Եթե ի վիճակի չեք մաքրել հայհոյանքները, կին գործիչների հարցազրույցների մոտ գրեք՝ 18+․ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 14:41
Զինվորները ընտրատեղամասում սահմանված ժամին են եղել. ԳՇ պետ
09.06.2026 | 14:35
Պուտինը կշնորհավորի՞ Փաշինյանին․ մանրամասնում է Կրեմլի խոսնակը
09.06.2026 | 14:32
Հայաստանը քայլեր է ձեռնարկում արժանապատիվ աշխատանքի ապահովման ուղղությամբ․ փոխնախարար
09.06.2026 | 14:24
Աֆրիկայի լավագույն մրցավարը չի ստացել ԱՄՆ մուտքի վիզա ու չի սպասարկի ԱԱ-2026-ի խաղերը
09.06.2026 | 14:20
Պատրաստվում ենք դիմել ՍԴ՝ վիճարկելու ընտրության արդյունքները․ Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 14:18
Խորվաթիայի վարչապետը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
09.06.2026 | 14:12
Մեկնարկեց ընտրությունների արդյունքների վերահաշվարկը․ ՈՒՂԻՂ
09.06.2026 | 14:10
Մերձմոսկվայում մեքենա է պայթեցվել․ վարորդը զոհվել է
09.06.2026 | 14:04
ԳՇ պետը` բանակում մահվան դեպքերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 14:02
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը ճանաչում է ընտրությունների նախնական արդյունքները
09.06.2026 | 13:56
ԿԸՀ-ն հրապարակել է քվեարկության արդյունքների արձանագրությունների սկանավորված քաղվածքները
09.06.2026 | 13:52
Նիկոլ Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագրի»՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությանն անդամակցության շուրջ․ Euractiv
09.06.2026 | 13:41
Գլխավոր շտաբի պետի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
09.06.2026 | 13:35
Միշել Տեր-Զաքարյանը դարձյալ կգլխավորի «Նանտը»
09.06.2026 | 13:26
Իշխան Սաղաթելյանի ասուլիսը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Մի շարք քաղաքական գործիչներ մոռացել են, որ ապրում են հետպատերազմական շրջանում և այսօր առավել քան երբևէ պետք է համերաշխ լինեն։  Այս մասին խորհրդարանում հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը:

«Ինձ համար՝ որպես սյունեցի, պատերազմը չի դադարել, քանի որ ադրբեջանցիները շարունակում են քարերով խփել մեր մեքենաներին, շարունակում են կրակել սահմանին, ցուցադրաբար մեծ մեքենաներով աշխատում են՝ փորձելով խուճապ տարածել բնակչության մեջ։ Իսկ մեր քաղաքական լիդերներն ուղղակի մեկը մյուսին ասում են՝ օկուպանտ, մերժված, դավաճան, հետո միմյանց են արձագանքում։ Մոլորության մեջ են մեր քաղաքական գործիչները։ Բայց միմյանց վիրավորելու վրա ծախսվող այդ էներգիան պետք է ծախսվի Սյունիքում բուֆերային գոտի ստեղծելու համար, և այդ բուֆերային գոտին պետք է ստեղծվի ոչ թե Սյունիքի, այլ՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքների հաշվին։ Եվ եթե մենք միասնական աշխատենք, կարող ենք դրան հասնել»,- նշեց պատգամավորը:

Նա հիշեցրեց, որ երեկ ինքը հարց է բարձրացրել Արավուսի հովվի հետ կապված, և ՊՆ ժամանակավոր պաշտոնակատարը այդ հարցին պատասխանել է՝ ասելով, որ դա նորմալ երևույթ է: «Կներեք, ինձ համար չի կարող նորմալ երևույթ լինել, երբ մեր անզեն քաղաքացուն ադրբեջանցի  զինվորները քաշքշուկի ու բռնության են ենթարկում։ Այստեղ ազգային արժանապատվության հարց կա նաև»,- նշեց Գրիգորյանը։

Անդրադառնալով ԶԼՄ-ներում հրապարակված նյութերի ներքո արված մեկնաբանություններին, պատգամավորը նշեց. «Ուղղակի ապշում եմ: Շատ ուժեղ տղամարդիկ թիրախավորում են կանանց՝  զուտ սեռով պայմանավորված: Ես առաջարկում եմ կա՛մ ֆիլտեր տեղադրեք, կա՛մ ինչ-որ մեկը նստի մաքրի այդ հայհոյանքները:  Դրանք կարդում են նաև մեր երեխաները: Եթե ի վիճակի չեք մաքրել հայհոյանքները, գոնե կին գործիչների ելույթների կամ հարցազրույցների մոտ գրեք՝ 18+»:

Մանրամասները՝ տեսանյութում: