Քաջարանի 53-ամյա բնակչի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք անձի

Լուրեր

12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
Բոլորը

53-ամյա տղամարդու մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի. վերջիններս կալանավորվել են:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. փետրվարի 17-ին Քաջարան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 1 շենքի մոտ հայտնաբերվել է նույն քաղաքի 1965թ. ծնված բնակչի դիակը՝ բռնության հետքերով:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով հարուցված քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են տղամարդու մահվան՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր Սյունիքի մարզի բնակիչներ են՝ ծնված 1995, 1974 և 1984 թվականներին, և միմյանց հետ գտնվում են ազգակցական կապի մեջ:

Մասնավորապես՝ նախնական քննությամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ դեպքի օրը՝ փետրվարի 17-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Սյունիքի մարզի 1995թ. ծնված բնակիչն անձնական հարցերի շուրջ տուժողի՝ իր հորեղբոր հետ զրուցելու նպատակով իր երկու այլ ազգականների հետ, նախնական համաձայնությամբ,  գնացել է տուժողի բնակության վայր: Վերջինիս դուրս են կանչել և միասին տաքսի ավտոմեքենայով մեկնել Կապան քաղաքի ուղղությամբ։ Քաջարան-Կապան ավտոճանապարհի սկզբնամասում գտնվող չգործող բենզալցակայանի տարածքում վիճաբանել են, ինչի ժամանակ էլ երիտասարդն իր երկու ազգականների հետ բռնություն է գործադրել հորեղբոր նկատմամբ՝ բազմաթիվ հարվածներ  հասցնելով նրա  մարմնի տարբեր մասերին: Ապա 53-ամյա տղամարդուն տեղափոխել են Քաջարանի Շահումյան փողոցի 1-ին շենքի մոտ, թողել այնտեղ, որտեղ էլ, ստացած մարմնական վնասվածքներից, վերջինս մահացել է:

Սյունիքի մարզի երեք բնակիչները դեպքից հետո փորձել են հատել ՀՀ պետական սահմանը, սակայն իրավապահների կողմից բերման են ենթարկվել:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Սյունիքի մարզի երեք բնակիչներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերի հատկանիշներով, և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: