Ջորջ Ֆլոյդի մահվան տարելիցի կապակցությամբ կազմակերպված հիշատակի ակցիան ավարտվել է զանգվածային անկարգություններով

Լուրեր

24.08.2026 | 23:26
Ծանրորդ Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն
24.08.2026 | 23:20
ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ
24.08.2026 | 23:05
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցեր
24.08.2026 | 22:49
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Ստեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում
24.08.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.08.2026 | 22:21
Սիրիան հայտնել է, որ Իսրայելի հետ բանակցությունները կենտրոնացած են եղել էսկալանցիայի թուլացման և Թուրքիայի հետ լարվածության կանխման վրա
24.08.2026 | 22:10
Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր
24.08.2026 | 21:56
Փրկարարները քաղաքացիներին և հեծանվանավակը մոտեցրել են ափ
24.08.2026 | 21:43
Սևանա լճի մակարդակը տարվա սկզբից բարձրացել է 49 սմ-ով
24.08.2026 | 21:28
Խորհրդային լրտես Գլյուքսմանի թոռն առաջադրվել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում
24.08.2026 | 21:14
Կառավարությունը ներկայացրել է 2026-2031 թթ․ գործունեության հիմնական ուղենիշները
24.08.2026 | 20:58
Գազատար է վնասվել. Արագյուղ բնակավայրում գազանջատում է
24.08.2026 | 20:44
Զելենսկին Ալիևի օգնականին պարգևատրել է շքանշանով 
24.08.2026 | 20:30
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
24.08.2026 | 20:16
ԿԲ-ն նոր կարգավորում է սահմանել․ բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար
Բոլորը

ԱՄՆ Օրեգոն նահանգի Փորթլենդ քաղաքում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության տարելիցի կապակցությամբ կազմակերպված հիշատակի ակցիան ավարտվել է զանգվածային անկարգություններով, վանդալիզմի ակտերով ու ոստիկանության հետ բախումներով։ Այս մասին հայտնում է Fox News-ը։

Սև հագած շուրջ 200 ցուցարար նախօրեին հավաքվել են քաղաքային դատարանի շենքի դիմաց։ Նրանք սկսել են ոստիկանների ուղղությամբ քարեր ու շշեր նետել, փորձել են հրկիզել շենքը։ Կոտրվել են պատուհաններ, վնասվել են պատերն ու մետաղական արգելապատնեշները։

«Մենք նախազգուշացրել ենք կոնկրետ մարդկանց, որ եթե նրանք շարունակեն այդ գործողությունները, նրանք կենթարկվեն կալանքի և ուժի գործադրման»,- մեջբերում է հեռուստաալիքը Փորթլենդի ոստիկանության աշխատակիցներից մեկի խոսքը։ Ոստիկանությունը բերման է ենթարկել ամենաագրեսիվ ցուցարարներին, բերման ենթարկվածների թիվը չի նշվում:

Այնուհետև հավաքվածների մի մասը շարժվել է դեպի քաղաքապետարան, որտեղ նրանք շարունակել են կոտրել ապակիները, այդ թվում ՝ մոտակա գրասենյակներում և սրճարաններում: Տեղական ժամանակով 22:00-ին ոստիկանությունը հայտնել է, թե տեղի ունեցողը խռովություն է և կարգուկանոն հաստատելու համար լրացուցիչ միջոցներ են ձեռնարկվել, այդ թվում՝ ձերբակալություններ իրականացնելով «հանցավոր գործողություններին մասնակցելու համար»:

Հիշեցնենք, որ Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտին ձերբակալության ժամանակ սպանել է ոստիկանության նախկին սպա Դերեք Չաուվինը: Մայիսի 25-ին տեղի ունեցած դեպքից հետո համացանցում տեսանյութ էր հայտնվել, որում երևում է, թե ինչպես է ոստիկանը ոտքով սեղմած պահում Ֆլոյդի պարանոցը՝ անտեսելով նրա աղաչանքները:

Կատարվածից զայրացած ամերիկացիներնօրեր շարունակ բողոքի ցույցեր են իրականացնում երկրի ողջ տարածքում՝ պահանջելով խստագույնս պատժել ոչ միայն Չաուվինին, այլև նրա կողքին գտնվող մյուս երեք սպաներին, որոնք ոչինչ չեն արել մարդու կյանքը փրկելու համար:

Տաթև Ֆռանգյան