Փաշինյանի բացահայտումներն ընդդեմ Սերժ Սարգսյանի պնդումների. ի՞նչ է բանակցել Սերժ Սարգսյանը 2016-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.04.2026 | 23:32
Կապանում ջրանջատում կլինի
24.04.2026 | 23:15
Ադրբեջանական բանկը ներառվել է ԵՄ-ի կողմից ՌԴ-ի դեմ սահմանված 20-րդ պատժամիջոցների փաթեթում
24.04.2026 | 22:58
«Սանթոսը» հրապարակում է արել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
24.04.2026 | 22:50
Հպարտ էի լինել խոսնակ, երբ Կոնգրեսը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Փելոսի
24.04.2026 | 22:49
Թուրքիան կրկին Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Շառլ Միշելի բախման պատճառ է դարձել․ Politico
24.04.2026 | 22:34
Շատ էի ուզում հենց այս օրը չեմպիոն դառնալ և ստացվեց. Եվրոպայի չեմպիոն Էմմա Պողոսյանը՝ հաղթանակի մասին
24.04.2026 | 22:14
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.04.2026 | 22:13
«Լուկօյլ»-ի հիմնադիր Վագիտ Ալեքպերովն այցով Արցախում է
24.04.2026 | 21:59
Հեգսեթը հայտարարել է՝ Եվրոպան Հորմուզի նեղուցի կարիքն ավելի շատ ունի
24.04.2026 | 21:47
«Միշտ Ապրիլի 24-ն ինձ համար այլ օր է եղել՝ ոչ սովորական». Սերժ Սարգսյան
24.04.2026 | 21:33
Կիսում ենք հայ ժողովրդի ցավն ու սուգը. Թուրքիայի ընդդիմադիր քրդական կուսակցության հայտարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցին
24.04.2026 | 21:20
Պահանջում են պատասխանատվության ենթարկել Աննա Հակոբյանին․ «Անկախ դիտորդ»-ը դիմել է Վարչական դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 21:12
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների են փոխանակել՝ 193-ը 193-ի դիմաց
24.04.2026 | 21:05
Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
24.04.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ապրիլի 24-ից հետո․ խաղաղությո՞ւն, թե՞ նոր լարում է սպասվում Հայաստանին՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ
Բոլորը

Ազգային ժողովի հատուկ նիստին վարչապետի թեկնածուի կարգավիճակով ներկայացած Նիկոլ Փաշինյանն արցախյան խնդրի խաղաղ կարգավորման բանակցություններից ուշագրավ փաստեր գաղտնազերծեց: Հակադարձելով տասը տարի Արցախյան խնդրի բանակցություններով զբաղված Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե այս իշխանությունները ձախողել են բանակցային գործընթացը՝ հրաժարվելով Մադրիդյան սկզբունքներից, Փաշինյանը հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային բովանդակությունը փոխվել է 2015 թվականի աշնանը և 2016 թվականի ձմռանը, որին հաջորդել է Ապրիլյան պատերազմը:

«Եթե Սերժ Սարգսյանը որոշել է, որ պետք է բացահայտումներ անի, թող բարի լինի պատմել մարդկանց 2015 թվականի աշնան և 2016 թվականի ձմռան իրադարձություններից: Հետո եկել է 2016 թվականի գարունը, և եղել է ապրիլի 2։ Այդ բանակցային բովանդակությունը փոխվել է հենց այդ ժամանակ: Դա ապացուցող փաստաթղթեր կան, բանակցությունների արձանագրություններ, որոնց հետ ես աշխատել եմ 2018 թվականին՝ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո»,- ասաց նա։

Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանն օրերս «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության եթերում ասել է, որ 2018 թվականի իշխանափոխությունից առաջ Փաշինյանի կառավարությանը թողել է մի բանակցային գործընթաց, ըստ որի՝ Արցախյան խնդիրը պետք է լուծվեր զիջումներով՝  5+2 ձևաչափով, բայց խաղաղ ճանապարհով՝ առանց արյունահեղության․ այն է՝ հայկական կողմը թշնամուն էր վերադարձնելու Արցախի հինգ շրջանները, Արցախն ունենալու էր միջանկյալ կարգավիճակ, որը պահպանվելու էր մինչև Արցախի ինքնորոշման հանրաքվեի անցկացումը: Ըստ Սերժ Սարգսյանի՝ Փաշինյանն իր սեփական կետից բանակցություններ սկսելով՝ ձախողել է Մադրիդյան սկզբունքները:

«Ալիևն երկու անգամ իր բերանով հայտարարել է, որ փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը, իսկ պատերազմից հետո, երբ եկել էր Քաշաթաղի շրջան, հայտարարեց, որ այս երկու շրջանները պետք է մնար հայերին՝ մինչև հանրաքվեի օրը»,- ասել է Սարգսյանը:

Թե 2015 թվականի աշնանը և 2016 թվականի ձմռանը Ղարաբաղյան հարցի բանակցություններում ինչ փոփոխություններ են եղել՝ Փաշինյանն ուղիղ պատասխաններ չտվեց: Միայն հիշեցրեց Սերժ Սարգսյանի 2017 թվականի խոսքերը, որ Ապրիլյան պատերազմը նշանակում էր՝ Ադրբեջանը հրաժարվում է Ղարաբաղի հարցը լուծել Մադրիդյան սկզբունքների շրջանակում: Նշենք, որ Մադրիդյան սկզբունքներում երկու կետ կա՝ հանրաքվեի անցկացում և Արցախի միջանկյալ կարգավիճակի հաստատում:

«Արմնյուզի» հարցազրույցում Սերժ Սարգսյանը նաև մանրամասնել է հանրաքվեի անցկացման կարևորությունը, որով, ըստ նրա, արցախցիները պետք է որոշեին Հայաստանի կազմում են ցանկանում լինել, Ադրբեջանի, թե՞ առհասարակ անկախ:

Նիկոլ Փաշինյանն այսօր ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ խոսելով ԼՂ ապագա կարգավիճակի ճշգրտման մասին՝ Սերժ Սարգսյանն օգտագործել է «Լեռնային Ղարաբաղի բնակչություն» հասկացությունը: Այնուհետ Փաշինյանը մեկ այլ գաղտնիքի մասին հայտարարեց. ըստ նրա՝ եթե բացվեն բանակցային որոշակի փաստաթղթեր, ապա կիմանանք, որ պոտենցիալ հանրաքվեին պետք է մասնակցեն Լեռնային Ղարաբաղում բնակված ադրբեջանցիներ:

Արցախյան խնդրի բանակցությունների հետ կապված Փաշինյանի այս հայտարարությունները, թերևս, ԱԺ հատուկ նիստի միակ աղմկահարույց տեղեկություններն էին: Ընդհանուր առմամբ, ԱԺ հատուկ նիստն անցավ առանց թեժ կրքերի:

Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր չընտրվեց ՀՀ վարչապետ: ԱԺ կանոնակարգի համաձայն՝ վարչապետի ընտրության երկրորդ փուլն ԱԺ-ում մայիսի 10-ին է, որից հետո խորհրդարանն իրավունքի ուժով կարձակվի: Արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում նախանշված են հունիսի 20-ին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան