Փաշինյանի ու ԱԳՆ-ի միջև «սառը պատերազմը» շարունակվում է․ արտաքին գերատեսչության 2-րդ ղեկավարը հեռացավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.07.2026 | 16:45
Ռուսական հրթիռը Կիևում ոչնչացրել է ամերիկյան ԱԹՍ-ների արտադրության գործարանը․ The Guardian
31.07.2026 | 16:36
Ամասիա համայնքին է վերադարձվել ավելի քան 5 հա ապօրինի օտարված արոտավայր
31.07.2026 | 16:24
Կիպրոսում Մեծ Բրիտանիայի ավիաբազայում ադրբեջանցի է ձերբակալվել Իրանի օգտին լրտեսության կասկածանքով
31.07.2026 | 16:15
Հայտնի է՝ որքան գումար է «Ալ Նասրը» վճարել Ռոնալդուին մինչև օրս
31.07.2026 | 16:06
10 կգ մարիխուանա վերցրած ազգականները կալանավորվել են․ գործն ուղարկվել է դատախազին
31.07.2026 | 15:55
Ռուսաստանը տևական ժամանակ անց առաջին անգամ հյուսիսկորեական հրթիռ է կիրառել․ Զելենսկի
31.07.2026 | 15:47
Սինգապուրի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առիթով
31.07.2026 | 15:39
Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը
31.07.2026 | 15:35
Շանթ Սարգսյանը 6-րդ տեղն է գրավել Oskemen Open-ում
31.07.2026 | 15:30
Ով ինչ անցյալ ունի․ ԱԺ հանձնաժողովների նախագահների ՔՊ-ական թեկնածուները
31.07.2026 | 15:21
Պատերազմում զոհվել է շուրջ 700,000 ռուս զինծառայող, Ուկրաինան կորցրել է 50,000 զինծառայողի․ Զելենսկի
31.07.2026 | 15:10
Քոչարյանը դատարանում պարտվել է Փաշինյանին // Նարեկ Կարապետյանի տանից ոչինչ չեն առգրավել․ ԼՈՒՐԵՐ
31.07.2026 | 15:03
Վերջին 24 ժամում Մարոկկոյից Իսպանիա է ներխուժել 49,000 միգրանտ․ 18 մարդ է մահացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 14:55
«Վերջին 30 տարվա ժողովրդավարական հետընթաց ապրած երկրների 73%-ին հաջողվել է իրենց հետընթացը շրջել»․ Նարեկ Սուքիասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 14:47
Թրամփը կասկածի տակ է դրել Ուկրաինային Patriot-ի արտադրության արտոնագրի փոխանցումը
Բոլորը

Այսօր ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժեշտ է տվել գործընկերներին ու ներկայացրել իր հրաժարականի պատճառները։ Այվազյանն ասել է, որ պետք է կասկած չլինի, թե ԱԳՆ-ն կարող է համաձայնել պետական շահի դեմ որևէ գաղափարի։

«Ես շատ դժվարությամբ եմ այս որոշումն ընդունել, բայց երբ ստանձնել եմ այս պաշտոնը, ինձ համար եղել է մի չափանիշ. այս նախարարությունը, որ ծնունդն է անկախության, պետք է անշեղորեն պաշտպանի մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը, մեր պետական, ազգային շահերը։ Հուսով եմ, որ ձեզ ամոթով չեմ թողել, և իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբևէ որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել»,- ասել է նա։

ԱԳՆ ղեկավարը, ըստ էության, հաստատեց, որ իր հեռացումը կապված է Փաշինյանի՝ միջազգային դիտորդների ՀՀ գալու և սահմանազատման աշխատանքներին մասնակցելու առաջարկի հետ։

Հիշեցնենք, որ մայիսի 27-ին Անվտանգության խորհրդի նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ առաջարկությամբ, որի համաձայն՝ Հայաստանի և Ադրբեջանի Զինված ուժերի ներկայացուցիչները պետք է վերադառնան իրենց մշտական տեղակայման վայրեր, միջազգային դիտորդներ տեղակայվեն զորքերի միջև և տեղի ունենան սահմանազատման աշխատանքներ։

Նշենք, որ մայիսի 12-ից թշնամին ներթափանցել է ՀՀ ինքնիշխան տարածք և չի հեռանում։ Փաշինյանի կարծիքով՝ իր առաջարկը խնդրի խաղաղ կարգավորման հնարավորություն է։ Ուշագրավ է,սակայն, այն, որ իշխող ուժի ներկայացուցիչ Լիլիթ Մակունցը մինչ Այվազյանի հայտարարությունն ասում էր, որ նա միջազգային դիտորդների տեղակայման հետ կապված որևէ առարկություն չի ունեցել։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ևս, այսօր պատասխանելով Factor.am-ի հարցին, ասաց, որ ԱԽ նիստին Փաշինյանն ու Այվազյանը տարաձայնություն չեն ունցել, և որ Այվազյանի հայտարարությունն իր համար զարմանալի էր։

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը կարծում է, որ Այվազյանի հեռացումն արդարացված է, քանի որ այս իշխանությունները, ըստ նրա, Հայաստանի շահերի մասին չեն մտածում։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանն էլ Այվազյանից պարզաբանումներ է պահանջել․ «Կարծում ենք՝ մեր պետական և ազգային շահը պարտադրում է, որ պարոն Այվազյանը հրապարակային պարզաբանի այդ ո՞վ, ե՞րբ, որտե՞ղ և ինչպե՞ս էր պատրաստվում ինչ-որ քայլ անել կամ որոշում կայացնել, որ հակասում է մեր երկրի պետական և ազգային շահին: Ակնկալում ենք, որ պարոն Այվազյանը հրապարակային կպարզաբանի դրանք»,- ասել է նա։

Հավելենք, որ Արա Այվազյանը պաշտոնավարեց շուրջ յոթ ամիս։ Նրա նախորդը՝ Զոհրաբ Մնացականյանը հրաժարական էր տվել նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի կնքումից օրեր անց՝ նոյեմբերի 18-ին, այն բանից հետո, երբ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարել էր, թե մինչ 2020-ը բանակցային գործընթացում քննարկված բոլոր տաբերակներով էլ Շուշին պետք է հանձնվեր։ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հերքել էր Փաշինյանի այդ պնդումը, ինչին գրեթե զուգահեռ Փաշինյանը հայտարարեց, թե որոշել է աշխատանքից ազատել Մնացականյանին։

Նշենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Արա Այվազյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան