Ուշադիր նայեք ինձ․ էդ ի՞նչ նկատի ունեք․ Փաշինյանը՝ Եղիազարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.07.2026 | 23:31
ՀԾԿՀ նախագահը այցելել է «Երևանի ՋԷԿ». քննարկվել են էներգաբլոկի ներկայիս հնարավորությունները
31.07.2026 | 23:15
Ինչպես է Երևանի կենտրոնում բռնկվում ստորգետնյա մալուխը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 22:59
Եվրոպայի Մ18 թիմային առաջնության 6-րդ խաղափուլում Հայաստանի շախմատի թիմը հաղթել է Իսրայելին
31.07.2026 | 22:44
Իտալիան կփակի Իսպանիայի հետ սահմանները՝ Սեուտա միգրանտների հոսքի պատճառով
31.07.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
31.07.2026 | 22:14
Ադրբեջանցի աքսորված բլոգերին Գերմանիայում Բայրամովի և Հաջիևի հետ բախումից հետո «Իրանի գործակալ» են անվանել․ OC Media-ի անդրադարձը
31.07.2026 | 22:00
Պուտինի խոսքը Փաշինյանին օգնեց՝ հաղթել ընտրություններում․ ընդդիմությունը թիրախավորվեց որպես ռուսամետ․ Հակոբ Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 21:43
Ռուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Ադրբեջանի ՄԻՊ-ին և Նիկոլ Փաշինյանին՝ Բաքու հայ գերիներին մարդասիրական այց կազմակերպելու կոնկրետ առաջարկով
31.07.2026 | 21:28
Վահագն Խաչատուրյանը Վարդգես Մահտեսյանին Երախտագիտության մեդալ է հանձնել
31.07.2026 | 21:15
Բաքվի դատարանում հայ գերիների վերաքննիչ բողոքների քննությունն ավարտվել է․ դատավորներն անցել են որոշմանը կայացմանը
31.07.2026 | 21:10
Գնում եմ ԱԺ՝ դառնալու քո պատգամավորը. Արայիկ Հարությունյան
31.07.2026 | 21:00
Ծիրանի արտահանման աշխարհագրությունն ընդլայնվել է, ծավալը՝ հնգակի կրճատվել
31.07.2026 | 20:51
Իսպանիայի վարչապետը միգրանտների հետ կապված ճգնաժամն անվանել է «տարածքային ամբողջականության խախտում»․ հաղորդվում է շուրջ 60,000 մարդու ներխուժման մասին
31.07.2026 | 20:40
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Նոր ընդդիմություն ԱԺ-ում՝ իշխանափոխության խոստումով․ կհաջողվի՞ Փաշինյանին հեռացնել
31.07.2026 | 20:23
Նաուրուն պաշտոնապես հայտարարել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչումը չեղարկելու մասին
Բոլորը

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ մեջբերեց ՀՀ հաշվեքննիչ պալատի զեկույցի տվյալները 2019թ-ին պետական կառույցներում գրանցված չարաշահումների մասին։

Եղիազարյանը, դիմելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, նշեց, որ զեկույցն իր իշխանության օրոք գրանցված դեպքերի մասին է։

Փաշինյանն արձագանքեց․ «Ողջունում եմ պալատի բոլոր բացահայտումները։ Իրավապահները պետք է քննեն բոլոր դեպքերը և մեղավորներին պատասխանատվության ենթարկեն։ Ցավում եմ, որ իրավապահները երբեմն անտեղի ներողամտություն են ցուցաբերում որոշ իրավախախտների հանդեպ։ Չարաշահումների բոլոր դեպքերը պետք է պատշաճ քննվեն»։

Արմեն Եղիազարյանը պատասխանեց, որ կոռուպցիոն սխեմաներից մեկը Փաշինյանի թիմակիցն է ղեկավարել, և այստեղ նախկինների խնդիր չկա։

Փաշինյանն արձագանքեց․ «Պարո՛ն Եղիազարյան, խնդրում եմ ուշադի՛ր նայեք ինձ։ Իմ նշանակած երկու պաշտոնյաներ արդեն 1,5 տարի բանտում են՝ ատկատ անելու, կաշառք վերցնելու մեղադրանքով։ Մեր կուսակցության անդամ, իմ քաղաքական մերձավոր մարդկանց մասին է խոսքը։ Ձեր հարցով այդ ի՞նչ նկատի ունեք»։

Մանրամասները՝ տեսանյութում: