Սերժ Սարգսյանը թող Ադրբեջանի բանակի փաստաբան չաշխատի, թող ավել 1000 մարդու չսպանի․ Գուրգեն Արսենյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2024 | 23:35
ԵՄ-ն ծրագրում է «քաղաքական առաքելություն» ուղարկել Վրաստան. Բորել
18.11.2024 | 23:30
Ռուսաստանի հավաքականը հնարավոր է չմասնակցի առաջիկա ԱԱ-ին
18.11.2024 | 23:26
Արդարադատության միջազգային դատարանը մեկ տարի ժամանակ է տվել Բաքվին և Երևանին
18.11.2024 | 23:11
Քանի դեռ ընտրությունները չեն անցկացվել, ոչ մի նոր բան չի կարող լինել՝ ոչ խորհրդարան, ոչ կառավարություն, ոչ նախագահական ընտրություններ․ Զուրաբիշվիլի 
18.11.2024 | 22:55
Ֆինլանդիայի ռազմածովային ուժերը խոշոր զորավարժություններ են անցկացնում Բալթիկ ծովում ՆԱՏՕ-ի մասնակցությամբ
18.11.2024 | 22:43
Երևանում և 6 մարզում՝ էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումներ
18.11.2024 | 22:30
Ադրբեջանի նավթագազային եկամուտները կնվազեն ավելի քան 441 մլն դոլարով․ ֆինանսների նախարար
18.11.2024 | 22:22
Բաքվում COP29-ի ընթացքում աշխատակիցներից մեկը բողոքի ակցիա է իրականացրել աշխատավարձի չվճարման համար
18.11.2024 | 22:17
«Nissan»-ը բախվել է էլեկտրական սյանը․ սյունը շրջվել է և միակողմանի փակել ավտոճանապարհը
18.11.2024 | 22:04
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել նավագնացային ընկերությունների դեմ՝ ՌԴ-ին իրանական զենք մատակարարելու համար
18.11.2024 | 21:52
Լավրովն ու Էրդողանը զրույց են ունեցել G20-ի գագաթնաժողովի մեկնարկից առաջ
18.11.2024 | 21:37
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Վիետնամում է
18.11.2024 | 21:24
ԵԽ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում քաղաքական, իրավական և գործնական պայմաններ ստեղծել՝ ԼՂ-ից տեղահանված հայերի անվտանգ վերադարձի համար
18.11.2024 | 21:11
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Օմանի սուլթանին
18.11.2024 | 21:00
Պարո՛ն Փաշինյան, անընդունելի՛ է ոչնչացնել թիմակիցներին․ սա դաս է նաև Ալեն Սիմոնյանի, Վահագն Ալեքսանյանի համար․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TVի հարցազրույցը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի պատգամավորության թեկնածու Գուրգեն Արսենյանի հետ

-Վարչապետի պաշտոնակատար, ՔՊ առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ հավակնությունն այնպիսին է, որ կարող ենք 60 տոկոս ձայն հավաքել այս ընտրություններում: Եկեք ձեր ընդդիմախոսների աչքերով նայենք, ինչպե՞ս է հնարավոր 60 տոկոս ձայն հավաքել, երբ ընդդիմախոսներն ասում են, որ դուք նույնիսկ չեք կարողանալու պետության անվտանգությունն ապահովել: Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ նույնիսկ Երևանում անվտանգ չէ, հակառակորդը երբ ուզում, մտնում է, մենք չենք կարողանում կառավարել, և այս իրավիճակը ձեր մեղքով է: Հիմա 60% հավակնությունն այս և այլ հանգամանքների ֆոնին չափազանցված չէ՞:    

-Մեր ակնկալիքն է դա: Մենք ասում ենք, որ ակնկալում ենք 60% աջակցություն մեր ժողովրդից, մեր կողմից իրականացված և իրականացվող, ինչպես նաև հնարավոր իրականացվելիք ծրագրերն ավելի հեշտ կլինի իրականացնել, ու ավելի ուժեղ կլինենք, եթե ստանանք 60% աջակցություն, քանի որ մենք այդ դեպքում միշտ կարող ենք հղում անել, որ մենք ներկայացնում ենք Հայաստանի բնակչության մեծամասնության շահերը:

-Դուք հիմա քարոզարշավի ժամանակ, երբ քաղաքացուն մոտենաք փողոցում, ինչո՞վ եք հպարտանալու՝ որպես իշխանության ներկայացուցիչ, դուք չեք եղել իշխանությունում, բայց եթե ՔՊ-ի ցուցակում եք, նաև ինչ-որ չափով կիսում եք պատասխանատվությունը:

-Իհարկե, այն պահից սկսած, երբ ես ՔՊ-ի ցուցակում եմ, ես կիսում եմ պատասխանատվությունը:

-Ի՞նչ հիմնական անելիքներ և արած գործեր կարող եք ցույց տալ քաղաքացուն և համոզել:

-Ասեմ հետևյալը, որ ընդսիմության կողմից մոտ մեկ տարի տևող աղմուկ- աղաղակը սկսվեց համաճարակի հետևանքով առաջացած բարդությունների ֆոնին։ Ընդդիմության «անսամբլի» տոնայնությունը սկսվեց բարձրանալ օր օրի. պրոպագանդիստական աշխատանքի մեջ կա մի առանձնահատկություն, որքան բարձր դեցիբելով է ընդդիմությունն ինչ-որ բան հնչեցնում, այդքան ավելի շատ է տպավորություն ստեղծվում, թե ամեն ինչ վերջացած է…

-Սերժ Սարգսյանը երդվեց. «Եթե ես լինեի գերագույն հրամանատար, և այսպիսի իրավիճակ լիներ, ես ուղղակի ինձ կգնդակահարեի, ո՞ւմ է պետք այդպիսի կյանքը՝ 5000 մահ է խղճիդ:

Նախ՝ Սերժ Սարգսյանին տեղեկացրեք, որ մեր զոհերի թիվը 4․000 է, 1․000 մարդ թող ավելի չսպանի, և թող նա Ադրբեջանի բանակի փաստաբան չաշխատի: Ադրբեջանական ռազմական միավորների գործունեության հետևանքով ենք մենք զոհեր ունեցել, մենք պատերազմել ենք, ցավոք, չհերիքեց մեր ռեսուրսը, մեր ուժը այն համակարգի առաջ, որը պայքարում էր մեր դեմ, և մենք ունեցանք պարտություն, և գիտակցում ենք, որ Հայաստանի Հանրապետության այս փուլում մենք ունեցել ենք պարտություն…

Սերժ Սարգսյանը թող հետևյալ երկու հարցերին ազնվորեն պատասխան տա․ 2012 թվականի վերջին, 2013 թվականի սկզբին այդ 300 միլիոն դոլարը, որ բերեց ու ասաց, որ հայ ժողովուրդը պարտք է «Գազպրոմ»-ին, որտեղի՞ց էր հայ ժողովուրդը պարտք «Գազպրոմ»-ին, և այդ 300 միլիոն դոլարը ինչպե՞ս «հագցրեց» հայ ժողովրդի «շլինքին»՝ չգիտեմ ինչի համար: Եվ երկրորդ հարցը՝ 4 տարի եվրոասոցիացիա էին անում, և սեպտեմբերի 3-ին հայտնվեցին Եվրասիական համակարգի մեջ, այ՝ թող դրա մասին խոսի, ինչպե՞ս տեղի ունեցան այդ երկու իրադարձությունները:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան