Փաշինյանն անդրադարձավ Աբովյանի դիահերձարանում կատարվածին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.11.2024 | 10:14
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 19-ի դրությամբ
19.11.2024 | 09:59
«Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված անձանց իրավունքներն ու սոցիալական ներառումը». ՈՒՂԻՂ
19.11.2024 | 09:58
Երևանի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
19.11.2024 | 09:49
ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կա տուժած
19.11.2024 | 09:35
Սևան քաղաքում ձյուն է տեղում
18.11.2024 | 23:35
ԵՄ-ն ծրագրում է «քաղաքական առաքելություն» ուղարկել Վրաստան. Բորել
18.11.2024 | 23:30
Ռուսաստանի հավաքականը հնարավոր է չմասնակցի առաջիկա ԱԱ-ին
18.11.2024 | 23:26
Արդարադատության միջազգային դատարանը մեկ տարի ժամանակ է տվել Բաքվին և Երևանին
18.11.2024 | 23:11
Քանի դեռ ընտրությունները չեն անցկացվել, ոչ մի նոր բան չի կարող լինել՝ ոչ խորհրդարան, ոչ կառավարություն, ոչ նախագահական ընտրություններ․ Զուրաբիշվիլի 
18.11.2024 | 22:55
Ֆինլանդիայի ռազմածովային ուժերը խոշոր զորավարժություններ են անցկացնում Բալթիկ ծովում ՆԱՏՕ-ի մասնակցությամբ
18.11.2024 | 22:43
Երևանում և 6 մարզում՝ էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումներ
18.11.2024 | 22:30
Ադրբեջանի նավթագազային եկամուտները կնվազեն ավելի քան 441 մլն դոլարով․ ֆինանսների նախարար
18.11.2024 | 22:22
Բաքվում COP29-ի ընթացքում աշխատակիցներից մեկը բողոքի ակցիա է իրականացրել աշխատավարձի չվճարման համար
18.11.2024 | 22:17
«Nissan»-ը բախվել է էլեկտրական սյանը․ սյունը շրջվել է և միակողմանի փակել ավտոճանապարհը
18.11.2024 | 22:04
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել նավագնացային ընկերությունների դեմ՝ ՌԴ-ին իրանական զենք մատակարարելու համար
Բոլորը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում անդրադարձավ Աբովյանի դատաբժշկական կենտրոնում զինծառայողների դիակների և մասունքների պահման փաստի վերաբերյալ ահազանգին։

«Նախորդ օրերին մենք շատ ծանր տեսարանի ականտես դարձանք, երբ հրապարակվեցին Աբովյանի դատաբժշկական կենտրոնի հայտնի կադրերը։ Եվ ֆունդամենտալ հարցը, որ կարծում եմ՝ պետք է պատասխան ստանա, հետևյալն է՝ արդյոք սա պետության կամ կառավարության վերաբերմո՞ւնքն է արտահայտում զոհված զինվորների և ընդհանրապես հանգուցյալների նկատմամբ։ Այս հարցի պատասխանը գտնելու համար ես նախ կուզենամ առողջապահության նախարարը ներկայացնի, թե ոլորտում 2018 թվականից ի վեր ինչ է տեղի ունեցել, ինչ փոփոխություններ են տեղի ունեցել և ինչ աշխատանքներ են կատարվել»,- նշեց Փաշինյանը։

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ մինչև 2018 թվականի առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող դատաբժշկական կենտրոնն ունեցել է միայն Երևանի դիահեձարանը՝ բարոյապես մաշված սառնարանային տնտեսություններով, և մարզերում ընդհանրապես մասնաճյուղեր չեն եղել։ Երևանում դատաբժշկական ծառայությունն ունեցել է 25 սառնարանային տեղ, այժմ ունի մոտ 200 սառնարանային տեղ։ Մեծամոր, Աբովյան, Գյումրի, Վանաձոր, Եղեգնաձոր, Սևան, Գորիս քաղաքներում հիմնվել են դատաբժշկական կենտրոնի մասնաճյուղեր։

Նախարարի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ 2018 թվականին ամբողջությամբ վերանորոգվել է Երևանի կենտրոնական դիահերձարանը, և սառնարանները համալրվել են նոր լաբորատոր սարքավորումներով։ 2020 թվականին հիմնանորոգվել է Մեծամորի դիահերձարանը, և կառուցվել է սառնարային նոր բլոկ, հիմա ընթանում է երկրորդի կառուցումը։ 2020 թվականին հիմնանորոգվել է Աբովյանի մասնաճյուղը, տեղադրվել են կասետային սառնարաններ։ Գորիսում ևս տեղադրվել է սառնարանային բլոկ։ 2021 թվականին վերակառուցվում ու սառնարաններով համալրվում է Մարտունու մասնաճյուղը։ Մեկնարկել է Սևան քաղաքի կենտրոնի ամբողջական վերակառուցման ծրագիրը։

Ըստ Ավանեսյանի՝ 2018 թվականից առաջ գենետիկական հետազոտությունների անցկացման համար ընդհանրապես սարք չի եղել։ 2018 թվականին մի քանի գերատեսչությունների համատեղ ջանքերի շնորհիվ գնվել և տեղադրվել է առաջին սեկվենատորը, 2020 թվականին՝ երկորրդ ամբողջական հոսքագիծը։

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ այդ համակարգի բյուջեն 2019 թվականին 2018-ի համեմատ ավելացել է 117 մլն դրամով կամ 32 տոկոսով, 2020 թվականին 2018 թվականի համեմատ ավելացել է 63 տոկոսով։ «Հիմա ինչո՞ւ այս փոփոխությունների արդյունքում ունենք այն տեսարանը, որն ունենք, որովհետև մենք փոխում ենք համակարգը, բայց մարդուն փոխելը այդքան հեշտ գործ չէ։ Այստեղ կարևորը մտածողության խնդիրն է»։

Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ այդ միջադեպի հետ անմիջական առնչություն ունեցող բոլոր անձինք ազատվել են աշխատանքից։

«Բարեփոխումների ճանապարհին չպետք է կանգնել և տրվել աղմուկներին ու աղաղակներին, պետք է գնալ որակական հստակ ստանդարտներ սահմանելու ճանապարհով»,- ընդգծեց Փաշինյանը: Նրա խոսքով՝ դիահերձարանում զինվորների մասունքների ու դիերի պահման դեպքից պետք է դասեր քաղել, բայց առողջապահության նախարարությունն ու կառավարությունը չեն կարող ամեն օր գնալ, բոլոր տեղերը պտտվել, տեսնել՝ ով ինչպես է աշխատում:

«Բայց միաժամանակ պետք է նշեմ, որ Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի բազմաթիվ աշխատակիցներ այս ընթացքում աշխատել են գործնականում 24 ժամ, շաբաթը 7 օր՝ առանց դադարի։ Ընդ որում, աշխատել են ճնշումների, շատ հաճախ վիրավորանքների ներքո, և նրանց աշխատանքը նույնպես չի կարելի չգնահատել»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը։

Մանրամասները՝ տեսանյութում: