ԵՄ-ում սկսել է գործել Միասնական եվրոպական դատախազությունը

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

Եվրամիությունում հունիսի 1-ին սկսել է գործել Միասնական եվրոպական դատախազությունը (EPPO, European Public Prosecutor’s Office), որի խնդիրն է ներդրումների վատնման, կոռուպցիայի, փողերի լվացման ու ԵՄ միջոցների ապօրինի յուրացման դեպքերի բացահայտումն ու պատասխանատվության ենթարկումը։ Բացի այդ, այն պետք է պայքարի ԱԱՀ-ի հետ կապված անդրսահմանյան խարդախությունների դեմ։ Դատախազությունը կկարողանա սեփական հետախուզությունն իրականացնել ազգային մակարդակով, ձերբակալման օրդեր հանձնել ու մեղադրանք ներկայացնել, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Արդարադատության հարցերով ԵՄ հանձնակատար Դիդյե Ռեյնդերսը կարևոր խնդիր է համարել ԵՄ հիմնադրամից կորոնավիրուսի համաճարակի հետևանքների հաղթահարման համար հատկացված 750 միլիարդ եվրո միջոցների պաշտպանությունը։

Լյուքսեմբուրգում տեղակայված գործակալության ղեկավար Լաուրա Կոդրուցա Կյովեշին հայտարարել է, որ սա «պատմական պահ է»: Ըստ նրա՝ նոր մարմինը, որը դարձել է «ԵՄ-ում օրենքի գերակայության պաշտպանության առաջին սուր գործիք», անդամ  երկրներում կունենա «բացառիկ քննչական լիազորություններ»:

 

Տաթև Ֆռանգյան