ԱՄՆ Պետքարտուղարությունը՝ Շուշիի ու Մեխակավանի հայկական եկեղեցիների նկատմամբ ադրբեջանական վանդալիզմի մասին

Լուրեր

08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղարությունը Կրոնական ազատության մասին տարեկան զեկույցի Ադրբեջանի բաժնում անդրադարձել է նաև Արցախյան պատերազմին։ Նշվում է, որ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ վերահսկողություն է հաստատել Լեռնային Ղարաբաղի 4 շրջանների նկատմամբ, նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունից հետո էլ 3 շրջանները փոխանցվել են խաղաղ կերպով։

Զեկույցում ասվում է, որ հակամարտության ընթացքում Human Rights Watch-ը հաղորդել է հոկտեմբերի 8-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից երկու առանձին հարձակումների մասին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ տաճարի վրա։

«Աշնանային մարտերին հաջորդած կրոնական կառույցների վրա հարձակումների ու վանդալիզմի կապացությամբ հայ պաշտոնյաները, կրոնական առաջնորդները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն իրենց մտահոգությունն են հայտնում՝ պաշտպանելու հայկական մշակութային ու կրոնական ժառանգությունը, քանի որ այդ վայրերը հայերից անցել են ադրբեջանական վերահսկողության տակ»,- ասվում է զեկույցում։

Անդրադառնալով Շուշիի Սուրբ Ամենափրկիչ տաճարի վրա հարձակմանը՝ նշվում է, որ լրագրողները հաղորդում են, որ եկեղեցին խոցվել է անօդաչուից՝ երկու հրթիռի գերճշգրիտ հարվածներով։

«Չկա որևէ ապացույց, որ այդ տարածքն օգտագործվել է ռազմական նպատակներով։ Հայ հոգևորականներն Ադրբեջանին մեղադրում են տաճարը պղծելու մեջ։ Համացանցում տարածված լուսանկարներում տաճարի պատերին գրաֆիտիներ են արված»,- նշվում է զեկույցում։

Բացի այդ, համացանցում բազմաթիվ տեսանյութեր են տարածվում, որոնք ցույց են տալիս հարձակումներն ու վանդալիզմը մշակութային ու կրոնական կառույցների նկատմամբ։ Զեկույցում ներկայացված է նաև Շուշիի Կանաչ Ժամի նկատմամբ իրականացված վանդալիզմը։

«Հայկական մեդիան աշնանային մարտերի ընթացքում ու դրանից հետո հաղորդում է, որ ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները դիտավորյալ թիրախավորում են պատմական, կրոնական ու մշակութային նշանակություն ունեցող հուշարձանները։ Նոյեմբերի 14-ին էլ մի մարդ ֆեյսբուքում տեսանյութ է տեղադրել՝ ցույց տալով Շուշիում գտնվող Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու (որը հայտнի է նաև որպես Կանաչ Ժամ) գմբեթների ու զանգակատան ոչնչացումը»,- ասվում է զեկույցում։
Անդրադարձ կա նաև Մեխակավանի եկեղեցու ոչնչացմանը։

«Կան նաև տեսանյութեր, որոնցում ադրբեջանցի զինվորները պղծում ու վնասում են Մեխակավանի Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցին, կոտրում են եկեղեցու խաչը»,- նշվում է Պետքարտուղարության զեկույցում։

Հիշեցնենք, որ BBC-ի լրագրողը Մեխակավանում պարզել էր, որ ադրբեջանական ուժերը եկեղեցին հիմնահատակ ավերել են, այն պարզապես գոյություն չունի։

Էմմա Չոբանյան