Հիմա լա՞վ է, որ Ադրբեջանցիներն արդեն ուրիշ բաներ են տեսնում․ Թովմասյանը՝ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 14:50
Մանդատ վերցնելու հարցը կորոշենք ՍԴ դիմելուց հետո՝ խորհրդակցելով շեմը անցած ուժերի հետ․ Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 14:41
Զինվորները ընտրատեղամասում սահմանված ժամին են եղել. ԳՇ պետ
09.06.2026 | 14:35
Պուտինը կշնորհավորի՞ Փաշինյանին․ մանրամասնում է Կրեմլի խոսնակը
09.06.2026 | 14:32
Հայաստանը քայլեր է ձեռնարկում արժանապատիվ աշխատանքի ապահովման ուղղությամբ․ փոխնախարար
09.06.2026 | 14:24
Աֆրիկայի լավագույն մրցավարը չի ստացել ԱՄՆ մուտքի վիզա ու չի սպասարկի ԱԱ-2026-ի խաղերը
09.06.2026 | 14:20
Պատրաստվում ենք դիմել ՍԴ՝ վիճարկելու ընտրության արդյունքները․ Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 14:18
Խորվաթիայի վարչապետը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
09.06.2026 | 14:12
Մեկնարկեց ընտրությունների արդյունքների վերահաշվարկը․ ՈՒՂԻՂ
09.06.2026 | 14:10
Մերձմոսկվայում մեքենա է պայթեցվել․ վարորդը զոհվել է
09.06.2026 | 14:04
ԳՇ պետը` բանակում մահվան դեպքերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 14:02
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը ճանաչում է ընտրությունների նախնական արդյունքները
09.06.2026 | 13:56
ԿԸՀ-ն հրապարակել է քվեարկության արդյունքների արձանագրությունների սկանավորված քաղվածքները
09.06.2026 | 13:52
Նիկոլ Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագրի»՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությանն անդամակցության շուրջ․ Euractiv
09.06.2026 | 13:41
Գլխավոր շտաբի պետի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
09.06.2026 | 13:35
Միշել Տեր-Զաքարյանը դարձյալ կգլխավորի «Նանտը»
Բոլորը

Պատմական ծանր ժամանակներ ենք ապրում, իմ ծննդավայրը վտանգի տակ է: Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստում նշեց ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Երբ որ ես երկու շաբաթ առաջ ԱԺ-ում հարց է բարձրացնում սահմանների կահավորվածության մասին, վարաչապետից ստացա հեգնական պատասխան, թե ինչ-որ պետք է արվում է. «Եվ լավ է, որ դու և ադրբեջանցիները չեք տեսնում»:  Հիմա լա՞վ է, որ ադրբեջանցիներն արդեն ուրիշ բաներ են տեսնում»,- նշեց Թովմասյանը:

Նա նաև անդրադարձավ միասնականության կոչերին. «Ելույթներ շատ հնչեցին միասնական լինելու մասին։ Ո՞ւմ հետ միասնական լինենք։ Երբ իմ հայրենիքն էլի է փոքրացել, Ադրբեջանն առաջ է եկել, դուք շարունակում եք հայտարարություններ տարածել, թե պատգամավորի տված հարցի արդյունքում ադրբեջանցիները հարձակվեցին։ Լո՞ւրջ եք ասում։ Էս ինչ դիսկուրս է։ Դուք հասկանո՞ւմ եք մեր երկրի հետ ինչ է կատարվում և ինչպես կարելի է այսօրվա երկխոսությունը ծավալել այս տիրույթում»:

Թագուհի Թովմասյանը նշեց, որ իր համար հարց է, թե Գեղարքունիքի մարզում ինչու չկա ռուսական որևէ ներկայացվածություն։ «Կուտ համայնքից ունեմ ահազանգ, որ քաղաքացիներն անզեն կանգնած նայել են, թե ինչպես են ադրբեջանցիները մտնում հայկական տարածք։ Նրանց խնդրանքն է, որ ես բարձրաձայնեմ՝ գոնե հովիվներին տրամադրենք զենքեր, որպեսզի ինքնապաշտպանվեն։ Մարդիկ չեն կարողանում իրենց անասուններին ապահով արածեցնել։ Իհարկե, նրանք համարձակության խնդիր չունեն, բայց Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է տեր կանգնել յուրաքանչյուր քաղաքացու համար»,- նշեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում: