի ազատման դիմումները․ մեկ փոխնախարար շարունակում է պաշտոնավարել

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի վարչապետի պարտականությունները կատարող Տիգրան Ավինյանը մակագրել է ՀՀ ԱԳ նախարարի երեք տեղակալների ազատման դիմումները: Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հայտնեցին Ավինյանի գրասենյակից:

Նախարարի տեղակալների պաշտոններից ազատվել են Արտակ Ապիտոնյանը, Ավետ Ադոնցը և Գագիկ Ղալաչյանը, իսկ Արմեն Ղևոնդյանը շարունակում է աշխատել փոխնախարարի պաշտոնում:

Նշենք, որ պաշտոնից ազատման դիմումներ էին ներկայացրել նախարարի չորս տեղակալները։ Ինչո՞ւ Ղևոնդյանը պաշտոնանկ չի արվել․ Ավինյանի գրասենյակից միայն նշեցին, որ նա շարունակում է պաշտոնավարել: Հարցին՝ դիմումը հե՞տ է վերցրել, փոխվարչապետի գրասենյակից պատասխանեցին, որ տեղյակ չեն:

Հիշեցնենք, որ արդեն տասը օր է՝ Հայաստանը ԱԳ նախարար չունի: Արա Այվազյանը մայիսի 27-ից հրաժարականի դիմում էր ներկայացրել և ազատվել աշխատանքից: Նրա հրաժարականի պատճառները դեռ հայտնի չեն: Այվազյանն ԱԳՆ աշխատակազմի հետ հրաժեշտի հանդիպմանը հայտարարել էր․ «ԱԳՆ-ն չի կարող համաձայնություն տալ գաղափարների, որոնք մեր պետական շահի դեմ են»։

Թե ինչի մասին է խոսքը՝ Արա Այվազյանը չի մեկնաբանել: Նկատենք, սակայն, որ Այվազյանն աշխատանքից հեռանալու մասին հայտնեց մայիսի 27-ին տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստից հետո, որտեղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածությունը հաղթահարելու համար պետք է երկու կողմերի զորքերը հետ քաշել և այնտեղ տեղակայել Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության որևէ պետության դիտորդների: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը Factor.am-ի հարցին ի պատասխան նշել էր, որ Փաշինյանն իր այս նախաձեռնության մասին նախապես տեղեկացրել է Արա Այվազյանին, իսկ վերջինը որևէ առարկություն չի ներկայացրել:

Նարեկ Կիրակոսյան