2018-ի ապրիլին Ղարաբաղի հարցով «Точка невозврата»-ն անցել էինք արդեն․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 14:40
Կոռուպցիոն սկանդալի ֆոնին՝ Զելենսկին Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար է նշանակել
17.09.2026 | 14:33
ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններին
17.09.2026 | 14:24
Ադրբեջանցի պատգամավորը հայտարարել է, թե Բաքուն կարող է Հայաստանի տարածքում հուշարձաններ «վերականգնել»
17.09.2026 | 14:15
Արման Ծառուկյան. «Ռուֆիին հաղթելու դեպքում կանցկացնեմ չեմպիոնական մենամարտ»
17.09.2026 | 14:15
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.09.2026 | 14:10
ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել մահացած զինծառայողի գործով
17.09.2026 | 14:07
Մի աղջիկ գրել է՝ ուզում է հաջորդ դաշնակցականներից լինել Քրիստինե Վարդանյանից հետո, ապրեք Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:59
Ֆինլանդիան հավատում է Հայաստանին և հայերի կարողությանը՝ հեռանալու անցյալից․ ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:52
Հորս մասով փորձում է հաճոյանալ Ալիևին. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:47
ԱԺ-ն ՏԿ և ՇՄ պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրում. ՈւՂԻՂ
17.09.2026 | 13:45
Թրամփը սպառնում է ԵՄ-ի հետ առևտրի դադարեցմամբ՝ Կանադայի հետ մերձեցման պատճառով
17.09.2026 | 13:36
Մեղրիի քաղաքապետը, լինելով ՔՊ-ական, ժողովրդի հանքից թալան ա անում, բա էդ հարցը տվեք․ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:27
Հաջիևը հայտարարել է, թե ՀՀ-ում և սփյուռքում «ռևանշիստական ​​ուժերը» փորձում են խաթարել խաղաղությունը
17.09.2026 | 13:22
Հայ բռնցքամարտիկները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում
17.09.2026 | 13:18
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին, թիրախավորել Ռոստովի ռազմական օդանավակայանը
Բոլորը

Երեք տարվա ընթացքում իմ կառավարման ամենամեծ բացթողումը համարում է 44-օրյա պատերազմը և Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ զարգացումները: Այս մասին ԱԺ հատուկ նիստում նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին:

«Մեր ամենամեծ խնդիրը 44-օրյա պատերազմն է և այն զարգացումները, որ տեղի են ունեցել Ղարաբաղի հարցի շուրջ: Հատկապես 44-օրյա պտերազմից հետո անընդհատ վերադառնում եմ 2018թ. և փորձում եմ այն ժամանակվանից դասավորել ամեն ինչ նորից: Իմ կարծիքով, 2018թ. ապրիլի դրությամբ մենք Ղարաբաղի հարցում «точка невозврата»-ն՝ անդառնալիության կետն անցել էինք արդեն, դա միանշանակ»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ ամենամեծ ձեռքբերումը համարում է այն, որ Հայաստանի քաղաքացին զգում է իրեն՝ որպես երկրի տեր:

«Ամենամեծ ձեռքբերումն այն է, որ ՀՀ քաղաքացին համարում է, որ ինքն է տերն իր երկրի, և դա, ի վերջո, այն նպատակն էր, որի համար 2018թ. արվել է ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը: Այդ նպատակն իրագործված է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: