«Չարի վերջը» հեքիաթն ու արդարադատությունը․ Գևորգ Պապոյանի ելույթը ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
Բոլորը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը խորհրդարանում Դատախազության 2020-ի գործունեության մասին հաղորդման քննարկման ժամանակ անդրադարձավ արդարադատության խնդրին՝ «Չարի վերջը» բալլադի օրինակով՝ նշելով, որ ելույթը վերանգրել է՝ ««Չարի վերջը» հեքիաթը և արդարադատությունը»:

«Չարը՝ նույն ինքը աղվեսը, օգտվելով անպատժելիության մթնոլորտից, հայտարարում է` այս սարն իմն է, այս ծառն իմն է, ծառի վրայի փչակն ու միջի եղած-չեղածը իմն է և մայր կկվից պահանջում է ձագերից մեկին իրեն տալ, թե չէ կգա, կացինը կբերի և կկտրի ծառը: Մայր կկուն, նախ իմանալով աղվեսի անպատժելիության մասին, տալիս է սկզբից առաջին ձագին, հետո երկրորդ ձագին, հետո երրորդ ձագին, իսկ թե ինչ է անում անպատժելիության մեջ գտնվող աղվեսը այդ ձագերի հետ, պարզ է բոլորիս:

Առաջին պատճառը այդ իրավիճակի լինելու այն է, որ աղվեսը գիտեր, որ ինքը գտնվումէ  անպատժելիության մթնոլորտում, չկա արդարադատություն, չկա դատարան, որը կբռներ աղվեսի ձեռքը, ու կասեր՝ այ ինքնահռչակ, ո՞վ է ասել, որ էս ծառը քոնն է, էս սարը քոնն է…»,- նշեց Պապոյանը հավելելով, որ անպատժելիությունն էր պատճառը, որ աղվեսը ձագերը ուտելուց հետո մարսում էր:

Պատգամավորն ընդգծեց, որ արդյունքում արդարադատության պակասից տուժեց ոչ միայն փաստացի տուժողը՝ կկուն, ոչ միայն պետությունը, հասարակությունը, բնությունը, այլ նաև նույն ինքը աղվեսը, որովհետև եթե լիներ արդարադատություն, աղվեսը ոչ թե կդառնար շան զոհը, այլ կդատապարտվեր և պատիժը կրելուց հետո կշարունակեր բնության մեջ ապրել՝ բնության կանոններով:

«Իմ կարծիքով՝ եթե Հովհաննես Թումանյանը ապրեր մեր օրերում, ապա կգրեր, որ այս պատմության ավարտից հետո հայտնվում են զանազան փորձագետներ, փաստաբաններ, արդարադատության իրականացնողներ, որոնք իրավամբ պնդում են, որ աղվեսը չի կարողացել օգտվել իր արդար դատաքննության իրավունքից, և սա նույնպես արդարադատության բացակայության հետևանք է:

Այսպիսով՝ արդարադատությունը անհրաժեշտություն է բոլորիս համար, ինչպես ենթադրյալ տուժողների, այնպես էլ նրանց համար, որոնց թվում է, թե գտնվում են անպատժելիության մեջ: Արդարադատությունն է, որ մեզ բոլորիս հնարավորություն է տալիս խուսափել ինքնադատաստաններից, քաղաքակիրթ ձևով պայքարել մի միմյանց դեմ, միմյանց իրավունքները պահպանել և արդարադատությունն է, որ հավասարապես պաշտպանում է և մեղադրվածին, և տուժողին և բոլորին: Ես հուսով եմ՝ կգա մի իրավիճակ, որ չենք ունենա արդարադատության խնդիր»,-ընդգծեց Պապոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: