Դուք պատկերացում չունեք արդար դատավարություն իրականացնող դատավորի պարտականությունների մասին. Եգորյանը՝ դատավորին

Լուրեր

29.04.2026 | 00:57
Չեմպիոնների լիգա․ ՊՍԺ-ն գերգոլառատ խաղում հաղթեց «Բավարիային». ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 23:24
Երևանում երթևեկության փոփոխություն կկատարվի
28.04.2026 | 23:09
Հայաստանի նախաձեռնությամբ քննարկում է անցկացվել ՄԱԿ-ում
28.04.2026 | 22:53
ԱՍՀ նախարարը և Բուլղարիայի դեսպանը քննարկել են աշխատանքի և զբաղվածության ոլորտի հարցեր
28.04.2026 | 22:40
ՏԿԵ նախարարն ու ՎԶԵԲ պատվիրակությունը քննարկել են «Հյուսիս-հարավ», ջրային և տրանսպորտի ոլորտներում ծրագրերը
28.04.2026 | 22:27
Մելանյա Թրամփին մեղադրել են երեսպաշտության մեջ՝ հայտնի հաղորդավար Քիմմելի կատակը քննադատելու և նրան աշխատանքից ազատելու կոչերի համար
28.04.2026 | 22:13
Հայաստանի մի շարք շրջաններում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.04.2026 | 22:00
Քանի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան հունվար-մարտ ամիսներին. կոմիտեն թվեր է հրապարակել
28.04.2026 | 21:48
Իմ բարեկամ Ժան-Նոելի հետ մասնակցեցինք ՀՀ դեսպանության նոր նստավայրի հանդիսավոր բացմանը. Միրզոյան
28.04.2026 | 21:42
Թրամփը հայտարարել է, թե Իրանը ցանկանում է, որ Հորմուզի նեղուցը բացվի
28.04.2026 | 21:29
Թուրքիայում մայիսի 1-ի տոնակատարություններից առաջ տասնյակ մարդիկ են ձերբակալվել
28.04.2026 | 21:14
ՔՊ-ն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել
28.04.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հիբրիդային հարձակումներ, միջամտություն ՀՀ-ի ներքաղաքական կյանքին․ ինչպե՞ս պայքարել
28.04.2026 | 20:52
ՆԱՏՕ-ն կարող է հրաժարվել ամենամյա գագաթնաժողովներից՝ Թրամփի պատճառով
28.04.2026 | 20:44
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության հեռանկարները
Բոլորը

Շարունակվում է Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը: Պաշտպանական ճառով հանդես եկավ ամենամեղմ պատժի արժանացած Հովհաննես Պետրոսյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը, ով հայտարարեց. «Խնդրում եմ իմ պաշտպանյալի նկատմամբ պատիժ կիրառելիս հաշվի առնել ոչ միայն մեղմացուցիչ հանգամանքները, այլ նաև այն, որ նա ողջ դատավարության ընթացքում դատարանի նկատմամբ հարգալից վերաբերմունք է դրսևորել»:

Այս հայտարարությունից հետո դահլիճից սկսեցին վանկարկել՝ միանգամից ազատեք, գործ տվողին պիտի ազատեք: Նշենք, որ Հովհաննես Պետրոսյանն այս գործով ազատության մեջ գտնվող միակ ամբաստանյալ Սմբատ Գալոյանի ազգականն է, որը, ըստ Սեֆիլյանի պաշտպանի, «գործակալ է»:

Հովհաննես Պետրոսյանն է եղել այն մեքենայում, որը վթարվել էր Ծիծեռնակաբերդի խճուղում և որի մեջ իրավապահները հայտնաբերել էին երկու ինքնաձիգ: Միջնորդությամբ հանդես եկավ Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Եգորյանը՝ նշելով, որ պետք է հնարավորություն տրվի Ժիրայր Սեֆիլյանին ցուցմունք տալ, դատավոր Տաթևիկ Գրիգորյանը, սակայն, մերժեց միջնորդությունը, որին հաջորդեց այն, որ Եգորյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավորին. «Ես կներկայացնեմ իմ միջնորդությունը, Դուք կմերժեք, որից հետո կանցնենք ճառերին: Այս գործի ամբողջ ընթացքում դատավարության մասնակիցների նկատմամբ կիրառած ձեր պատժիչ գործողությունները վկայում են, որ Դուք պատկերացում չունեք արդար դատավարություն իրականացնող դատավորի պարտականությունների մասին»:

Տիգրան Եգորյանը դատավորին ասաց, որ նա ունեցել է մեկ պարզ հանձնարարություն, որն այլ դատական գործերով, ինչպես «Սասնա ծռերի» գործերը, դրսևորում են նաև այլ դատավորներ. «Նույն հանձնարականները հնչեցնողները փոխել են իրենց մարտավարությունը և «Սասնա ծռերի» գործով չեն կիրառվում նույն պատիժները, որոնք Դուք եք անդրդվելիորեն իրականացնում»:

Նշենք, որ ողջ նիստի ընթացքում Սեֆիլյանի մեջքի հետևում կանգնել էր ոստիկան, որը ամենայն ուշադրությամբ ընթերցում էր այն ամենը, ինչ Սեֆիլյանը գրառում էր:

 

Լիլիթ Շաբոյան