Լավրովն է քարտեզները տվել Ադրբեջանին, ասել՝ մտեք Սյունիք․ ՌԴ-ն չի՛ պահանջում Բաքվից դուրս գալ ՀՀ-ից․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.07.2026 | 16:45
Ռուսական հրթիռը Կիևում ոչնչացրել է ամերիկյան ԱԹՍ-ների արտադրության գործարանը․ The Guardian
31.07.2026 | 16:36
Ամասիա համայնքին է վերադարձվել ավելի քան 5 հա ապօրինի օտարված արոտավայր
31.07.2026 | 16:24
Կիպրոսում Մեծ Բրիտանիայի ավիաբազայում ադրբեջանցի է ձերբակալվել Իրանի օգտին լրտեսության կասկածանքով
31.07.2026 | 16:15
Հայտնի է՝ որքան գումար է «Ալ Նասրը» վճարել Ռոնալդուին մինչև օրս
31.07.2026 | 16:06
10 կգ մարիխուանա վերցրած ազգականները կալանավորվել են․ գործն ուղարկվել է դատախազին
31.07.2026 | 15:55
Ռուսաստանը տևական ժամանակ անց առաջին անգամ հյուսիսկորեական հրթիռ է կիրառել․ Զելենսկի
31.07.2026 | 15:47
Սինգապուրի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առիթով
31.07.2026 | 15:39
Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը
31.07.2026 | 15:35
Շանթ Սարգսյանը 6-րդ տեղն է գրավել Oskemen Open-ում
31.07.2026 | 15:30
Ով ինչ անցյալ ունի․ ԱԺ հանձնաժողովների նախագահների ՔՊ-ական թեկնածուները
31.07.2026 | 15:21
Պատերազմում զոհվել է շուրջ 700,000 ռուս զինծառայող, Ուկրաինան կորցրել է 50,000 զինծառայողի․ Զելենսկի
31.07.2026 | 15:10
Քոչարյանը դատարանում պարտվել է Փաշինյանին // Նարեկ Կարապետյանի տանից ոչինչ չեն առգրավել․ ԼՈՒՐԵՐ
31.07.2026 | 15:03
Վերջին 24 ժամում Մարոկկոյից Իսպանիա է ներխուժել 49,000 միգրանտ․ 18 մարդ է մահացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 14:55
«Վերջին 30 տարվա ժողովրդավարական հետընթաց ապրած երկրների 73%-ին հաջողվել է իրենց հետընթացը շրջել»․ Նարեկ Սուքիասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 14:47
Թրամփը կասկածի տակ է դրել Ուկրաինային Patriot-ի արտադրության արտոնագրի փոխանցումը
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ

Հայաստանը, Ռուսաստանը և Ադրբեջանը շարունակում են բանակցությունները՝ կապված սահմանային դրության հետ, սակայն արդյունքների մասին մենք դեռևս չգիտենք, և ունենք փաստ, որ Ադրբեջանը շարունակում է մնալ ՀՀ տարածքում: Այս ֆոնին մի տեղեկություն տարածվեց, որ ՀԱՊԿ-ը զորավարժություն է նախատեսում Հայաստանի տարածքում՝ թմրանյութերի դեմ պայքարի համատեքստում: Պարո՛ն Սարգսյան, արդյո՞ք սա պետք է լիներ ՀԱՊԿ-ի արձագանքը և, ընդհանրապես, ի՞նչ ենք սպասում այդ եռակողմ բանակցություններից:

-Նախ՝ սահմանային իրադրությունն իր ձևով ունի այլ նկարագիր, բովանդակությամբ և լուծումների առումով՝ լրիվ այլ։ Ինչ է տեղի ունենում ձևի առումով. ասում են՝ դուրս են գալիս, գալիս են, մերոնք չեն տեսել, չեն իմացել, անցյալում այդպես էին բացատրում։ Հիմա արդեն 5-6 կամ 10 օր է անցել այդ ամենից: Եվ ինչ է տեղի ունենում, ադրբեջանցիները վեր են կենում, գալիս են մինչև այնտեղ, որտեղ մեր զինվորներն են, և մեր զինվորները կանգնած են իրենց դիրքերում, տեղից չեն շարժվում: Ու երբ ադրբեջանցիները հատել են այն կարմիր գիծը, որը չպիտի հատեին, չեն կրակում: Եվ գիտե՞ք՝ ինչու, ինքնաձիգով կանգնած են, բայց չպետք է կրակեն, որովհետև հրաման կա, որ եթե կրակեք, սկսվելու է պատերազմ, և այդ ժամանակ ՀԱՊԿ-ը և Ռուսաստանը մեզ չեն օգնելու, որովհետև մենք ՀԱՊԿ-ի ու Ռուսաստանի հետ ստորագրած թուղթ ունենք, որ որևէ ուղղությամբ կրակելու պարագայում պետք է իրենց հետ համաձայնեցնենք, այսինքն՝ մեր զինվորին կրակելու հնարավորություն չեն տալիս ՀԱՊԿ-ը և Ռուսաստանը:

-Բայց կառավարությանն են մեղադրում, որ այնտեղից է հրամանը, որ չկրակեն:

-Գիտեք՝ մեղադրողները երբեք Ռուսաստանին չեն մեղադրում, երբեք չեն խոսում, որ ռազմավարական գործընկերն իր պարտականությունները չի կատարում, երբեք չեն խոսել այն մասին, որ համատեղ օդային պաշտպանության առումով մեր օդային տարածքը խախտվել է, ավելին՝ մեզ մեղադրում են, որ ՀԱՊԿ-ին անհարմար դրության մեջ ենք դնում և այլն: Այսինքն՝ կան մարդիկ, ովքեր գործում են և խոսում են միայն այն թեմաներով, որոնք դուր կգան ռուսական իշխանություններին, որ հետո նրանք էլ իրենց լրատվամիջոցներին ուղարկեն, հարցազրույց տան՝ ցույց տալով, որ իրենք Ռուսաստանի հետ շատ-շատ մոտիկ են: Այստեղ ամբողջ խնդիրն այն է, որ ես ուզում եմ, որ մեր զինվորի խիզախությունն ու հերոսությունը մենք հասկանանք ու հարգենք։ Պատկերացրեք՝ 19-20 տարեկան տղան, որ գիտի՝ գերիներ կան և այլն, և կանգնած է մնում՝ մեկ ձեռքի հեռավորության վրա, և երբ թշնամին մոտենում է իրեն, անցնում է ձեռնամարտի, ձեռնամարտով պահում է այդ սահմանը, այդ տղերքը հերոս են, իրենց հրամանատարները հերոս են, ինչպես են իրենք համոզում այդ զինվորներին՝ ես չգիտեմ, բայց այդ տղաները հերոս են, և դա գնահատել է պետք, իրենց ծնողներին գնահատել և արժանին մատուցել է պետք: Բոլորդ, որ հարևաններ ունեք ու գիտեք, որ իրենց զավակներն այսօր ժամկետային կամ պայմանագրային զինծառայողներ են, կանգնած են սահմանին, և այդ ծնողները վախով են քնում, խորին հարգանք ցույց տվեք նրանց, ամեն օր հիշեցրեք, որ պարտական եք իրենց որդիներին՝ այսօրվա խաղաղ գիշերվա ահամար:

Իսկ ինչ վերաբերում է իրադրության բովանդակությանը, բովանդակությամբ հետևյալն է՝ մեր սահմանները խախտելուց հետո աշխարհի բազմաթիվ երկրներ ասացին՝ կա սահմանային վեճ, այն պետք է լուծվի, երբ ադրբեջանական զորքերը կվերադառնան իրենց նախկին դիրքերին, որից հետո կարող են քննարկել այդ սահմանային վեճը։ Կան երկրներ, որոնք ուղղակի ասացին, որ Ադրբեջանը խախտել է սահմանը, մասնավորապես՝ Ֆրանսիան, ԱՄՆ դեսպանը՝ հենց Ադրբեջանում, Կանադան, Նիդերլանդները, Բելգիան, Հնդկաստանը, Չինաստանը, Իրանը, այս երկրներից ոչ մեկը մեր ռազմավարական գործընկերը չէ, իսկ մեր միակ ռազմավարական գործընկեր Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը որևէ անգամ չեն ասել, որ Ադրբեջանը պետք է հետ գնա իր դիրքերը: Այստեղից էլ հետևություն, եթե իրենք զորավարժություն են անում…

-Թմրանյութերի դեմ պայքարի շրջանակում…

-Ինչ ուզում է՝ անեն, դա պատասխան է նրան, որ իրենք հասկացան՝ Հայաստանում վստահությունը Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի նկատմամբ օր օրի կատաստրոֆիկ նվազում է, և հասկացան, որ Հայաստանի իշխանությունները կարող են այլ գործընկերներ փնտրել՝ իրենց անվտանգությունն ապահովելու համար, և իմ կարծիքով՝ այս գործողությունները պատասխան են Նիկոլ Փաշինյանի՝ Ֆրանսիա կատարած այցին:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան