Վահան Քերոբյանը ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանում ոռոգման միասնական համակարգի ձևավորման անրաժեշտությանը

Լուրեր

04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
04.08.2026 | 19:43
Հայաստանում «վերադարձի հանգույց» ստեղծելու հարց ԵՄ նախարարների տեսակոնֆերանսում չի քննարկվել. ԵՄ աղբյուր
04.08.2026 | 19:35
Թուրքիան «խորը մտահոգություն» է հայտնել Սև ծովում երկու քաղաքացիական նավերի վրա ԱԹՍ-ների հարվածների համար
04.08.2026 | 19:23
Սլովենիան շարունակում է մնալ ԵՄ-ի և ՀՀ-ի միջև սերտ գործընկերության անսասան կողմնակիցը. Յանեզ Յանշան՝ Փաշինյանին
04.08.2026 | 19:10
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ցամաքային զորքերի և Ռուսաստանի ՊՆ հրթիռահրետանային գլխավոր վարչության նկատմամբ
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հունիսի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յուն Ֆանին. տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Ողջունելով դեսպան Յուն Ֆանին՝ Վահան Քերոբյանը կարևորել է Հայաստանի և Չինաստանի միջև առևտրատնտեսական փոխգործակցության ակտիվացումը և ընդլայնումը՝ հաշվի առնելով համագործակցության առկա չօգտագործված ներուժը։

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը Չինաստանի դեսպանին տեղեկացրել է մի քանի նոր նախաձեռնությունների մասին և հրավիրել չինական ընկերություններին մասնակցել այդ նախագծերի իրագործման աշխատանքներին, մասնավորապես՝ Երևան-Գյումրի ճանապարհին նորարարական քաղաքի նախագծման, կառուցման և շահագործման աշխատանքներին, ինչպես նաև Արարատում, Մեղրիում ու Գյումրիում նախատեսված արդյունաբերական պարկերի կառուցման և գործարկման աշխատանքներին։ Նախարարի պաշտոնակատարը նաև առաջարկել է դիտարկել Միսնկի մոտակայքում կառուցված «Մեծ Քար» արդյունաբերական պարկի օրինակով Հայաստանում նմանատիպ նախագծի համատեղ իրականացման հնարավորությունը։

Գյուղատնտեսության ոլորտում նախատեսվող բարեփոխումների համատեքստում Վահան Քերոբյանն անդրադարձել է Հայաստանում ոռոգման միասնական համակարգի ձևավորման անրաժեշտությանը և քննարկել դրա համատեղ իրագործման հնարավորությունները։ Ոռոգման միասնական համակարգի գործարկման արդյունքում զգալիորեն կբարձրանա գյուղատնտեսական աշխատանքների արդյունավետությունը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանում քիմիական արտադրության վերագործարկման և մետալուրգիայի զարգացման հնարավորություններին։
Երկուստեք կարևորվել է Հայաստանի և Չինաստանի միջև ուղիղ ավիաչվերթների բացման անհրաժեշտությունը, ինչը կդյուրացնի երկու երկրների միջև բեռների փոխադրումը և կնպաստի զբոսաշրջային հոսքերի ավելացմանը։ Խնդրի առնչությամբ Վահան Քերոբյանը հայտնել է Հայաստանի կառավարության պատրաստակամությունը, անհրաժեշտության դեպքում, սուբսիդավորելու նման չվերթները։

Դեսպան Յուն Ֆանը տեղեկացրել է, որ 2020 թվականին չինական կողմը նախատեսել էր ուղիղ ավիաչվերթների բացման հնարավորությունները ուսումնասիրելու նպատակով Հայաստան գործուղել մասնագետների խումբ, ինչը, սակայն, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, տեղի չի ունեցել։ Դեսպանը հայտնել է չինական կողմի պատրաստակամությունը վերսկսելու հարցի կարգավորման շուրջ քննարկումները։ Նա նույնպես կարևորել է տնտեսական կապերի խորացումը և փոխշահավետ համագործակցությունը՝ նշելով, որ չինական կողմը հետաքրքրված է հանդիպման ընթացքում ներկայացված նախագծերի իրագործման աշխատանքներում մասնակցությամբ և խնդրել է իրենց փոխանցել առավել մանրամասն տեղեկատվական փաթեթներ վերջիններիս վերաբերյալ։
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել իրենց լիազորությունների սահմաններում նպաստել հայ-չինական առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը։