Այս տարի նախատեսվում է ասֆալտապատել Կարմիր շուկա-Թաղավարդ ճանապարհը․ Արայիկ Հարությունյան

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

Նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային շրջայց է կատարել Ասկերանի շրջանի Շոշ և Սարուշեն, Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքներ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 1-ին աշխատանքային այցով մեկնել է Ասկերանի շրջանի Շոշ և Սարուշեն, Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Թաղավարդ համայնքներ։ Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։

Շոշ, Սարուշեն և Թաղավարդ համայնքներում երկրի ղեկավարը հանդիպել է բնակիչների հետ, քննարկել հետպատերազմյան շրջանում առկա անվտանգային և սոցիալ-տնտեսական մարտահրավերներն ու խնդիրները, դրանց հաղթահարմանն ուղղված անելիքները։

Երկրի ղեկավարը նշել է, որ առաջիկայում համայնքներում ավելացվելու է իրականացվող շինաշխատանքների ծավալն՝ ուղղված պատերազմի հետևանքների վերացմանն ու ենթակառուցվածքների վերականգնմանը։ Արայիկ Հարությունյանի խոսքով՝ ընթացիկ տարում ԱՀ կառավարության կողմից նախատեսվում է Կարմիր շուկա – Թաղավարդ ճանապարհի ասֆալտապատումը, ինչպես նաև Շոշի և Սարուշենի ներհամայնքային ճանապարհների բարեկարգումը։

Անդրադառնալով համայնքների զարգացմանն ու դրանց տնտեսական կյանքի ակտիվացմանը՝ Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ առաջիկայում քայլեր են ձեռնարկվելու բնակիչների զբաղվածությունն ապահովելու ուղղությամբ։ Քննարկվել են նաև բերքահավաքին վերաբերող մի շարք հարցեր։ Նախագահը հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների պատասխանատուներին՝ բերքահավաքի առաջիկա աշխատանքներն անկորուստ և ժամանակին կազմակերպելու ու ապահովելու ուղղությամբ։ Կարմիր շուկա համայնքում Արայիկ Հարությունյանն այցելել է նոր բնակելի թաղամասի շինհարթակ, որտեղ ծանոթացել է արագ հավաքվող տների տեղադրման աշխատանքների ընթացքին։

Նախագահին ուղեկցում էին ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Արմեն Ղահրամանյանը, Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը։