10 հազարից ավելի մարդ միացել է «ապագա հայկականը» նախաձեռնությանը. IDeA հիմնադրամ

Լուրեր

11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» հանրային նախաձեռնությանը միացել է ավելի քան 10 հազար մարդ Հայաստանից և ամբողջ աշխարհից։ Նախաձեռնողները հիմնականում Հայաստանից են՝ 57 %, Ռուսաստանից՝ 17 %, Միացյալ Նահանգներից՝ 10 %, նախաձեռնությանն են միացել նաև Կանադայից, Արգենտինայից, Ֆրանսիայից, Գերմանիայից և այլ երկրներից։ Նրանց հետ կկազմակերպվեն քննարկումներ, հանդիպումներ և աշխատաժողովներ՝ միասին քննարկելու և որոշելու համար նախաձեռնության 15 նպատակներին հասնելու լավագույն ուղին. տեղեկացնում են IDeA հիմնադրամից:

«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության նպատակն է ստեղծել Հայաստանի և հայության կայուն զարգացման շուրջ համընդհանուր փոխըմբռնում։ Այն նախաձեռնել են Ռիչարդ Ազարնիան (Ֆրանսիա), Արթուր Ալավերդյանը (Հայաստան), Նուբար Աֆեյանը (ԱՄՆ) և Ռուբեն Վարդանյանը (Ռուսաստան)։

«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ հանրային նախաձեռնություն է, որն ուղղված է սահմանելու կարևոր նպատակներ, որոնք կարող են օգնել Հայաստանին ապագայում շատ ավելի լավ հանգրվանի հասնել՝ լինելով իրատես առկա իրավիճակի և հայ ազգի ուժեղ կողմերի, աշխարհում Հայաստանի դիրքի, տնտեսության, ռեսուրսների վերաբերյալ։ Մենք պետք է ապագայի ծրագիր կազմենք, որը նախ կներգրավի բոլոր հայերին, այնուհետև նրանք կսկսեն աշխատել միասին։ Սա է ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ նախաձեռնության նպատակը»,- ասում է «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» շարժման համանախաձեռնող Նուբար Աֆեյանը։

Նախաձեռնության հաջորդ նպատակակետն է 30.000 նախաձեռնող ներգրավելը։ Միայն նրանք նախապես՝ մինչ հրապարակումը, կստանան 15 նպատակների վերլուծությանը նվիրված հոդվածներ, ինչպես նաև «McKinsey & Company» ընկերության մշակած հատուկ զեկույցն ու Հայաստանի զարգացման վերաբերյալ ծրագիրը։

«Մենք փորձում ենք համախմբել այն մարդկանց, որոնք մտածում են ապագայի մասին, ցանկանում են միանալ, միասին քննարկել և ձևավորել մեր հետագա քայլերը։ Սա համահայկական նախաձեռնություն է, և մենք հրավիրում ենք բոլորին հավասար սկզբունքով միանալու։ Սա մեր ընդհանուր խնդիրն է, և մենք համոզված ենք, որ ոչ մի փոքր խումբ չի կարող միայնակ լուծել այս բոլոր խնդիրները»,- ասում է «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» շարժման համանախաձեռնող Արթուր Ալավերդյանը։

«Այսօր մեզ համար դժվարին փուլ է, սակայն, դրանով հանդերձ, բոլորս կարծում ենք, որ սա նաև մեծ հնարավորություն է շատ բաներ վերաիմաստավորելու, փոխելու որոշ մոտեցումներ, որոնք նախկինում չէին կիրառվում, և փորձելու ինչ-որ նոր բան անել: Այս նոր նախաձեռնությունը մեկնարկեց այն ուղերձով, որ մենք պատասխաններ չենք ուզում տալ։ Մենք ուզում ենք հիմնական կետեր արծարծել, որպեսզի մարդիկ կարողանան խոսել և բանավիճել այն մասին, թե հավաքականորեն ինչպիսի ապագա ենք ցանկանում տեսնել մեր ազգի, մեր պետության, Սփյուռքի ու մեր պետության միջև հարաբերությունների և Հայաստանի ու Արցախի հետ մեր հարաբերությունների համար»,- ասում է «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» շարժման համանախաձեռնող Ռուբեն Վարդանյանը։

Նախաձեռնությունը խթանում է բաց հանրային դիսկուրս՝ ընտրելու ապագա, որը կոգեշնչի ու կներգրավի Հայաստանի և համայն հայության հավաքական ներուժը: Նախաձեռնությունը միտված է ներգրավելու 100 հազար մարդ։

«Ես կարծում եմ, Հայաստանը պետք է օգուտ քաղի Սփյուռքից։ Մենք պետք է վերանայենք մեր դերը որպես քաղաքացի, որպես անհատ, որպես այն ցանցի մի մաս, որն արդեն Հայաստանն է, հայերն են և զարգացնենք այդ նոր սոցիալական պայմանագիրը՝ հիմնվելով մեր ունեցած պատմական ուժի և սփյուռքահայերի` Հայաստանում ներգրավվելու և աջակցելու պատրաստակամության վրա»,- ասում է «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» շարժման համանախաձեռնող Ռիչարդ Ազարնիան։

Հետաքրքրված բոլոր մարդիկ կարող են դառնալ համանախաձեռնող՝ այցելելով www.futurearmenian.com կայք, մասնակցելով «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության առաջիկա քննարկումներին և միասին ծրագրել հետագա քայլերը: