Ապատեղեկատվություն տարածող ընդդիմադիրների որդիները որտե՞ղ են եղել պատերազմի ընթացքում․ Արփի Դավոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 14:04
ՀՌՀ-ի փոխարեն՝ նոր ինքնավար մարմին․ ինչ փոփոխություններ են առաջարկվում ԶԼՄ-ների համար
23.11.2026 | 14:02
TRIPP-ի իրականացումը լրջագույն ներդրում է ունենալու ՀՀ անվտանգության ամրապնդման գործում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 13:56
Լեհաստանում ընկած երեք օբյեկտները, պարզվել է, ռուսական Х-101 թևավոր հրթիռներ են
23.11.2026 | 13:56
Թրամփը հեռուստաուղերձով շնորհավորեց ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 13:47
Վարչապետը կարող է ինքնուրույն որոշել ԶՈւ-ի կիրառման հարցը․ ի՞նչ է փոխվում նոր Սահմանադրության նախագծում
23.11.2026 | 13:39
Դիեգո Սիմեոնեն ռեկորդ է սահմանել Իսպանիայի առաջնությունում
23.11.2026 | 13:30
Նոր Սահմանադրության նախագծում ընտանիքի պաշտպանությանը վերաբերող դրույթը պահպանվել է անփոփոխ
23.11.2026 | 13:22
Սահմանադրության նախագիծը սահմանում է անձին քաղաքացիությունից զրկելու նոր մեխանիզմ
23.11.2026 | 13:13
Իրանի սահմաններին որևէ ռազմական ներկայություն անընդունելի է, հայկական կողմը տվել է անհրաժեշտ հավաստիացումները․ Իրանի ԱԳՆ-ն՝ TRIPP-ի մասին
23.11.2026 | 13:08
Մեկնարկում է TRIPP նախագծի իրականացումը․ ՈՒՂԻՂ
23.11.2026 | 13:08
Հայերենը՝ անփոփոխելի պետական լեզու․ ինչ է փոխվում նոր Սահմանադրությամբ
23.11.2026 | 13:03
Գլխավոր դատախազը կպաշտոնավարի 7 տարի և չի կարողանա վերընտրվել․ առաջարկվում է ստեղծել Դատախազական խորհուրդ
23.11.2026 | 12:58
ՊՍԺ-ի ևս մեկ առանցքային ֆուտբոլիստ ծանր վնասվածք է ստացել
23.11.2026 | 12:49
Զելենսկին հաստատել է` Լիբիայում ռուսական «Մերկուրի» ռազմանավը հարձակման է ենթարկվել ու խորտակվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 12:42
Երեխաների իրավունքները նոր Սահմանադրությամբ․ ինչ է փոխվում և ինչ նոր երաշխիքներ են սահմանվում
Բոլորը

Մամուլում տարբեր անձինք իրենց կարծիքն են արտահայտում Սյունիքի սահմանային հատվածում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, մասնավորապես երեկ Սյունքի նախկին մարզպետ «Վերածնվող Հայրենիք» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, ով ևս ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել, որոշակի տեղեկություններ էր հայտնում: Նա նշել էր, որ Սև լճի տարածքում ադրբեջանցիները չորս դիրք կունենան ու 60 զինվոր:

Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս դիտարկմանը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը նշեց, որ բանակցություններին մասնակցել են 3 կողմ՝ ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչները: Բանակցություններից հետո որևէ պաշտոնական խոսք չի եղել՝ հաշվի առնելով իրավիճակի նրբությունները և այն, որ ցանկացած հայտարարություն կարող է վնասել գործընթացին: Իսկ որոշ անձինք առավոտից երեկո լծված են սադրանքների և ստահոդ լուրերի տարածմամբ, և սկսում են իրենց «լավատեղյակությունը» ցուցադրել: Նրանք հղում են կատարում Վահե Հակոբյանին, իսկ Վահե Հակոբյանը դարձավ ադրբեջանական մամուլի աստղը: Այդ մարդիկ որևէ կապ չունեն ՀՀ-ի և ՀՀ անվտանգային համակարգի հետ»,- նշեց Դավոյանը՝ հավելելով որ այդ մարդիկ սպասարկում են նեղ անձնական, խմբային շահեր, աշխատանք են կատարում Ադրբեջանի համար:

Դավոյանն ընդգծեց, որ ստահոդ լուրեր տարածողները խարխլում են ՀՀ անվտանգությունը:

«Ապատեղեկատվություն տարածող ընդդիմադիրները, նրանց որդիները որտե՞ղ են եղել պատերազմի ժամանակ»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ նրանց պսևդոանհանգստությունն անտեղի է:

Մանրամասները՝ տեսանյութում: