6 ամիսների ընթացքում ի՞նչ եք արել, որ չեք կահավորել․ Իշխանասարը սովորական բլուր չէր․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.07.2026 | 17:38
Լեհաստանը պաշտոնապես հաստատել է, որ երկրի տարածքում ընկած հրթիռը ռուսական է
31.07.2026 | 17:28
Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի Բաքվում
31.07.2026 | 17:17
Թրամփը կհանդիպի կաբինետի անդամների հետ՝ քննարկելու Իրանի հետ պատերազմի հարցը
31.07.2026 | 17:08
ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչների հետ քննարկվել են փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի բարեփոխումները
31.07.2026 | 16:56
Կառավարությունը վեց ամսով արգելել է տոմատի մածուկի ներմուծումը Հայաստան
31.07.2026 | 16:45
Ռուսական հրթիռը Կիևում ոչնչացրել է ամերիկյան ԱԹՍ-ների արտադրության գործարանը․ The Guardian
31.07.2026 | 16:36
Ամասիա համայնքին է վերադարձվել ավելի քան 5 հա ապօրինի օտարված արոտավայր
31.07.2026 | 16:24
Կիպրոսում Մեծ Բրիտանիայի ավիաբազայում ադրբեջանցի է ձերբակալվել Իրանի օգտին լրտեսության կասկածանքով
31.07.2026 | 16:15
Հայտնի է՝ որքան գումար է «Ալ Նասրը» վճարել Ռոնալդուին մինչև օրս
31.07.2026 | 16:06
10 կգ մարիխուանա վերցրած ազգականները կալանավորվել են․ գործն ուղարկվել է դատախազին
31.07.2026 | 15:55
Ռուսաստանը տևական ժամանակ անց առաջին անգամ հյուսիսկորեական հրթիռ է կիրառել․ Զելենսկի
31.07.2026 | 15:47
Սինգապուրի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առիթով
31.07.2026 | 15:39
Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը
31.07.2026 | 15:35
Շանթ Սարգսյանը 6-րդ տեղն է գրավել Oskemen Open-ում
31.07.2026 | 15:30
Ով ինչ անցյալ ունի․ ԱԺ հանձնաժողովների նախագահների ՔՊ-ական թեկնածուները
Բոլորը

ԱԽ քարտուղարն ասում է, որ այս իրադարձությունները հնարավոր են եղել, որովհետև կահավորված առաջնագիծ չենք ունեցել. իսկ կարելի՞ է հասկանալ, թե այս 6 ամիսների ընթացքում ոնց է հնարավոր եղել, որ կահավորված առաջնագիծ չենք ունեցել, այն էլ այսպիսի կարևոր հատվածներում: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում նշեց ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը:

«Մենք հասկանում ենք, որ Իշխանասարը սովորական բլուր չէր, ինչպես ոմանք են փորձում նշել: Այն ստրատեգիական կետ էր, և մենք պարտավոր էինք անվտանգությունն այդ հատվածում ապահովել: Ես չեմ հասկանում, երբ մեր տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություն է տեղի ունենում զինված ադրբեջանցիների կողմից, մենք այդ մարդկանց հետ ի՞նչ ենք բանակցում: Ուզում եմ հստակ ասվի՝ նրանց կողմից որևէ նախապայման դրվել է, թե չի դրվել»,- նշեց պատգամավորը:

Դիմելով «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին, Գրիգորյանը նշեց. «Խոսում եք, որ չպետք է մեդիատեռորի ենթարկել ժողովրդին: Ես ձեզ հետ համաձայն եմ: Այսօր էլ կոչեր են հնչում միասնականության և դուք հենց այս ամբիոնից խոսում եք Սյունիքի համայնքապետերի մասին: Դուք գիտե՞ք՝ Սյունիքի համայնքապետերն ինչով են զբաղված եղել ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ պատերազմից հետո: Դուք տեղյակ եք, չէ՞, գոնե դա հաշվի անելով, կխնդրեի գոնե մի քիչ ավելի համեստ ձևակերպումներով հանդես գալ»:

«Ինձ համար ակնհայտ է, որ նման իրավիճակները շարունակական են լինելու, քանի դեռ այս իսխանությունն է մեր ղեկավարությունը»,- իր խոսքն այսպես եզրափակեց պատգամավորը: