10 բելառուս Գերմանիայում հայց է ներկայացրել ընդդեմ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ մեղադրելով մարդկության դեմ հանցագործությունների մեջ

Լուրեր

25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
25.08.2026 | 20:00
«Թուրքական ռազմաբազա Գյումրիո՞ւմ»․ կեղծ տեսանյութի տարածման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:59
Պայմանագրային զինծառայող է մահացել, ըստ ՊՆ-ի՝ դեպքը տեղի է ունեցել ոչ զորամասում
25.08.2026 | 19:44
Ադրբեջանը կուլիսներում աշխատում է Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը մեղմելու ուղղությամբ․ իսրայելական աղբյուրներ
25.08.2026 | 19:34
Աննա Գրիգորյանը պատասխանեց Փաշինյանի հայտարարություններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:18
Հազար հատ քյաբաբ քիչ բաժանեիք, մենք 55+ էլ կունենայինք․ Հարությունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:05
Առաջարկեցի այսօր նիստը ես նախագահեմ, դրական պատասխան չստացա. Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 18:51
Թրամփը հայտարարել է, որ Իրանը բախվում է «էպիկական մասշտաբների մարդասիրական ճգնաժամի»
25.08.2026 | 18:42
Մտածում եք, որ հանցագործ թիմակից կարող ենք ունենալ ու թիմով պաշտպանե՞նք․ Հասմիկ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 18:28
Լայպցիգի օդանավակայանի մոտակա դաշտում ևս մեկ ԱԹՍ է հայտնաբերվել․ Մերցը մեկնաբանել է միջադեպը
25.08.2026 | 18:19
Իդրամի և IDBank-ի աջակցությամբ կայացավ «ՎՄՀ Վանաձորի կիսամարաթոն 2026»-ը
25.08.2026 | 18:10
Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտե է կանչվել // ԵՄ-ն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը․ ԼՈՒՐԵՐ
25.08.2026 | 18:02
Մաքս Ֆերստապենը դարձել Ֆորմուլա-1-ի ամենաբարձր վարձատրվող արշավորդը
25.08.2026 | 17:57
Գյումրիում մեքենա է պայթել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 17:53
Ուկրաինան Patriot-ների համար սահմանափակ թվով հրթիռներ է ստացել․ Զելենսկի
Բոլորը

Տասը բելառուսներ դիմել են Գերմանիայի Դաշնային դատախազություն՝ պահանջելով քրեական հետաքննություն սկսել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և անվտանգության աշխատակիցների նկատմամբ՝ բողոքի ակցիաների բռնաճնշումների ժամանակ մարդկության դեմ կատարված հանցագործությունների համար, գրում է Reuters-ը:

Եվրոպայում բնակվող 10 բելառուսների հայցը դատարան ներկայացրած փաստաբանները մեջբերում են այն համընդհանուր օրենքները, որոնք թույլ են տալիս Գերմանիային դատապարտել մարդկության դեմ հանցագործությունները՝ աշխարհի որ հատվածում էլ դրանք իրականացված լինեն։

«Բոլոր հայցվորներն էլ պատմել են իրենց բանտարկության ժամանակ անհիմն ձերբակալությունների, խոշտանգումների ու բռնությունների մասին։ Հայցվորներից յուրաքանչյուրի առողջությանն անդառնալի հետևանքներ են հասցվել»,- հայտնել են փաստաբանները։

Լրատվականը նշում է, որ Մինսկն անմիջապես մեկնաբանություն չի տվել: Բելառուսի իշխանությունները ցուցարարներին բնութագրել են որպես հանցագործներ կամ բռնի հեղափոխականներ, որոնց աջակցում է Արևմուտքը, և իրավապահ մարմինների գործողությունները համարել են համարժեք և անհրաժեշտ:

Տաթև Ֆռանգյան