ՀԱՊԿ-ը պատասխանել է կազմակերպության հասցեին Փաշինյանի քննադատությանը

Լուրեր

04.04.2026 | 13:10
Հայ մարմնամարզիկները հաջող են մեկնարկել աշխարհի գավաթում
04.04.2026 | 12:43
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը
04.04.2026 | 12:33
Պայթյուններ են տեղի ունեցել Թեհրանի հյուսիսում․ ԶԼՄ-ներ
04.04.2026 | 12:31
Ռոնալդուն վերադարձը խաղադաշտ նշել է երկու գոլով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 12:24
Իրաքի Բասրա նավթային ընկերության համալիրում ԱԹՍ է կործանվել․ Al Jazeera
04.04.2026 | 12:13
Մի քիչ համբերեք, կիմանաք. Սերժ Սարգսյանը դեռ չբացահայտեց՝ որ ուժին են աջակցելու ընտրություններին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.04.2026 | 12:00
«Հայոց Համազգային Միասնությունը» չի մասնակցի ընտրություններին․ Միհրան Պողողսյանը կոչ է անում այլ ուժի ձայնը տալ
04.04.2026 | 11:55
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
04.04.2026 | 11:48
Հովհաննես Բաչկովը հաղթել է նոկաուտով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 11:38
ՀՀԿ 18-րդ Համագումար․ ՈւՂԻՂ
04.04.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արարատի և Արմավիրի մարզերում
04.04.2026 | 11:15
Իսակովի պողոտայում 3 ավտեմեքենա է բախվել․ վարորդներից մեկը հոսպիտալացվել է
04.04.2026 | 11:05
Երկրաշարժ Վան քաղաքից 40 կմ-հյուսիս
04.04.2026 | 11:00
Ջրամբարում քաղաքացիներ են ջրահեղձ եղել․ ՆԳՆ
04.04.2026 | 10:46
Լարս ավտոճանապարհը բաց է
Բոլորը

ՀԱՊԿ-ի մասին Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովում հնչեցրած հայտարարություններն ընդունվել են ի գիտություն, խորհրդակցությունների անցկացման ուղղությամբ աշխատանքը շարունակվում է։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։

«Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տեղեկությունն ընդունվել է ի գիտություն։ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Էմոմալի Ռահմոնի հանձնարարությամբ՝ համապատասխան աշխատանքը շարունակվում է»,- ասել է Զայնետդինովը։

Նա նաև հիշեցրել է, որ երեքշաբթի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը պահանջում է անհապաղ միջոցներ ձեռնարկել, առաջին հերթին՝ քաղաքական-դիվանագիտական բնույթի, ինչպես նաև պետական սահմանի այդ հատվածում դեմարկացիայի և դելիմիտացիայի անցկացում։

Հիշեցնենք՝ այսօր ՀՀ Ազգային ժողովում Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանցիների հարցով Հայաստանը կարող է գնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելու ճանապարհով, եթե պարզվի, որ ՀԱՊԿ-ի գործիքները կամ հայ-ռուսական միացյալ զորախմբի վերաբերյալ պայմանագրի գործիքները բավարար չեն այս իրավիճակն ու խնդիրը լուծելու համար: