Թող լսեն, հենց էրեխեքին է պետք․ Գևորգ Պետրոսյանին չկաշկանդեց ԱԺ-ում երեխաների ներկայությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.08.2026 | 10:49
Հայ շախմատիստները մասնակցում են «Spilimbergo International 2026»-ին
10.08.2026 | 10:46
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը պաշտոնական խաղի է մասնակցել տևական ընդմիջումից հետո
10.08.2026 | 10:40
Քաղաքացին սապբորդինգի ժամանակ ուժեղ քամու հետևանքով չի կարողացել վերադառնալ ափ. օգնության են հասել փրկարարները
10.08.2026 | 10:30
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10.08.2026 | 10:29
Մոհսեն Ռեզային Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար է նշանակվել
10.08.2026 | 10:21
Գազանջատումներ՝ Լոռու և Արարատի մարզի մի շարք հասցեներում
10.08.2026 | 10:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Նիժնեկամսկին․ թիրախը, հավանաբար, «Նիժնեկամսկնեֆտեխիմ» գործարանն է եղել
10.08.2026 | 10:03
4 խաղափուլից հետո երեք հայ շախմատիստ առաջատարների շարքում է. Եվրոպայի Մ20 առաջնություն
10.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրելու հարցը․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 09:48
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
10.08.2026 | 09:35
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Բոլորը

Քաղաքացին ունի ճիշտ կառավարվելու իրավունք, և դրա կարևոր բաղադրիչը իշխանությունից ճիշտ տեղեկատվություն ստանալն է: ԱԺ ամբիոնից այս մասին հայտարարեց  «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի հեղինակ, ԱԺ անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

Նա ընդգծեց, որ այն պետական պաշտոնյաները, ովքեր ապատեղեկատվություն են տարածում, պետք է պատժվեն:

«Էսօր բարձրաստիճան պաշտոնյաները, ամոթը գրպանած, հելնում են և ժողովրդին սխալ տեղեկատվություն են մատուցում: Քրեական օրենսգրքում նման պատժատեսակ նախատեսելը նպատակ ունի կանխել այդպիսի ստախոսների գործունեությունը: Ես հիմա անուն պետք ա տամ, բայց, խնդրում եմ չընկալեք որպես անձի համար կարվող նախագիծ: Խոսքը ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի մասին է, ով 43 օր խաբեց, ասեց՝ հաղթում ենք, հետո հանկարծ վերջին օրով պարզվեց պարտվում ենք, ի՞նչ հաղթանակ: Նման ապատեղեկատվություն մատուցողները պիտի պատժվեն»,- հայտարարեց Պետրոսյանը:

Գևորգ Պետրոսյանը քննարկման ժամանակ կոշտ բառերով հանդես եկավ: «Ասում են՝ պաշտոնատար անձը հայտնի չի, պարզ չի, թե ինչ է նշանակում իրավասու պետական պաշտոնյա: Արա, կարո՞ղ ա ճաշարանի վարիչը նման տեղեկատվություն հայտնի»,-հայտարարեց Գևորգ Պետրոսյանը:

Իմքայլական Բաբկեն Թունյանը Պետրոսյանին հիշեցրեց ԱԺ բաց դռների շրջանակներում նիստին հետևող աշակերտների մասին: Պետրոսյանին դա չկաշկանդեց, նա նշեց, որ հենց երեխաներն այդ ամենը պետք է լսեն:

Այնուհետև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Գևորգ Պետրոսյանին զգուշացրեց, որ իր ելույթի ժամանակը սպառվել է, սակայն Պետրոսյանը շարունակեց ելույթ ունենալ: «Ինչ-որ ֆսսոց եկավ հետևիցս» ,- թեքվելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ուղղությամբ` ասաց Պետրոսյանը և հավելեց. «Այդպես էլ այս ԱԺ-ն չհաղթահարեց  կառավարության կցորդը լինելու և մնալու պիտակը: Իսկ դիմակի տակ քմծիծաղ տվողները մի քանի օրից էդ քմծիծաղը թող փորձեն տալ»:

Մանրամասները՝ տեսանյութում: