Սա պայթյունի կենտրոն կարող է դառնալ, էպիկենտրոնը՝ ՀՀ-ն․ Մակրոնը զգուշացրել է ՌԴ-ին և Թուրքիային․ Լևոն Շիրինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
25.08.2026 | 20:00
«Թուրքական ռազմաբազա Գյումրիո՞ւմ»․ կեղծ տեսանյութի տարածման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:59
Պայմանագրային զինծառայող է մահացել, ըստ ՊՆ-ի՝ դեպքը տեղի է ունեցել ոչ զորամասում
25.08.2026 | 19:44
Ադրբեջանը կուլիսներում աշխատում է Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը մեղմելու ուղղությամբ․ իսրայելական աղբյուրներ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ

-Պարո՛ն Շիրինյան, Գյումրիի ռուսական ռազմաբազան և հայ-ռուսական համատեղ զորախումբը իրավական հիմքով պարտականություն ունի ՀՀ-ի նկատմամբ՝ ապահովել ռազմական անվտանգությունը։ Ռազմաբազան ՀՀ-ի տարածքում է, ինչո՞ւ այն գործի չի դրվում՝ ավելի արագ կգործեր, քան ՀԱՊԿ-ի ենթադրյալ աջակցությունը, որի որոշ անդամներ Ադրբեջանի բարեկամն են։

Նայեցե՛ք, կարող էր և ռազմաբազան Հայաստանում չլինել, բայց եթե դաշնակիցներ են, ինքը կարող էր արձագանքել Չեբոքսարից։ Եվ հիմա, ինչպես պատերազմի ավարտին խաղաղապահների գործոնը, ցույց տվեց՝ նա ի վիճակի է լինել այնտեղ, որտեղ լինում է։ Բայց կա նաև հետևյալը, որ անտեսվում է․ մենք գիտենք, որ ունենք հայ-ռուսական համատեղ զորամաս կամ կորպուս, որը ժամանակին կազմավորվել է, և դրան բացասական եմ ես արձագանքել՝ Սերժի իշխանությունն էր, որ դուք դրանով մեր բանակը դնում եք օտարի վերահսկողության տակ։ Իրենք ասում էին, թե հրամանատարը հայ է, բայց պարզվեց, որ հրամանատարները հաճույքով կատարում են օտարի հրամանները։ Իսկ մնացածը՝ ՌԴ-ն պետք է արձագանքած լիներ, երկշերտ պայմանագրեր կան՝ հայ-ռուսական հարաբերությունները կարգավորող պայմանագրեր, նաև պայմանագրեր՝ ՀԱՊԿ-ի շրջանակում։ ՌԴ-ն այստեղ ի՞նչ է անում՝ մեզ հետ ռազմավարական կոչված թղթերի կույտ ստեղծելով՝ ինքը պաշտպանում է Ադրբեջանի շահերը՝ ճնշման տակ պահելով Հայաստանին։ Հիմա հարցն ինչ է․ ես կարծում եմ՝ մենք դիմակայում ենք թուրք-ադրբեջանական ճնշումներին՝ Ռուսաստանի լուռ և բարյացակամ հայացքի ներքո։

-Բայց ի՞նչ պատճառներ ունեն ՌԴ-ի «լռությունը և բարյացկամությունը»։

-Լավրովի հայտարարությունը տեսա՞ք, նա ասում է՝ աշխարհակարգն Անդրկովկասում պետք է վերահսկելի լինի, ո՛չ թե Հայաստանում, այլ՝ Անդրկովկասում։ Այսինքն՝ իրենք այստեղ կարգավորման մեխանիզմ ունեն, որի դաշնակիցներն Ադրբեջանն ու Թուրքիան են։ Մենք տվյալ պարագայում սա պիտի հասկանա՞նք, թե՞ չէ։ Այս կարգով 1920 թվականի դեկտեմբերի 2-ից մինչև հիմա Հայաստանը երեքից չորս անգամ կրճատվել է։ Հիմա ես իշխանությանն առաջարկում եմ՝ այս հատվածում կարգուկանոն հաստատել, ադրբեջանական զինուժը դուրս շպրտել ներխուժած տեղից հայ-ռուսական կորպուսի ուժերով։

-Ինչո՞ւ հենց հայ-ռուսական կորպուսի ուժերով։ Հայաստանն արդեն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին։

-Ռուսաստանն ավտոմատ պետք է մտնի գործողությունների մեջ, այլապես հարց է առաջանում՝ ինչո՞ւ է մեկ կորպուս կամ մեկ բանակ ստեղծվել։ Մենք ի՞նչ թշնամի ունենք։ ՌԴ-ն, որ պարտավորություն ունի Հայաստանի հանդեպ, ո՞ր թշնամու դեմ է՝ թուրքական, ադրբեջանական։ Վրաստանի հետ մենք մեր հարցերը կկարգավորենք, Իրանի հետ կկարգավորենք դիվանագիտությամբ։ Հիմա նա ո՞ւմ և ի՞նչ է պաշտպանում։

– Վարչապետը երեկ ասել էր՝ ադրբեջանցիների արածը սադրանք է, որը կարող է ունենալ ընդարձակ ռազմաքաղաքական նպատակներ։ Դուք պետականության վտանգի մասին եք ահազանգում, այս տիրույթո՞ւմ է այդ վտանգը գտնվում։

-Ավելին կարող է լինել՝ Մակրոնի հայտարարությունն ինձ տանգապի մեջ է դրել։ Սա կարող է դառնալ Սերբիայի օրինակով՝ տարածաշրջանային պայթյունի կենտրոն, որի էպիկենտրոնը Հայաստանը կարող է լինել։ Մակրոնը զգուշացրել է Ռուսաստանին և Թուրքիային։ Հայաստանը բարեկամ պետություն է այս կամ այն չափով, ի՞նչ խնդիր ունի Ֆրանսիան մեզ ասելու։ Պարզ չի՞, այո՛, մեզ հետ է, այդ պարագայում նա պետք է առաջ շարժվի, Հայաստանին ռազմական օգնություն է պետք։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան