ԱՄՆ-ը` տնտեսությունը վերականգնելու դժվարին ուղու վրա

Լուրեր

11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր, երբ ԱՄՆ-ի գործազրկության թվերը ցույց են տալիս, որ տնտեսությունը դեռեւս երկար ժամանակ է պահանջելու համավարակից հետո լիովին ապաքինվելու համար, երկրի նախագահ Ջո Բայդենը քննարկումներ է անցկացնում կոնգրեսականների հետ` նպատակ ունենալով հաստատել ենթակառուցվածքների ու ընտանիքների համար նախատեսված ավելի քան 4 տրիլիոն դոլարի հատկացումների փաթեթը: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։

Ըստ երկրի աշխատանքի նախարարության, գործազրկության մակարդակն ապրիլ ամսին հասել է 6.1 տոկոսի: Ապրիլ ամսին բացվել է նոր 266 հազար նոր աշխատատեղ, ինչը սակայն շատ ավելի քիչ է այն մեկ միլիոնի համեմատ, որը կանխատեսել էին փորձագետները: Բայդենը պաշտպանում է մարտ ամսին Կոնգրեսում առանց հանրապետականների աջակցության ընդունված տնտեսության աջակցության ծրագիրը, ասելով, որ այն ունի մեկ տարվա, այլ ոչ թե վաթսուն օրերի ընթացում տնտեսությանը զարկ տալու նպատակ:

«Մենք երբեք էլ չէինք կարծում, որ վաթսուն օրերի ընթացքում ամեն ինչ փոխվելու էր դեպի լավը»,-ասել է Բայդենը:

Հանրապետականներից ոմանք բողոքում են, որ գործազրկության համար տրվող նպաստները չափից ավելի առատաձեռն են եւ երբեմն կարող են մարդկանց մի շերտի հետ պահել նոր աշխատանք որոնելու ձգտումից: Նրանց խոսքերով, նպաստը չի կարող լինել աշխատավարձին հավասար:

Սակայն ահա առաջադեմ խմբերի ներկայացուցիչներն էլ ասում են, որ ոչ թե նպաստն է բարձր, այլ որոշ աշխատանքների համար տրվող աշխատավարձն է շատ ցածր ԱՄՆ-ում:

Վերլուծաբան Իվետ Սիմփսոնի խոսքերով, մարդիկ աշխատանքի կվերադառնան, եթե ստանան աշխատավորին համապատասխան աշխատավարձ, եթե ունենան կյանքի կենսամակարդակն ապահովելու եկամուտ:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջանեթ Ելենին, նա այն կարծիքին է, որ ԱՄՆ-ում աշխատանքային շուկան լիովին կկարգավորվի եկող տարի: «Իսկ դրա համար դեռ անելիքներ կան»,-ասել է նա:

Նախագահ Բայդենն էլ գտնում է, որ գործազրկության կրճատման դանդաղ ընթացքն ապացուցում է ենթակառուցվածքների եւ ընտանիքների համար իր ներկայացրած ծրագիրն ընդունելու ու հաստատելու հրատապությունը:

Հիշեցնենք, որ երկու այդ ծրագրերն իրականացնելու համար հիմք է ծառայելու հարուստ ամերիկացիներից ու մեծ ընկերություններից գանձվող հարկերի բարձրացումը, ինչին մեծապես դեմ են հանրապետականները: