Փակե՛ք քննարկումները․ վարչապետի ներկայությամբ ասել եմ հեռանալուս պատճառի մասին. Գոռ Գևորգյան

Լուրեր

17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
Բոլորը

ԱԺ անկախ պատգամավոր Գոռ Գևորգյանը, այսօր ԱԺ ամբիոնից դիմելով իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին, նշեց. «Պարո՛ն Սիսակ Գաբրիելյան, դուք խախտել եք խմբակցության փակ նիստի խորհրդապահական պայմանը և ավելին՝ կոնտեքստից կտրել և խեղել եք խոսքերս՝ վերագրելով ինձ նաև ձեռքի ակրոբատական հնարքներ։ Ձեր արածն արժանի է կշտամբանքի, բայց ես մեծահոգի կլինեմ, և Ձեզ կհորդորեմ՝ այսուհետև չմեկնաբանել իմ խոսքերը»,- ասաց Գոռ Գևորգյանը։

Գոռ Գևորգյանը նաև նշեց, որ խմբակցությունից դուրս գալուց հետո իր անձի շուրջ բազմաթիվ խմորումներ են ընթացել, որոնք զրպարտության, հերյուրանքի շրջանակից այլ տեղ չեն անցնում։

«Ես առաջարկում եմ, որ այս թեման փակվի, քանի որ այն, ինչ մտածել ու արել եմ, դրա մասին խմբակցության փակ նիստերից մեկում Փաշինյանի ներկայությամբ, հետո նաև՝ առանձին, ասել եմ»,- ասաց Գևորգյանը:

«Խմբակցությունից դուրս գալու վերաբերյալ ևս մեկ բան, և ես սրանով այդ հարցը կփակեմ՝ տեղի է ունեցել աղետալի պատերազմ, ինձ համար աղետալի իրողություններ են եղել, որոնց վերաբերյալ ես հայտել եմ իմ դիրքորոշումը։

Հույն փիլիսոփա Դիագենեսն ուներ մի սովորություն, նա օրը ցերեկով լապտերով էր շրջում։ Ասում էին՝ այ մարդ, ինչո՞ւ ես օրը ցերեկով լապտերով շրջում, ինքն էլ պատասխանում էր՝ մարդ եմ փնտրում։ Հիմա ես դա այլ կերպ կմեկնաբանեմ. ես առանց լապտերի փորձում եմ գտնել երջանիկ անհատի, հոգատար հանրության և հզոր պետություն։ Ունե՞նք, թե՞ չունենք, պատասխանը թողնում եմ ձեզ»,- նշեց պատգամավորը: