Թել Ավիվը և հարևան քաղաքները գնդակոծության են ենթարկվել. Իսրայելը պատասխանել է նոր հարվածներով. երկու կողմերի զոհերի թիվը հասել է 40-ի. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՈՒՂԻՂ

Լուրեր

17.09.2026 | 14:15
Արման Ծառուկյան. «Ռուֆիին հաղթելու դեպքում կանցկացնեմ չեմպիոնական մենամարտ»
17.09.2026 | 14:15
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.09.2026 | 14:10
ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել մահացած զինծառայողի գործով
17.09.2026 | 14:07
Մի աղջիկ գրել է՝ ուզում է հաջորդ դաշնակցականներից լինել Քրիստինե Վարդանյանից հետո, ապրեք Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:59
Ֆինլանդիան հավատում է Հայաստանին և հայերի կարողությանը՝ հեռանալու անցյալից․ ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:52
Հորս մասով փորձում է հաճոյանալ Ալիևին. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:47
ԱԺ-ն ՏԿ և ՇՄ պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրում. ՈւՂԻՂ
17.09.2026 | 13:45
Թրամփը սպառնում է ԵՄ-ի հետ առևտրի դադարեցմամբ՝ Կանադայի հետ մերձեցման պատճառով
17.09.2026 | 13:36
Մեղրիի քաղաքապետը, լինելով ՔՊ-ական, ժողովրդի հանքից թալան ա անում, բա էդ հարցը տվեք․ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:27
Հաջիևը հայտարարել է, թե ՀՀ-ում և սփյուռքում «ռևանշիստական ​​ուժերը» փորձում են խաթարել խաղաղությունը
17.09.2026 | 13:22
Հայ բռնցքամարտիկները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում
17.09.2026 | 13:18
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին, թիրախավորել Ռոստովի ռազմական օդանավակայանը
17.09.2026 | 13:10
«Հույսը ծրագիր չէ»․ ՄԹ դեսպանը՝ Հայաստանի անվտանգության և դիմակայունության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:01
Հիփոթեք ունեմ 11,5%-ից դառել ա 13%, էդ ո՞նց ա ստացվում․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:56
Երկրաշարժ Շողակաթ գյուղից 3 կմ հարավ-արևելք
Բոլորը

Պաղեստինցի ահաբեկիչները զանգվածային հրթիռային հարձակում են սկսել Իսրայելի կենտրոնում գտնվող քաղաքների վրա: Թել Ավիվը և հարակից բնակավայրերը կրակահերթի տակ են հայտնվել: Հրթիռային հարվածների պատասխանատվությունը ստանձնել է պաղեստինյան «Համաս» շարժումը: «Իսլամական ջիհադ» խմբավորումը նույնպես հայտարարել է հրթիռակոծությանը իր մասնակցության մասին. հայտնում է meduza.io-ն:

Հրետակոծությունից զոհվել է երեք կին, որոնք սպանվել են բնակելի թաղամասերում հրթիռների հարվածներից:

Հոլոն քաղաքում հրթիռը խոցել է դատարկ ավտոբուսը: Ynet News- ը հայտնում է, որ պայթյունի հետևանքով վիրավորվել է երեք մարդ, այդ թվում ՝ 5 տարեկան մի աղջիկ: Իսրայելում վիրավորների ընդհանուր թիվը գերազանցում է 100 հոգին:

Մայիսի 10-11-ը Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 700 հրթիռ: Հրետակոծության պատճառով փակվել է Բեն-Գուրիոն օդանավակայանը:

Իսրայելը 500 թիրախ է խոցել Պաղեստինի տարածքում: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբի պետ Ավիվ Կոհավին:

«Տասնյակ ահաբեկիչներ են սպանվել»,- ասել է նա:

Ոչնչացված թիրախների թվում է Գազայի 13 հարկանի շենքը, որտեղ գտնվում է պաղեստինյան «Համաս» շարժման շտաբներից մեկը: Ըստ Ynet News- ի ՝ բնակելի շենքի ու հարակից տարածքների բնակիչները նախազգուշացվել են հրթիռակոծման մեկնարկից մեկ ժամ առաջ:

Ըստ Պաղեստինի իշխանությունների, Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 28 մարդ է զոհվել:

Իսրայելական բանակի շտաբի պետը խոստացել է շարունակել գնդակոծությունները:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ասել է. ««Համասը» և «Իսլամական ջիհադն» արդեն վճարել են և դեռ վճարելու են <…> Գործողությունը դեռ կշարունակվի որոշ ժամանակ»:

Հիշեցնենք, որ Իսրայելի գնդակոծումը սկսվել էր Երուսաղեմում իսրայելական ոստիկանության և պաղեստինցիների բախումներից հետո: Մի քանի օր առաջ հազարավոր պաղեստինցիներ էին հավաքվել  Ալ-Աքսա մզկիթի մոտ ՝ Երուսաղեմի օրվա տոնակատարաությանն ընդառաջ: Այդ օրը իսրայելցիները նշում են վեցօրյա պատերազմից հետո քաղաքի արևելյան մասի միացումը Իսրայելին: Մզկիթի մոտ հավաքված պաղեստինցիները զինված են եղել ինքնաշեն զենքերով: Ոստիկանությունն օգտագործել է ռետինե փամփուշտներ և լուսաձայնային նռնակներ, որոնց պաղեստինցիները պատասխանել են քարեր նետելով: Բախումներ են տեղի ունեցել նաև Շեյխ Ջարահում ՝ Երուսաղեմի արևելքում գտնվող տարածքում: Համասը պահանջել է, որ ոստիկանությունը հեռացվի Տաճարի լեռից և Շեյխ Ջարահից, որից հետո  սկսել է հրթիռային հարվածները: