Ինձ համար ակնհայտ է, որ ՀՀ-ում գործում են Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալներ․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.04.2026 | 21:12
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների են փոխանակել՝ 193-ը 193-ի դիմաց
24.04.2026 | 21:05
Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
24.04.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ապրիլի 24-ից հետո․ խաղաղությո՞ւն, թե՞ նոր լարում է սպասվում Հայաստանին՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ
24.04.2026 | 20:44
Ճանաչմանն ուղղված ջանքեր ենք գործադրելու, բայց պահանջատիրությունը խնդրահարույց է. Քոչարյան
24.04.2026 | 20:30
Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
24.04.2026 | 20:14
Ինչ իրավիճակ է ճանապարհներին
24.04.2026 | 20:00
Դրոշ այրելը մանկահասակ երեխայի վարք է՝ եթե այն գնել ես դերձակից, ոչ թե մարտի դաշտում գրավել ես․ Արեգ Քոչինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 19:50
«Իրական Հայաստան» ընդդեմ պատմական հիշողության․ ինչ է փոխվել ապրիլքսանչորսյան խոսույթում․  ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 19:41
Թրամփը ապրիլքսանչորսյան ուղերձում չօգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը
24.04.2026 | 19:30
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
24.04.2026 | 19:17
Ըմբշամարտի ԵԱ. Թևանյանը և Խնձրցյանը կգոտեմարտեն բրոնզե մեդալի համար
24.04.2026 | 19:13
Չեննայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
24.04.2026 | 19:00
Տեղեկություն ունենք՝ մի նախկին պաշտոնյա կազմակերպում է ՌԴ-ից 100 մլն դոլարից ավելի ապօրինի գումար բերելը ՀՀ․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 18:46
Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ Իսպանիան ՆԱՏՕ-ի «հուսալի» անդամ է՝ դաշինքից հեռացնելու ԱՄՆ-ի սպառնալիքի լուրերի ֆոնին
24.04.2026 | 18:33
Հարգանքի տուրք ենք մատուցում ցեղասպանության զոհերի հիշատակին, կոչ ենք անում անցյալի հետ առերեսվել. Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիա
Բոլորը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Նիստի սկզբում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին ու դրա հանգուցալուծման ուղղությամբ իրականացվող քայլերին:

 

Ուզում եմ նաև ընդգծել, որ չնայած իմ կոչերին՝ ստեղծված իրավիճակը ներքաղաքական շահարկումների առարկա չդարձնել, այնուամենայնիվ կան ուժեր, որոնք, ըստ էության, թիկունքում պրոադրբեջանական, չեմ վախենա այս դիրքորոշումից, գործունեություն են ծավալում: Ընդհանուր առմանբ գիտեք, որ ռազմաքաղաքական ցանկացած դիմադրություն, ցանկացած պայքար զուգորդվում է տեղեկատվական պայքարով և հիմա ինձ համար ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում գործում են Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալներ, նրանց անուն ազգանունները նույնիսկ կարելի է նշել, և այդ մարդիկ 2020 թվականին Ադրբեջանի նախագահին հրավիրում էին հարձակվել Հայաստանի Հանրապետության վրա, այս իրադարձություններից առաջ ցույց էին տալիս մոտավորապես այն տեղանքները, որտեղից կարելի է ներխուժել  Հայաստանի Հանրապետության տարածք և նրանք հիմա նաև Հայաստանի Հանրապետության հանրության շրջանում տարածում են Ադրբեջանի քարոզչական թեզեր ու, ըստ էության, հուշում են, թե ինչպիսի բանակցային դիրքորոշումներ որդեգրի Ադրբեջանը, որպեսզի դրանք առավել նպաստավոր լինեն իրենց քաղաքական պայքարի համար: Ինձ համար միանշանակ է, որ այս ամեն ինչը պատահական լինել չի կարող և պետք է կարողանանք հանդարտ հետաքննել, հասկանալ, թե ինչ է տեղի ունենում:

 

Ուզում եմ կրկին անգամ հիշեցնել, որ Հայաստանում արդեն բավական երկար ժամանակ կառուցվում կամ զարգացվում է նաև Ադրբեջանի նախագահի կողմից բարձրաձայնվող «Զանգեզուրի միջանցքի» թեզը: Եվ շատ կարևոր եմ համարում ընդգծել, որ այստեղ նույնպես հայտնի քաղաքական շրջանակները հանդես են գալիս որպես Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալներ: Ուզում եմ շեշտել, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք միջանցքի հարց չի քննարկել և չի քննարկելու: Այն քննարկումները, որ մենք ունեցել ենք՝ հրապարակային են, դրանք արտահայտված են հունվարի 11-ի համատեղ հայտարարության և եռակողմ աշխատանքային խմբի գործունեության հետ կապված պաշտոնական տեղեկատվության մեջ: Ուզում եմ ասել, որ տարածաշրջանի կոմունիկացիների բացումը, այո, մեր քաղաքական օրակարգում է, բայց դա որևէ կերպ չի կարող կապ ունենալ «միջանցքային» պրոպագանդայի հետ, որն այսօր շարունակում են քարոզել Ադրբեջանի և Հայաստանի կոնկրետ քաղաքական շրջանակներ: