Հողը շարժվում է ոտքերիդ տակ․ Ավստրալիայում մկների իսկական արշավանք է․ ֆերմերները սնանկության եզրին են

Լուրեր

25.08.2026 | 12:58
Մեծ Բրիտանիայի վարչապետը սեպտեմբերին կմեկնի ԱՄՆ՝ համոզելու Թրամփին օգնել Ուկրաինային Patriot-ների զինամթերքով
25.08.2026 | 12:49
Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է ներկայացվել. պաշտպան
25.08.2026 | 12:45
«Ալֆա» ջոկատն ուղղարկում եք երեք անչափահաս երեխաներով տուն, բոլորդ էլ գիտեք՝ ոչ մեկ չի փախնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 12:37
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
25.08.2026 | 12:35
Ռոբերտ Քոչարյանը շտապօգնության մեքենայով տեղափոխվեց բժշկական կենտրոն
25.08.2026 | 12:34
Բաքվում պահվող գերիների մասին խոսելու անձնական լեգիտիմություն ունի միայն Գեղամ Մանուկյանը․ Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 12:27
«Յուվենտուսի» թուրք ֆուտբոլիստը ոտքի կոտրվածք է ստացել
25.08.2026 | 12:19
Կրեմլը մեկնաբանել է ՌԴ-ում զորահավաք անցկացնելու մասին լուրերը
25.08.2026 | 12:10
Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է // ԱՄՆ-ը հարյուր հազարավոր վիզաներ կչեղարկի․ ԼՈՒՐԵՐ
25.08.2026 | 12:10
Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել է կալանքի տարվելու նպատակով
25.08.2026 | 12:05
ԱԺ ամբիոնից երեկ ուղիղ հրահանգ տրվեց. Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:56
Երկրորդ շտապօգնությունն է ժամանել Հակակոռուպցիոն. ոստիկանները լրագրողներին թույլ չեն տալիս մոտենալ, պարզել պատճառը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:56
US Open. Էլինա Ավանեսյանը պարտվել է որակավորման փուլում
25.08.2026 | 11:48
Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի և Մոլդովայի սահմանին ևս մեկ անցակետի վրա
25.08.2026 | 11:46
Սիրուշոյի «Պռեգոմեշ» խանութ-սրահը փակ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ավստրալիան վերջին տարիներին վերապրել է անտառային հրդեհներ, երաշտներ և ջրհեղեղներ: Ֆերմերներն այս տարի առատ բերքի հույս ունեին, սակայն Նոր Հարավային Ուելս նահանգում նրանցից շատերը կարող են զրկվել ամեն ինչից: Տարածաշրջանում մկների իրական արշավանք է, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Մկները բազմացել են բնական աղետների պատճառով գիշատիչների թվի նվազման ֆոնին։ Բանն այն է, որ մեկ մուկը մեկ սեզոնի ընթացքում կարող է 500 ձագ ունենալ։ Էկոհամակարգը կգա հավասարակշռության, սակայն դրա համար ժամանակ է պետք, նշում են բնապահպանները։

Մկներից ազատվել գործնականում հնարավոր չէ, սակայն գործարարները դրա համար մեծ թվով գումարներ են ծախսում։

«Նրանցից հնարավոր չէ ազատվել։ Անվերջանալի, անդադար հոսք․․․ Մկների պատճառով հողը շարժվում է ոտքերի տակ։ Մկներ, մկներ, մկներ․․․ Բարի գալուստ Ավստրալիա»,- պատմել է ֆերմերներից մեկը։

BBC-ն իր ռեպորտաժում տեղեկացնում է, որ մկները կրծում են ամեն ինչ, անգամ գյուղատնտեսական տեխնիկան ու սարքավորումները։

«Մեր տանը, բակում՝ ամենուր թակարդներ են, սակայն քիչ թվով մկներ են ընկնում թակարդը։ Մյուսները վազվզում են այնպես, կարծես թե ոչինչ էլ չի եղել»,- պատմել է մեկ այլ ֆերմեր։

Մանրամասները՝ տեսանյութում։