Վազգեն Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը պատրաստ էին քաղաքացիական պատերազմի, ես հրաժարական տվեցի դրանից խուսափելու համար․Լևոն Տեր-Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 13:56
Լեհաստանում ընկած երեք օբյեկտները, պարզվել է, ռուսական Х-101 թևավոր հրթիռներ են
23.11.2026 | 13:56
Թրամփը հեռուստաուղերձով շնորհավորեց ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 13:47
Վարչապետը կարող է ինքնուրույն որոշել ԶՈւ-ի կիրառման հարցը․ ի՞նչ է փոխվում նոր Սահմանադրության նախագծում
23.11.2026 | 13:39
Դիեգո Սիմեոնեն ռեկորդ է սահմանել Իսպանիայի առաջնությունում
23.11.2026 | 13:30
Նոր Սահմանադրության նախագծում ընտանիքի պաշտպանությանը վերաբերող դրույթը պահպանվել է անփոփոխ
23.11.2026 | 13:22
Սահմանադրության նախագիծը սահմանում է անձին քաղաքացիությունից զրկելու նոր մեխանիզմ
23.11.2026 | 13:13
Իրանի սահմաններին որևէ ռազմական ներկայություն անընդունելի է, հայկական կողմը տվել է անհրաժեշտ հավաստիացումները․ Իրանի ԱԳՆ-ն՝ TRIPP-ի մասին
23.11.2026 | 13:08
Մեկնարկում է TRIPP նախագծի իրականացումը․ ՈՒՂԻՂ
23.11.2026 | 13:08
Հայերենը՝ անփոփոխելի պետական լեզու․ ինչ է փոխվում նոր Սահմանադրությամբ
23.11.2026 | 13:03
Գլխավոր դատախազը կպաշտոնավարի 7 տարի և չի կարողանա վերընտրվել․ առաջարկվում է ստեղծել Դատախազական խորհուրդ
23.11.2026 | 12:58
ՊՍԺ-ի ևս մեկ առանցքային ֆուտբոլիստ ծանր վնասվածք է ստացել
23.11.2026 | 12:49
Զելենսկին հաստատել է` Լիբիայում ռուսական «Մերկուրի» ռազմանավը հարձակման է ենթարկվել ու խորտակվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 12:42
Երեխաների իրավունքները նոր Սահմանադրությամբ․ ինչ է փոխվում և ինչ նոր երաշխիքներ են սահմանվում
23.11.2026 | 12:34
ՀՀ էներգետիկ անվտանգության մարտահրավերները և ատոմային էներգետիկայի զարգացման հեռանկարները․ ՈՒՂԻՂ
23.11.2026 | 12:25
Կիևի մարզի Դիմեր ավանում ռուսական հարվածի հետևանքով 11 մարդ է զոհվել
Բոլորը
Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը Հայ Ազգային Կոնգրեսի համագումարում՝

Հարց. Եթե այս ամենը գիտակցում էի, ապա ինչու՞ չդիմեցի ժողովրդին եւ նախընտրեցի հրաժարվել նախագահի պաշտոնից:

Պատասխան. Նախեւառաջ, ժողովրդին բացեիբաց դիմել եմ «Պատերա՞զմ, թե խաղաղություն» հոդվածով, իսկ նախագահի պաշտոնից հրաժարվել եմ՝ քաղաքացիական պատերազմից խուսափելու նկատառումով: Խաղաղության իմ ծրագիրը տապալելուն ուղղված իրենց գործողություններում, իշխանության ներսում ձեւավորված խմբավորմանը հաջողվել էր քայքայել խորհրդարանական մեծամասնությունը եւ ինձ զրկել քաղաքական ուժերի աջակցությունից: Այս առիթով ուզում եմ մի գաղտնիք բացահայտել: Անշուշտ, իշխանության ներսում ոչ բոլոր ուժերն էին, որ գոհ էին իրադարձությունների նման զարգացումից: Շատերի՝ այդ թվում բանակի, ազգային անվտանգության, ոստիկանության, երկրապահի որոշ շրջանակների կողմից ես ստացել եմ աջակցության լուրջ առաջարկներ: Աջակցության առաջարկ եմ ստացել նաեւ Ռուսաստանից՝ հանձին նախագահ Ելցինի, ինչի մասին վերջինս հրապարակավ հանդես է եկել իմ հրաժարականի հաջորդ օրը (տեսագրությունը կարող եք տեսնել համացանցում): Ես մերժել եմ աջակցության բոլոր այդ առաջարկները, կրկնում եմ՝ բացառապես քաղաքացիական պատերազմից խուսափելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում։