Քաղաքական բնույթի լրջագույն փոփոխություններ են տեղի ունեցել և դրանք անշրջելի են․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 14:15
Արման Ծառուկյան. «Ռուֆիին հաղթելու դեպքում կանցկացնեմ չեմպիոնական մենամարտ»
17.09.2026 | 14:15
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.09.2026 | 14:10
ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել մահացած զինծառայողի գործով
17.09.2026 | 14:07
Մի աղջիկ գրել է՝ ուզում է հաջորդ դաշնակցականներից լինել Քրիստինե Վարդանյանից հետո, ապրեք Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:59
Ֆինլանդիան հավատում է Հայաստանին և հայերի կարողությանը՝ հեռանալու անցյալից․ ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:52
Հորս մասով փորձում է հաճոյանալ Ալիևին. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:47
ԱԺ-ն ՏԿ և ՇՄ պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրում. ՈւՂԻՂ
17.09.2026 | 13:45
Թրամփը սպառնում է ԵՄ-ի հետ առևտրի դադարեցմամբ՝ Կանադայի հետ մերձեցման պատճառով
17.09.2026 | 13:36
Մեղրիի քաղաքապետը, լինելով ՔՊ-ական, ժողովրդի հանքից թալան ա անում, բա էդ հարցը տվեք․ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:27
Հաջիևը հայտարարել է, թե ՀՀ-ում և սփյուռքում «ռևանշիստական ​​ուժերը» փորձում են խաթարել խաղաղությունը
17.09.2026 | 13:22
Հայ բռնցքամարտիկները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում
17.09.2026 | 13:18
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին, թիրախավորել Ռոստովի ռազմական օդանավակայանը
17.09.2026 | 13:10
«Հույսը ծրագիր չէ»․ ՄԹ դեսպանը՝ Հայաստանի անվտանգության և դիմակայունության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:01
Հիփոթեք ունեմ 11,5%-ից դառել ա 13%, էդ ո՞նց ա ստացվում․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:56
Երկրաշարժ Շողակաթ գյուղից 3 կմ հարավ-արևելք
Բոլորը

Քաղաքական բնույթի լրջագույն փոփոխություններ են տեղի ունեցել: Այս մասին խորհրդարանում հատուկ նիստի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Վերջերս դուք ընդունեցիք «Կուսակցությունների մասին» նոր օրենքը, որով կուսակցական գործունեության իմաստով հեղափոխական նշանակության փոփոխություններ են տեղի ունեցել: Պատկերացրեք՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված է, որ հերթական խորհրդարանական ընտրության դեպքում կուսակցության համամասնական ցուցակները ձևավորվում են համաժողովի կամ համագումարի կողմից փակ, գաղտնի քվեարկությամբ: Այսինքն՝ մենք սրանով ստեղծել ենք ինստիտուցիոնալ պայմաններ, որպեսզի կուսակցությունները լինեն կուսակցություն և ոչ թե սեփականություն»,- նշեց Փաշինյանը՝ տեղի ունեցած փոփոխությունները համարելով անշրջելի:

Քաղաքական ինստիտուցիոնալ լրջագույն փոփոխություն է նաև համայնքների ավագանու և համայնքապետի ընտրությունները պետք է իրականացվեն համամասնական ընտրակարգով, այսինքն՝ կուսակցական ցուցակներով:

«Հայաստանում տասնամյակներով ընդդիմությունը երազել է այդպիսի փոփոխությունների մասին, բայց այդպիսի փոփոխություններ տեղի չեն ունեցել: Բայց այսօր դա փաստ է, և, բնականաբար, այդ թեմայի մասին ոչ մեկը չի խոսի, որովհետև էն, ինչ մենք արդեն ունենք, համարվում է, որ այդպես էլ պետք է լիներ»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը:

Ի վերջո, առաջին անգամ ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու լիարժեք համամասնական ընտրակարգով՝ նշեց Փաշինյանը:

«Եվ ամենակարևոր փոփոխությունը. հիմա շատ են տեղի ունենում հարցումներ, երբ քաղաքացիներին հարցնում են, թե որ քաղաքական ուժին կընտրի, բայց մեր գործընկերներից մեկը կամ մի քանիսը մի շատ կարևոր փաստի վրա հրավիրեց մեր ուշադրությունը, և այդ փաստը հետևյալն է. որ քաղաքացիները կարող են ասել՝ իրենք ընտրում են ընդդիմությանը, այս կուսակցությանը, իշխանությանը, բայց քաղաքացիների մոտ այլևս չկա հարց՝ ի վերջո, ով է որոշում, թե ով է հաղթելու ընտրություններում: Սա շրջադարձային փոփոխություն է: Հինգ տարի առաջ քաղաքացին ասում էր՝ լավ դե, մենք ինչ ենք որոշում, մեկ է՝ ոնց էլ քվեարկենք, գրելու են… Հիմա ՀՀ քաղաքացին գիտի, որ ինքը որոշում է: Եվ սա մեր քաղաքական թիմի ամենամեծ առաքելությունն է եղել: Հիմա եթե մենք՝ որպես իշխանություն ուզենք էլ ընտրությունների արդյունքը կեղծել, մենք չենք էլ կարող դա անել, որովհետև ոչ մեկը նախ՝ մեր թիմի ներսում և երկրորդը՝ հանրությունը թույլ չեն տա ընտրությունների արդյունքները կեղծել»,- նշեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: