«Ես համար 1 եմ տվել Երկրապահին, առայժմ թույլ չեն տալիս գնանք»․ Սասուն Միքայելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

«Մեզ ներքին կայունություն և համախմբվածություն է պետք: Թուրքը հասել է Սյունիք, եկել ենք, իրար ենք քննադատում, եկեք էս արհավիրքի դեմն առնենք: Մենք դիմել ենք ՀԱՊԿ-ին, ՀԱՊԿ-ը պարտավոր է մեզ օգնել, բայց մենք չպիտի ձեռքներս ծալենք-նստենք: ԱԺ արտահերթ նիստում այս մասին նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:

«Մարտական գործողություններ չեն եղել, ինչ-որ խորհրդային քարտեզով եկել-նստել են ընդամենը: Մենք պիտի խելոք լինենք, մեր պետությունը վտանգի տակ է… Պիտի համախմբենք մեր ժողովրդին, սառը գլխով դատենք»,- ասաց Միքայելյանը:

ԵԿՄ նախագահը հայտարարեց, որ դեռ երեկ չէ առաջին օրը համար մեկ պատրաստվածության աստիճանի հրաման է տվել. «Երկրապահին հրաման եմ տվել՝ համար մեկ։ Դիմել եմ թե՛ պաշտպանության նախարարին, թե՛ շտաբի պետին, որ թույլ տան դուրս գանք։ Առայժմ թույլ չեն տվել»:

Մանրամասները՝ տեսանյութում: