Գարեգին Բ–ն հայրապետական մաղթանք է կատարել Գանձասարի վանքում

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Հունիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Արցախի թեմի առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, ուղեկցությամբ հոգևոր դասի այցելեց Գանձասարի վանք։

Ինչպես տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը, Վանքի առջև Հայոց Հովվապետին դիմավորեցին վանահայր Տ․ Սահակ վարդապետ Շաքարյանը, զինվորականներ և հարակից համայնքների բնակիչներ։

«Հրաշափառի» արարողությամբ եկեղեցականաց թափորը Նորին Սրբությանն առաջնորդեց Ս․ Հովհաննես Մկրտչի մասունքներն ամփոփող պատմական տաճար, ուր, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հայրապետական մաղթանք։

Սուրբ Հովհաննես Մկրտչի բարեխոսության հայցով ներկա բարեպաշտ ժողովուրդը Հայոց Հայրապետի հետ միասին աղոթեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության, Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների խաղաղության  և արցախահայության ու համայն մեր ժողովրդի խաղաղ, անվտանգ ու համերաշխ կյանքի համար։

Արարողության ավարտին Վեհափառն իր պատգամը բերեց ներկաներին՝ ամենքին փոխանցելով օրհնությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ողջույններն ու բարի մաղթանքները աշխարհասփյուռ մեր ժողովրդի։

«Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, մարդկության փրկության համար մատնվեց չարչարանքների, նեղությունների ու մահվան։ Արցախյան գոյամարտերում մեր զավակները Քրիստոսանմանությամբ նահատակվեցին՝ վասն հայրենյաց ընծայաբերելով իրենց կյանքը։ Մենք անցանք պատերազմի բովով, նեղությունների միջով։ Բայց Փրկիչ մեր Տերը մեզ պարգևել է հարության շնորհը, որով պատմության բոլոր արհավիրքներից հառնել է մեր ժողովուրդը և վերընձյուղել իր նոր կյանքը։ Մենք հավատում ենք, որ Տերը փորձությունների մեջ մեզ հետ է, և չարի հարվածները չեն կարողանալու խորտակել մեր հույսն ու կամքը, ապրելու ու հարատևելու մեր զորությունը, մեր պետականությունը՝ կերտված մեր ժողովրդի զավակների կյանքի թանկ գնով։

Սիրելի արցախցի զավակներ Մեր, քաջալեր ենք ձեզանով, որ հակառակ ամեն դժվարության ու նեղության՝ ամուր կանգնած եք հարազատ հողին և անսասան հավատով ու հույսով կերտում եք ձեր նոր կյանքը։ Պողոս առաքյալն ասում է, որ տկարության մեջ ավելանում է երկնային շնորհը հարվածներին դիմակայելու, փորձությունները հաղթահարելու (հմմտ. Բ. Կորնթ. 12.9, 10)։ Այս փորձությունը ևս, հավատում ենք, հաղթահարելու ենք համազգային միասնականությամբ ու համատեղ ջանքերով։ Անարդարությունները, մեր ազգի դեմ ցեղասպան նոր գործողությունները, մեր սրբությունների, վանքերի ու եկեղեցիների հանդեպ ոտնձգություններն ու ավերումները մենք աներեր կամքով ու միաբանությամբ պիտի վերածենք ազգային վերազարթոնքի ու հզորության՝ ապահովելով Արցախի անկասելի առաջընթացը», – ասաց Վեհափառ Հայրապետը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը խոսեց նաև Հայոց Եկեղեցու կողմից Արցախին ու ժողովրդին ցուցաբերվող մշտական զորակցության, վերջին պատերազմի ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և տարբեր թեմերից հոգևորականների և գնդերեցների կարևոր առաքելության մասին՝ նշելով նաև, որ այսօր դժվարին պայմաններում Արցախի թեմը շարունակում է իր հոգևոր խնամքը ծանր ժամանակներ ու մարտահրավերներ դիմագրավող արցախահայությանը։

Խոսքն ուղղելով Արցախի հավատավոր ժողովրդին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամեց տոկուն մնալ, ամուր պահել հավատքը, կապված լինել հողին ու ջրին՝ նոր կյանք բխեցնելու հայրենի երկրում, այն շենացնելու և իրենց գործերով հզոր ու բարօր դարձնելու։ «Ամուր պահեցեք ձեզանում գիտակցությունն ու հիշողությունը, որ առ Աստված ապավինությամբ մենք հառնել ենք մեր պատմության գողգոթաներից և այս պատերազմի պատուհասներից էլ պիտի վեր բարձրանանք դեպի մեր կյանքի լուսավոր նոր հորիզոնները։ Այս է պատգամը մեր նահատակ հերոսների, ովքեր իրենց կյանքը տվեցին՝ ի սեր հայրենիքի ու ազգի», – շեշտեց Նորին Սրբությունը՝ աղոթելով, որ Բարձրյալ Տերն իր օրհնությունն ու Սուրբ Աջի պահպանությունը միշտ հովանի դարձնի ազգային ու հայրենական մեր կյանքին և պարգևի հոգու ամրություն ու զորություն դիմակայելու մեր առջև հառնած մարտահրավերները։

Վեհափառ Հայրապետը մաղթեց, որ Աստծո խնամքի մեջ արգասավորվի ազգային միաբանությունը հայրենիքում ու սփյուռքում՝ միասնական ջանքեր բերելու մեր կյանքի նորոգման, մեր իրավունքների պաշտպանության առաքելության մեջ։

Վերջում Գանձասարի վանքի բակում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց այս առիթով վանք այցելած ամեն հայորդու։