Աֆղանստանի ապագան` ամերիկյան ուժերի դուրսբերումից հետո

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

Աֆղանստանի զինված ուժերը շարունակում են մարզումները, երբ ամերիկյան ուժերի վերջնական դուրսբերմանը մնացել է ընդամենը չորս ամիս, հաղորդում է Ամերիկայի ձայնը:

ԱՄՆ-ի դեմոկրատ սենատորներից Թիմ Քեյնի խոսքով՝ Աֆղանստանում գրանցված հաջողությունն առավել ոգեւորիչ պիտի լինի այս երկրի ժողովրդի համար: «Անցած քսան տարիների ընթացքում այստեղ տեսան կյանքի պայմանները բարելավելու կարեւորությունը, եւ այժմ նրանք չպիտի նախընտրեն հետ գնալու եղանակը»,- ասում է նա:

Աֆղանստանից ամերիկյան ուժերը դուրս բերելու քաղաքականություն են ունեցել թե հանրապետական, թե դեմոկրատ նախագահները, եւ ամեն անգամ արժանացել են մրցակից կուսակցության քննադատությանը: Մինչեւ սեպտեմբերի 11-ը զորքերի լիակատար հետքաշման մասին որոշում կայացրած Ջո Բայդենն այսօր հանրապետականների թիրախում է:

«Միայն այն հանգամանքը, որ հետքաշման վերջնաժամկետ է ընտրված ահաբեկչական հարձակումների տարելիցի օրը, նշանակում է, որ այն պայմանավորված է ոչ թե տեղում առկա հանգամանքներով, այլ պարզապես քաղաքական միավորներ շահելու քայլ է»,- ասում է հանրապետական սենատոր Ջիմ Ինհոֆը:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության պաշտոնատար անձինք Կոնգրեսում անցկացված լսումների ժամանակ հավաստիացնում էին, որ ահաբեկչության սպառնալիքները մեծապես են փոխվել Օսամա բին Լադենի ժամանակներից ի վեր:

Ինչպես պաշտպանության փոխնախարարի պաշտոնակատար Դեյվիդ Հելվին է ասում՝ «Ահաբեկչական խմբավորումներ են այսօր գործում Մերձավոր Արեւելքում, Աֆրիկայում: Սակայն հատկապես Աֆղանստանից ԱՄՆ-ին սպառնացող ահաբեկչության վտանգը մեծապես է կրճատվել»:

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները կարեւորություն են տալիս նաեւ Թալիբանի հետ կապերին:

Աֆղանստանի հաշտեցման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադեի խոսքերով օրինակ, Թալիբանը կանգնած է միմյանցից շատ տարբերվող երկու ապագաների միջեւ:

«Նրանք կարող են ընտրել խաղաղության, անհնազանդությունից դեպի քաղաքական հարթակ տանող ուղին, կամ կամ էլ պիտի շարունակեն ռազմական եղանակով իշխանությունը վերցնելու իրենց քաղաքականությունը, ինչը կտանի դեպի մեկուսացում, տարածաշրջանային եւ միջազգային համայնքի կողմից ճնշումների ու պատժամիջոցների»,- ասում է նա:

Այո կա երկու ընտրություն, կամ պայքարել քաղաքական եղանակով, կամ շարունակել անհնազանդությունը: Նայելով անցած ամիսներին Թալիբանի ընտրած ուղին, կարելի է ասել, որ այն դեռեւս չունի առաջինով գնալու մտադրություն: Այս ամսվա ընթացքում էր, որ Քաբուլի մոտակայքում դպրոցներից մեկի վրա իրականացված հարձակման արդյունքում այստեղ 90 մարդ զոհվեց: