Հովիվը մոտեցել էր դիրքերին և քաշքշուկ էր եղել․ նախարարի պաշտոնակատարը ՝ Արավուսի միջադեպի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 11:43
Ալեն Սիմոնյանն ու Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են տնտեսական համագործակցության ակտիվացումը
17.09.2026 | 11:37
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.09.2026 | 11:34
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների երկրորդ մրցակիցները
17.09.2026 | 11:25
Մեզ համար ավելի լավ ա պարտվել ոչ դաշնակցական ուժի, քան հաղթել դաշնակցական ուժին. Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:16
Կիևում ռուսական հարձակման հետևանքով տուժել է 16 մարդ, Օդեսայում ՝ բնակելի շենք վնասվել
17.09.2026 | 11:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.09.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 10:58
Լիոնել Մեսին նվաճել է կարիերայի 49-րդ տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:54
«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը լրջագույն մարտահրավեր և սպառնալիք է ՀՀ-ի համար. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:51
ՍԴ դատավորների հավելավճարների համար կառավարությունը 38.9 մլն դրամ կհատկացնի
17.09.2026 | 10:38
Քաղաքացիները կարող են իրենց եկամտային հարկից գումար հատկացնել ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին ու կուսակցություններին․ նախագիծը Կառավարության նիստի օրակարգում է
17.09.2026 | 10:35
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան կմրցեն իրար հետ
17.09.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 17-ի դրությամբ
17.09.2026 | 10:15
Դատախազության միջնորդությամբ Վանաձոր համայնքին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
17.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

ԱԺ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը հարցուպատասխանի ընթացքում Արավուսի միջադեպի մասին հարց ողղեց ՊՆ պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին:

«Մեր հովիվը մոտեցել է դիրքերին և քաշքշուկ է եղել, հետո դա հարթվել է, մանրամասնելով Արավուսի միջադեպը՝ նշեց Հարությունյանը:

Նա արձանագրեց, որ Խորհրդային Միության և ճանաչված անկախ Հայաստանի բոլոր սահմաններն ամբողջովին պահպանվում են:

«Կան տեղեր, որ մերոնք 50 մետր առաջ են, տեղեր էլ կան, որ հակառակն է: Դա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ դիրքը հնարավոր չի դնել այնպիսի տեղ, որ ապահովվի անվտանգությունը և վերահսկողությունը: Սահմանային այդ փոփոխությունները շատ փոքր մակերեսով են: Այդ հարցերը պետք է լուծվեն դեմարկացիայի ժամանակ», – ասաց Հարությունյանը:

Պատգամավորը հետաքրքրվեց՝ ի՞նչ է արվում, որ վերոնշյալ դեպքերը բացառվեն և մեր քաղաքացիներն ադրբեջանցի զինվորների կողմից չստորացվեն:

«Ստորացվելու խնդիր չկա, այն առումով, որ դա սահման է: Միջադեպերը լինում են Երևանում, Իջևանում, Նոյեմբերյանում: Իհարկե, որպեսզի դա բացառվի, համապատասխան մարմինները պետք է քաղաքացիներին իրազեկեն, որ այդ դիրքերին պետք չի մոտենալ: Նույն միջադեպերը լինում են նաև իրենց հետ: Սա շփման գծի բնական կյանքն է», – ասաց Հարությունյանը՝ կարևորելով վիրավորների ու զոհերի հանգեցնող միջադեպերի բացակայությունը:

Մանրամասները՝ տեսանյութում: