Էս քաոսի թիվ մեկ պատասխանատուն Փաշինյանն է․ պետության դեմ հանցագործներն էսօր իշխանության հայտ են ներկայացրել․ Դավիթ Սանասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.02.2026 | 11:22
Կադրային փոփոխություններ՝ Դատախազությունում  
17.02.2026 | 11:21
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Ռուսաստանի հարավը. հրդեհվել է Կրասնոդարի Իլսկի նավթավերամշակման գործարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 11:12
Հայ Ազգային Կոնգրեսն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Հայ Առաքելական եկեղեցուն․ հայտարարություն
17.02.2026 | 11:01
Ժողովրդավարական անվտանգության հայաստանյան երրորդ ամենամյա համաժողովը. ՈՒՂԻՂ
17.02.2026 | 10:50
Թրամփը հայտարարել է, որ «անուղղակիորեն» կմասնակցի Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին
17.02.2026 | 10:42
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
17.02.2026 | 10:31
Ժողովրդական արվեստների թանգարանում կկայանա «Լաբիրինթ» ցուցահանդեսի բացումը
17.02.2026 | 10:19
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը իրենց ամուսնությունը գրանցել են
17.02.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 17-ի դրությամբ
17.02.2026 | 09:46
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
17.02.2026 | 09:31
Դատախազությունը պահանջում է Վահե Հակոբյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 12 անշարժ և շարժական գույքեր, շուրջ 21 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գումար
17.02.2026 | 01:59
Կարինա Ակոպովան ու Նիկիտա Ռախմանինը 14-րդ տեղը գրավեցին ձմեռային Օլիմպիական խաղերում
16.02.2026 | 23:24
Այրվել են պահեստային բաքերը և բեռնատար մեքենա. մանրամասներ Թալինի գազալցակայաններից մեկում բռնկված հրդեհից
16.02.2026 | 23:15
Նման պնդումները չեն համապատասխանում իրականությանը. Davaro-ն՝ ԱԹՍ-ներում այլ արտադրողների տեխնոլոգիաներ կիրառելու մասին
16.02.2026 | 22:54
Ուզբեկստանում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի ԱԳ նախարարին
Բոլորը

Factor TVի հարցազրույցը «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանի հետ

-Պարո՛ն Սանասարյան, Նիկոլ Փաշինյանի իշխանությանը քննադատում են, որ դատական համակարգը չբարեփոխեց ակնկալածի չափով։ Դուք հեղափոխությունից հետո Պետական վերահսկողական ծառայության պետ էիք, նկատե՞լ եք՝ ի՞նչ խնդիր կար իշխանության վերին էշելոններում, որ որոշ խոստումներ հանրությանը, ինչպես, օրինակ, դատաիրավական համակարգի բարեփոխումերն էին, սպասելի չափով չիրականացվեցին։ Դուք ի՞նչ խնդիրներ էիք նկատել։

-Խնդիրն այնտեղ է, որ մարդիկ պետք է ուժ տեսնեն առհասարակ, իսկ մենք չենք տեսնում այդ ուժը, այ՝ էդտեղ լուրջ խնդիր կա։ Ուժ է պետք, որ քաղաքացին էլ տեսնի՝ ուժ կա, ոչ թե որ՝ պաշտոնյան փողոցով քայլի, հայհոյեն հետևից կամ ով ինչ ուզենա՝ անի։ Էս քաոսը, որ ստեղծվել է, սրա թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, որ չկարողացավ․ այս տարիների ընթացքում այն հանցագործները, որոնք տարիներ շարունակ պետության դեմ լուրջ հանցանքներ են կատարել, էդ մարդիկ էսօր իշխանության հայտ են ներկայացրել։ Իսկ ժողովուրդը մեզ բոլորիս էդ մանդատը տվել էր, ասաց՝ գնացեք, լուծեք իմ երկրի խնդիրները՝ վերացրեք կոռուպցիան, փոփոխություններ արեք արտաքին քաղաքականությունում, անվտանգության խնդիրներ լուծեք, տնտեսությունը զարգացրեք, սոցիալական վիճակը բարելավեք և այլն։ Ես չեմ կարող ասել, որ որևիցե բան չի արվել, բայց այն տեմպը, այն դանդաղությունը, որ կա, երբ մի բան որոշում են, հետո չեն անում կամ դրա հակառակն են անում, ոնց որ իներցիայով շարունակվում է։ Ժողովուրդը մեզ մանդատ է տվել, որևէ իշխանություն էսպիսի մանդատ չի ստացել։

-Երբ դատաիրավական համակարգի մասով քննադատում են իշխանությանը, թե ինչո՞ւ այս կամ այն անձը չի պատժվել ակնհայտ հանցանքի համար, իշխանությունները պատասխանում են՝ «Ուզում եք, որ նախկինների՞ն նմանվենք, զանգենք դատարանին հրահանգենք՝ դատեք Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին»։

-Իսկ իրենք ուզում են, որ նախկիննե՞րը զանգեն դատավորներին։ Դա՞ է ճիշտ տարբերակը։ Այսինքն՝ պետք է արվեր վեթինգ, ինչո՞ւ չարվեց վեթինգ, ո՞վ է պատասխան տալու դրա համար։ Նիկոլ Փաշինյանը նիստ հրավիրեց, ասաց, որ վեթինգ է տեղի ունենալու, դատարանները շրջափակելուց հետո ասաց, որ բան ունի ասելու։ Մեր երկրում քաղաքացին ավելի շատ արդարադատության խնդիր ունի, արդարության վերականգնման խնդիր ունի։ Էդ մարդկանց անընդհատ ուզում են ասել, որ ստամոքսի խնդրի մասի՞ն են մտածում, իրենք կարծում են, որ արդարությունը պետք է վերականգնվի երկրում։

-Խնդիրը ո՞րն էր՝ չկա՞ր կոնկրետ ասելիք, ծրագիր, պատկերացում, թե ինչ նպատակի և ինչ միջոցներով էր պետք հասնել։

-Ես կարծում եմ՝ ցանկություն եղել է, ամեն դեպքում, բայց բավարար պրոֆեսիոնալիզմ, բավարար կամք ես չեմ տեսել, որ այդ ցանկություններն իրականացվեն, չի եղել ճիշտ կադրային քաղաքականություն։

-Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարում էր, որ դատաիրավական համակարգում բարեփոխումները հապճեպ պիտի տեղի չունենան, որպեսզի համակարգը կոլապսի եզրին չկանգնի։ Ըստ երևույթին՝ նրա մտավախությունն այն է, որ համակարգը «կպայթի»՝ փոխարենը ստեղծած չլինելով այլընտրանքը։

-Բայց երկիրն է պայթում, շատ ներողություն, ի՞նչ չպայթեցնեն, երկիրն է պայթում էսօր։ Մարդիկ մեղադրվում են զինված մահափորձի կազմակերպման մեջ, բայց դատարանը բաց է թողնում, երբ կան ձայնագրություններ, փաստեր, և դա արվում է երկրի ղեկավարի նկատմամբ։ Երբ ասում են՝ քաղաքացիները ինչ-որ մասով հիասթափված թողնում-գնում են, նաև է՛ս խնդրի համար։ Բայց մենք պետք է ասենք՝ սիրելի՛ քաղաքացի, սա է մեր երկիրը, որ ամեն մեկս թողնենք գնանք, բա ո՞ւմ պիտի մնա էս երկիրը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան